00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
46 ր
Վարդան Հակոբյան
Ադրբեջանը սահմանը գծել է, սյուները`տեղադրել ու հանձնարարել, որ ՀՀ իշխանությունները կատարեն. Հակոբյան
09:48
9 ր
Ռուբեն Մելքոնյան
Էրդողանի հայտարարությունը Փաշինյանի համար ուղղակի վիրավորական պիտի լինի. Մելքոնյան
09:57
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:38
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ամանորյա իրարանցում տնից հեռու. որքա՞ն կարժենա եռօրյա տոնը հայկական հանգստավայրերում

© Aram NersesyanՁմեռ պապ. արխիվային լուսանկար
Ձմեռ պապ. արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 29.12.2022
Բաժանորդագրվել
Sputnik Արմենիայի թղթակիցը զանգահարել է քաղաքից դուրս գտնվող հյուրանոցներ և պարզել, թե որքան կարժենա ամանորյա հանգիստը մարզերում։
ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի - Sputnik. Արդեն երկու տարի է, ինչ Հայաստանում չեղարկել են ամանորյա երկար տոները, և քաղաքացիներին ընդամենը երեք օր է հատկացվում, որպեսզի հասցնեն հանգստանալ և ուժ հավաքել նոր մեկնարկից առաջ։
Մարդիկ, իհարկե, այդ օրերը տարբեր կերպ են անցկացնում` իրենց հնարավորությունների և ցանկության սահմաններում: Ոմանք նախընտրում են ավանդական հավաքույթները հարազատների և ընկերների շրջապատում, առատությունից ճռռացող եղանի շուրջ, մյուսները շատ համեստ են նշում, իսկ ոմանք էլ առհասարակ Ամանորի եռուզեռից փախչում են ինչ-որ տեղ հեռու տեղ (կրկին հնարավորության սահմաններում):
Տնից հեռու Ամանոր. ո՞ւր են ամենից շատ մեկնում Հայաստանից
Ինչ վերաբերում է քաղաքացիների վերջին կատեգորիային, ապա տուրիստական գործակալությունների շրջանում մեր անցկաց րած հարցման համաձայն` մեծամասնությունը նախապատվությունը տալիս է արտերկրում հանգտին, թեկուզ կարճ ժամանակով։ Նախորդ տարվա համեմատ նրանց թիվն աճել է։ Միևնույն ժամանակ զբոսաշրջության ոլորտի փորձագետները նաև ամանորյա ներքին ուղղությունների նկատմամբ հետաքրքրության աճ են նկատում։
Իսկ դատելով զբոսաշրջային ֆորումների քննարկումներից՝ այս տարի ամենատարածված ուղղություններն են Ծաղկաձորը, Դիլիջանը, Աղվերանն ու Ջերմուկը։
Sputnik Արմենիայի թղթակիցը զանգահարել է մայրաքաղաքից դուրս գտնվող տարբեր դասի հյուրանոցներ՝ հասկանալու համար ամանորյա փաթեթների պահանջարկ կա՞, թե՞ ոչ, և որքան է դրանց արժեքը։

