https://armeniasputnik.am/20221229/arcakhum-hanrajin-snndi-tsarajutjunneri-matucman-sahmanapakumner-klinen-53276462.html
Արցախում հանրային սննդի ծառայությունների մատուցման սահմանափակումներ կլինեն
Արցախում հանրային սննդի ծառայությունների մատուցման սահմանափակումներ կլինեն
Որոշումն ուժի մեջ է մտնում այսօր, ժամը 13։00–ից։ 29.12.2022, Sputnik Արմենիա
2022-12-29T09:07+0400
2022-12-29T09:07+0400
2022-12-29T09:09+0400
արցախ
սնունդ
լաչինի միջանցք
արցախի նախագահ արայիկ հարությունյան
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/838/89/8388983_0:67:2000:1192_1920x0_80_0_0_5bd92f6518328cdb14697c7811699453.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի - Sputnik. Արցախի Հանրապետության կառավարությունը որոշել է սահմանել հանրային սննդի ծառայությունների մատուցման սահմանափակումներ, տեղեկանում են Արցախի կառավարության որոշումներից։Որոշումն ուժի մեջ է մտնում 2022 թվականի դեկտեմբերի 29-ին, ժամը 13.00-ին:Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն անջատել էր նաև Արցախի գազամատակարարումը։ Դեկտեմբերի 16–ի առավոտյան Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը հայտնեց, որ Արցախում գազամատակարարումը վերականգնվել է, և դա արվել է առանց որևէ նախապայմանի։Լաչինի միջանցքը, սակայն, շարունակում է փակ մնալ։
լաչինի միջանցք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/838/89/8388983_160:0:1840:1260_1920x0_80_0_0_33acacbc2e12638cb898ab54859a6544.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
արցախ, սնունդ, լաչինի միջանցք, արցախի նախագահ արայիկ հարությունյան
արցախ, սնունդ, լաչինի միջանցք, արցախի նախագահ արայիկ հարությունյան
Արցախում հանրային սննդի ծառայությունների մատուցման սահմանափակումներ կլինեն
09:07 29.12.2022 (Թարմացված է: 09:09 29.12.2022) Որոշումն ուժի մեջ է մտնում այսօր, ժամը 13։00–ից։
ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի - Sputnik. Արցախի Հանրապետության կառավարությունը որոշել է սահմանել հանրային սննդի ծառայությունների մատուցման սահմանափակումներ, տեղեկանում են Արցախի կառավարության
որոշումներից։
«Հիմք ընդունելով «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը և ղեկավարվելով Արցախի Հանրապետության նախագահի 2022 թվականի դեկտեմբերի 13-ի ՆՀ-1792-Ն հրամանագրի 3.1-ին կետով ու Արցախի նախագահի 2017 թվականի սեպտեմբերի 25-ի ՆՀ-108-Ն հրամանագրով սահմանված կարգի 6-րդ և 92-րդ կետերով` սահմանել հանրային սննդի ծառայությունների մատուցման սահմանափակումներ»,–ասված է որոշման մեջ:
Որոշումն ուժի մեջ է մտնում 2022 թվականի դեկտեմբերի 29-ին, ժամը 13.00-ին:
Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում
քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն
անջատել էր նաև Արցախի գազամատակարարումը։ Դեկտեմբերի 16–ի
առավոտյան Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը հայտնեց, որ Արցախում գազամատակարարումը վերականգնվել է, և դա արվել է առանց որևէ նախապայմանի։
Լաչինի միջանցքը, սակայն, շարունակում է փակ մնալ։