00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պրոֆեսիոնալն էլ կարող է հայտնվել նման իրավիճակում. Գրիգոր Մինասյանը` հոր քրգործի մասին

© Photo : ՀՀ արդարադատության նախարարություն/Ministry of Justice of Armenia Министр юстиции Григор Минасян
Министр юстиции Григор Минасян - Sputnik Արմենիա, 1920, 29.12.2022
Բաժանորդագրվել
Գրիգոր Մինասյանն Արա Մինասյանի մեղավոր լինել–չլինելու վերաբերյալ հարցին չպատասխանեց և նշեց, որ դա անձնական բնույթի է։
ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը մեկնաբանեց իր և Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանի հոր` Արա Մինասյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդման հարցը։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Գրիգոր Մինասյանը նշեց, որ անգամ պրոֆեսիոնալ աշխատողը կարող է հայտնվել նման իրավիճակում։

«Որպես փաստաբան 10 տարի աշխատել եմ, և փոքր երկրներում. դու կարող ես որևէ ձևով հայտնվել շահերի բախման կիզակետում։ Հենց պրոֆեսիոնալ աշխատողն անընդհատ կարող է հայտնվել նման իրավիճակում, բայց պետք է այնպես անել, որպեսզի որևէ կերպ չհայտնվես դրանում։ Սա նշանակում է, որ պետք է գործես օրենքի շրջանակում ու քեզ վերապահված լիազորություններից երբեք դուրս չգաս»,– ասաց Մինասյանը։

Գործին ծանոթանալու և հոր՝ մեղավոր լինել–չլինելու վերաբերյալ հարցերին էլ արդարադատության նախարարը չպատասխանեց, հայտնելով, որ դրանք անձնական բնույթի են։
«Ես աշխատում եմ որպես արդարադատության նախարար, աշխատել եմ նաև որպես փոխնախարար` օրենքով սահմանված լիազորությունների շրջանակում։ Զգացմունքներն ու էմոցիաներն էլ որևէ կերպ չպետք է մարդուն խանգարեն, երբ դու իրականացնում ես քո աշխատանքը։ Կապ չունի` բժի՞շկ ես, իրավաբա՞ն ես, թե՞ լրագրող»,– նշեց Մինասյանը։
Նշենք, որ Արա Մինասյանի նկատմամբ նոր քրեական հետապնդում է հարուցվել։ Նոր ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի» նախկին տնօրեն Արա Մինասյանը, տնօրինելով ընկերության ֆինանսական միջոցները, նույն բժշկական կենտրոնի գլխավոր հաշվապահի, գնումները համակարգողի, հեմոդիալեզի պարագաներ մատակարարող ընկերության տնօրենի և ներկայացուցչի օժանդակությամբ, ընկերության օգտին գնման գործընթացներում հնարավոր մրցակիցների նկատմամբ խտրական պայմաններ կիրառելով, 2014-2018թթ.–ի ընթացքում մեկ միասնական դիտավորությամբ, ծառայողական դիրքն օգտագործելով, հափշտակել է իրեն վստահված առանձնապես խոշոր չափերով մոտ 416 մլն դրամը:
Լրահոս
0