Ծաղկաձոր լեռնադահուկային հանգստավայր

Ամանորյա փաթեթի արժեքը (դեկտեմբերի 31-ից հունվարի 3-ը) Ծաղկաձորի լյուքս դասի հյուրանոցում սկսվում է 1,1 միլիոն դրամից (երկու անձի համար)։ Ծաղկաձորի ավելի համեստ հյուրանոցներում ամանորյա փաթեթների գները (դեկտեմբերի 31-ից հունվարի 3-ը) երկու անձի համար) տատանվում են 400-700 հազար դրամի սահմաններում։ Ի դեպ, այդ հյուրանոցներում գրեթե տեղ չկա. դրանք զբաղեցրել են հիմնականում զբոսաշրջիկներն ու ռելոկանտները։
Ամանորյա առաջարկները բոլոր հյուրանոցներում ներառում են Ամանորի գիշերվա ընթրիքը, նախաճաշ բոլոր 4 օրերին, իսկ որոշ տեղերում հունվարի 2-ին նաև խաշ են հյուրասիրում։ Թանկարժեք հյուրանոցներում կարելի է օգտվել սպա ծառայություններից (դրանց արժեքը ներառված է փաթեթում) և անգaմ դահուկ քշել, իսկ որոշ տեղերում գաթա են հյուրասիրում։
Եթե Ամանորին հանգստի օրերի քանակը պահպանվեր, կշահեր ներքին տուրիզմը. Մեխակ Ապրեսյան
Կան նաև ավելի մատչելի տարբերակներ` սկսած 250 հազար դրամից երկու անձի համար, դեկտեմբերի 31-ից մինչև հունվարի 3-ը։ Այդպիսի հյուրանոցներում գնի մեջ ներառված է միայն նախաճաշը, ամանորյա ընթրիք նախատեսված չէ։ Ի դեպ, այդ հյուրանոցներում ևս գրեթե ազատ տեղ չկա, բայց դրանք հիմնականում ամրագրել են տեղացի զբոսաշրջիկները։ Դրանց մի մասը սոցփաթեթով է, որոշակի հավելավճարով։

Ջերմուկ

Ջերմուկ քաղաքի ամենաթանկ հյուրանոցներում և առողջարաններում դեկտեմբերի31-ից հունվարի 3-ն ընդհանրապես տեղ չկա։ Հյուրանոցներում հրաժարվեցին նշել արդեն վաճառված փաթեթների գները, սակայն պատմեցին, որ ամանորյա տոներին իրենց մոտ հանգստանալու են հիմնականում Հայաստանի քաղաքացիները։ Բոլոր փաթեթները ներառում են երեքանգամյա սնունդ և թեթև ֆուրշետներ Ամանորի գիշերը։ Երեկույթներ և գալա ընթրիքներ չեն նախատեսվում:
«Հիմնականում մեզ մոտ գալիս են մեծ խմբերով և ընտանիքներով։ Կան նաև այնպիսիք, ովքեր գալիս են, որպեսզի աջակցեն մեզ և թույլ չտան, որ բիզնեսը խեղճանա սեպտեմբերյան ագրեսիայից հետո»,-նշեց հյուրանոցի ադմինիստրատորներից մեկը։
Ավելի մատչելի հյուրանոցներում ամանորյա փաթեթները (դեկտեմբերի 31-ից հունվարի 3-ը/ երկու անձի համար) տատանվում են 40 հազար դրամից մինչև 100 հազար դրամի սահմաններում։ Արժեքը ներառում է երեքանգամյա սնունդ, որոշ առողջարանային պրոցեդուրաներ։ Ամանորյա ընթրիք նախատեսված չէ։ Այս հյուրանոցներում դեռ ազատ տեղեր կան։

Դիլիջան

Չորսաստղանի հյուրանոցում ամանորյա փաթեթի արժեքը (դեկտեմբերի 31-ից հունվարի 3-ը, երկու անձի համար) սկսվում է 420 հազար դրամից: Այն ներառում է ամանորյա ընթրիքը, սնունդը, մանկական միջոցառումներ, իսկ որոշ դեպքերում` զբոսավարի ուղեկցությամբ զբոսանքներ, բայց միայն հունվարի 2-ից։ Սենյակներ գրեթե չեն մնացել, քանի որ դրանք սկսել են ամրագրել նոյեմբերի վերջից: Դիլիջանում հանգստին նախապատվությունը տալիս են հիմնականում Հայաստանի քաղաքացիները։
«Մեզ մոտ ավելի բարեկեցիկ կյանքով ապրող մարդիկ են տոներն անցկացնում, և հատուկ նրանց համար ամանորյա միջոցառմանը ելույթ կունենան հայկական էստրադայի աստղերը։ Բացի այդ, Ձմեռ պապ է հրավիրված, որն անձամբ երեխաներին կփոխանցի նվերները»,-նշեց լյուքս հյուրանոցներից մեկի մենեջերը։
Քռչոն, էլֆը և Ամանորը. հայաստանյան թատրոնները ի՞նչ ներկայացումներ են առաջարկում երեխաներին
Առավել մատչելի հյուրանոցներում ամանորյա փաթեթները (դեկտեմբերի31-ից հունվարի 3-ը, երկու անձի համար) տատանվում են 40 հազար դրամից մինչև 100 հազար դրամի սահմաններում։ Արժեքը ներառում է սնունդ, ամանորյա ֆուրշետ, բայց շոու և Ձմեռ պապ չի լինի։
Ի դեպ, այդ հյուրանոցներում դեռ ազատ համարներ կան, բայց դրանք շատ չեն։

