ՀՀ վարչապետն ընդունել է Սիսիան համայնքի և հարակից գյուղերի մի քանի տասնյակ աշակերտների

© Photo : official site of the Prime minister of RAՀՀ վարչապետն ընդունել է Սիսիան համայնքի և հարակից գյուղերի մի քանի տասնյակ աշակերտների
ՀՀ վարչապետն ընդունել է Սիսիան համայնքի և հարակից գյուղերի մի քանի տասնյակ աշակերտների - Sputnik Արմենիա, 1920, 29.12.2022
ՀՀ վարչապետն ընդունել է Սիսիան համայնքի և հարակից գյուղերի մի քանի տասնյակ աշակերտների
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Սյունեցի երեխաները այցելել են նաև ԱԺ ու հանդիպել են պատգամավորների հետ։
ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի – Sputnik. Սյունիքի մարզի Սիսիան համայնքի և հարակից գյուղերի մի քանի տասնյակ աշակերտներ այսօր այցելել են կառավարություն։ Նրանց հյուրընկալել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։
Դպրոցականները մինչ կառավարություն գալը այցելել են նաև «Առնո Բաբաջանյան» համերգասրահ ու դիտել են փոքրիկների համար նախատեսված ներկայացում, ապա այցելել են Ազգային ժողով ու հանդիպել պատգամավորների հետ։
© Photo : official site of the Prime minister of RAՀՀ վարչապետն ընդունել է Սիսիան համայնքի և հարակից գյուղերի մի քանի տասնյակ աշակերտների
Премьер-министр Никол Пашинян принял студентов и их учителей из общины Сисиан и соседних сел Сюникской области (29 декабря 2022). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 29.12.2022
ՀՀ վարչապետն ընդունել է Սիսիան համայնքի և հարակից գյուղերի մի քանի տասնյակ աշակերտների
Նիկոլ Փաշինյանը պատասխանել է Սյունիքի մարզից եկած աշակերտներին հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերում էին միջազգային հարաբերություններին, դպրոցաշինությանը, այդ ուղղությամբ կառավարության կողմից իրականացվող քայլերին։
Վարչապետն անդրադարձել է դպրոցականների համար ներդրված՝ թանգարան, համերգասրահ, թատրոն տարեկան մեկ անգամ անվճար այցելելու պետական ծրագրին և հորդորել Սյունիքի մարզի դպրոցականներին օգտվել դրանից, շատ հաճախել մշակութային վայրեր:
Իրենց հերթին աշակերտներն առաջարկել են, որպեսզի ներկայացումներ կազմակերպվեն նաև իրենց բնակավայրերում: Վարչապետը խոստացել է հարցը պահել ուշադրության կենտրոնում:
Լրահոս
0