00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:39
21 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
Խեղճ արքայազն. Բրիտանիայում նրան ուզում են զրկել ժառանգությունից, իսկ Ամերիկայում՝ վիզայից
18:08
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բոլոր նախանշանները կան` Ադրբեջանը հերթական ռազմական սադրանքն է պատրաստում. Փաշինյան

© Photo : press office of the Government of RAՎարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ Կառավարության հերթական նիստի ժամանակ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ Կառավարության հերթական նիստի ժամանակ  - Sputnik Արմենիա, 1920, 29.12.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ Կառավարության հերթական նիստի ժամանակ . Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Հայաստանը ԼՂ–ում ռուս խաղաղապահ զորախմբի ներկայության համոզված կողմնակիցն է և այդ ներկայության ջատագովը։
ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի – Sputnik. Բոլոր նախանշանները կան պնդելու, որ Ադրբեջանը հերթական ռազմական սադրանքն է պատրաստում, այդ թվում` ԼՂ-ում։ Կառավարության այսօրվա նիստի մեկնարկից առաջ նման հայտարարությամբ հանդես եկավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Իրադրության զարգացումները հրատապ պատասխանի սպասող հարցեր են բարձրացնում ԼՂ–ում Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի գործունեության հետ կապված։ Պետք է անկեղծ ասեմ` Հայաստանը ԼՂ–ում ռուս խաղաղապահ զորախմբի ներկայության համոզված կողմնակիցն է և այդ ներկայության ջատագովը։ Բայց մեզ համար անընդունելի է ԼՂ–ի հայաթափման լուռ վկա դառնալու ՌԴ խաղաղապահ զորախմբի ավելի ու ավելի տեսանելի դարձող գործելակերպը»,–ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով` այս հարցերի պարզաբանման շուրջ պետք է աշխատեն ՌԴ և մյուս միջազգային գործընկերների հետ` իրադրության հետագա սրում թույլ չտալու և համապարփակ կարգավորումների հասնելու համար։
Վարչապետը նշեց, որ պետք է վերահաստատի` Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու, սահմանների դելիմիտացիան ավարտին հասցնելու, տարածաշրջանային կոմունիկացիաները բացելու ՀՀ պատրաստակամությունն ու հաստատակամությունը։
Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն անջատել էր նաև Արցախի գազամատակարարումը։ Դեկտեմբերի 16–ի առավոտյան Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը հայտնեց, որ Արցախում գազամատակարարումը վերականգնվել է, և դա արվել է առանց որևէ նախապայմանի։
Լաչինի միջանցքը, սակայն, շարունակում է փակ մնալ։
Լրահոս
0