Խաղաղ Աղվերանը

Այս առողջարանային քաղաքի հյուրանոցներում սենյակները նույնքան ակտիվորեն են ամրագրում, որքան և մյուսներում։ Աղվերանի բարձրակարգ հյուրանոցներում դեկտեմբերի 31-ից հունվարի 3-ը երկու անձի համար նախատեսված ամանորյա փաթեթը կարժենա առնվազն400 հազար դրամ։ Գրեթե բոլոր հյուրանոցներում սենյակների հիմնական մասն արդեն ամրագրված է և ուշագրավ է, որ հայաստանցի այցելուների կողմից։
«Հիմնականում մեզ մոտ գալիս են Երևանից։ Ընտանիքներ կամ խմբեր են, որոնք նախընտրում են խաղաղ հանգիստը։ Զբոսաշրջիկները սիրում են աղմկել և ակումբներ այցելել, և նրանք բնականաբար գնում են ավելի ակտիվ հանգստավայրեր կամ խոշոր հյուրանոցներ, որոնք երեկույթներ են կազմակերպում»,-նշեց փոքրիկ հյուրանոցի սեփականատերը։
Աղվերանի ավելի համեստ հյուրանոցներում և ավելի համեստ հյուրատներում կարելի է տեղեր գտնել, բայց ամանորյա շոու կամ ընթրիք սպասել պետք չէ։

Այլընտրանք հյուրանոցներին

Ինչպես նշեց զբոսաշրջության ոլորտի փորձագետ Մեխակ Ապրեսյանը, հյուրանոցային տուրիզմի այլընտրանքը շարունակում է մնալ բնակարանների վարձակալությունը։ Բայց Ռուսաստանից եկած ռելոկանտների ներհոսքի պատճառով այս տարի բնակարանները թանկացել են ոչ միայն Երևանում, այլև մարզերում, հատկապես Դիլիջանում և Ծաղկաձորում։ Ուստի շատերը նախընտրում են նոր ուղղություններ բացել, և հնարավոր է, որ հաջորդ տարի աանորյա ամենապահանջված երթուղիների ցանկում նոր վայրեր հայտնվեն։
«Հնարավոր է, որ դա լինի Լոռին, Ապարանը, Գյումրին և բոլոր այն մարզերը, որտեղ շատ ձյուն է լինում և կարելի է հեքիաթային ամանոր անցկացնել։ Կարծում եմ, որ հյուրանոցային բիզնեսի ներկայացուցիչները պետք է մտածեն այդ մասին և լավ մարկետինգային արշավ իրականացնեն»,-եզրափակեց նա։
Որքա՞ն կարժենա ամանորյա սեղանն այս տարի
Հիշեցնենք, որ նախաճգնաժամային 2019 թվականին Հայաստան է ժամանել 1 926 353 մարդ։ 2020 թվականին կորոնավիրուսային համավարակի պատճառով այցելուների թիվը նվազել էր 6 անգամ` հասնելով 375 216-ի։ 2022 թվականի հունվար-նոյեմբերին Հայաստան է ժամանել 1,54 մլն զբոսաշրջիկ։ Ընդ որում, 2019 թվականից ի վեր առաջին անգամ գերազանցվել է մեկ ամսվա այցելությունների ցուցանիշը. միայն 2022 թվականի նոյեմբերին գրանցվել է 144 576 այցելություն 2019 թվականի նույն ամսվա 140 376-ի համեմատ(2021 թվականի նոյեմբերին երկիր էր ժամանել ընդամենը 85 762 զբոսաշրջիկ)։
Լրահոս
0