00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Փաստեր են պետք». Զախարովան՝ ՀՀ–ին Միութենական պետություն մտնել պարտադրելու մասին

© Sputnik / Asatur YesayantsԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 29.12.2022
Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչն անդրադարձել է Երևանի վրա Մոսկվայի կողմից իբր տեղի ունեցող ճնշումների շուրջ քննարկումներին։
ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի – Sputnik. Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մտացածին է անվանել այն խոսակցությունները, թե ՌԴ-ն Հայաստանին պարտադրում է միանալ Ռուսաստանի և Բելառուսի Միութենական պետությանը։ Նա այս մասին ասել է ճեպազրույցի ժամանակ։
Զախարովային հետաքրքրում է, թե մարդիկ ո՞ւմ են վկայակոչում, երբ նման բան են պնդում, ի՞նչ փաստերի են վկայակոչվում, արդյոք կա՞ն ընդհանրապես փաստեր։
«Ինչպե՞ս է տեղի ունեցել պարտադրանքը՝ ընկերական մթնոլորտո՞ւմ, մի բաժակ կարմիր գինու շո՞ւրջ, թե՞ կոշտ է տեղի ունեցել այդ պարտադրանքը։ Դա պետք է հասկանալ։ Գոնե ինչ-որ փաստեր պետք է լինեն։ Եթե մարդիկ նման հայտարարություններ են անում առանց փաստեր ներկայացնելու, ընդ որում՝ կոնկրետ հիշատակում են երկիրը, բարի եղեք, դա ապացուցեք փաստերով»,–ասել է Զախարովան։
Նրա խոսքով` եթե փաստեր լինեն, ապա կարող է խոսել ի լրումն այն ամենի, ինչ արդեն ասվել է նախագահի մամուլի քարտուղարի կողմից։ Պեսկովն ավելի վաղ ասել էր, որ ռուս պաշտոնյաներից ոչ մեկը երբեք նման բան չի ասել՝ նկատի ունենալով Հայաստանի միացումը միութենական պետությանը։
Զախարովան նշել է, որ նույնը կարելի է ասել նաև այն լուրերի համատեքստում, թե Մոսկվան Երևանին պարտադրում է իր վերահսկողությունից դուրս ինչ-որ միջանցք տրամադրել։ Զախարովան դա կեղծ է անվանել, ինչի մասին նույնպես բազմիցս խոսվել է։ Նա հավելել է` կոմունիկացիաների ապաշրջափակումը ենթադրում է ինքնիշխանություն այն երկրի երթուղիների նկատմամբ, որոնց տարածքով նրանք անցնում են։
Միութենական պետություն ստեղծելու գաղափար հիմա էլ կա, այն գալիս է 90–ականներից. Քոչարյան
Հիշեցնենք, որ Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն անուղղակի տեքստով Ռուսաստանին մեղադրել էր Միութենական պետության մեջ մտնելու և Ադրբեջանին միջանցք տրամադրելու հարցում ՀՀ–ի վրա ճնշում գործադրելու մեջ։ Պաշտոնյան հայտարարել էր, որ կառույցին անդամակցելը կնշանակի Հայաստանի ինքնիշխանության կորուստ։ Ավելի ուշ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ ռուս պաշտոնյաներից ոչ մեկը հայկական կողմից միջանցք կամ Միութենական պետություն մտնել չի պահանջել։
Լրահոս
0