Ռուսաստանն ամեն կերպ աջակցում է խաղաղության պայմանագրի ստորագրման գործընթացին. Լավրով

© Sputnik / Пресс-служба МИД РФ / Անցնել մեդիապահոցՍերգեյ Լավրովը
Սերգեյ Լավրովը - Sputnik Արմենիա, 1920, 29.12.2022
Սերգեյ Լավրովը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՌԴ ԱԳ նախարարն ընդգծել է, որ այնուամենայնիվ խաղաղության պայմանագրի բովանդակությունը որոշում են հենց Հայաստանն ու Ադրբեջանը։
ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի – Sputnik. Ռուսաստանի Դաշնությունն ամեն կերպ աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման գործընթացին։ Այս մասին ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ասել է ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում` պատասխանելով հարցին` Ռուսաստանը հույս ունի, որ առաջիկա ամիսներին Հայաստանը և Ադրբեջանը կստորագրեն խաղաղության պայմանագիր և արդյոք դրանում կնշվի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը։
«Այս հարցն ավելի տրամաբանական կլիներ տալ բանակցող կողմերին, այսինքն` Երևանին և Բաքվին։ Հենց նրանք են սահմանում շփումների դինամիկան և որոշում ապագա խաղաղության պայմանագրի բովանդակությունը։ Ռուսաստանը, որին և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հետ կապում է ռազմավարական գործընկերությունն ու դաշնակցային հարաբերությունները, ամեն կերպ աջակցում է այդ գործընթացին` այն ձևով և ծավալով, որով հետաքրքրված են մեր հայ և ադրբեջանցի բարեկամները»,– ասել է Լավրովը։
Հիշեցնենք, որ 2021 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին։ 2022 թվականի մարտին Բաքուն Երևանին էր փոխանցել հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հինգ կետից բաղկացած իր առաջարկը: Հայկական կողմը շտկումներ է ավելացրել և ուղարկել է իր տարբերակը։ Այդ ժամանակից ի վեր կողմերի միջև տարբեր մակարդակներով բանակցությունների մի քանի փուլ է եղել։
Լրահոս
0