00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Հայկ Գաբրիելյան
Սկզբնական փուլում մեզ դիմում էին ամուսնական դավաճանության կամ կողակցին հետևելու հարցերով.Գաբրիելյան
11:40
19 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

2022 թվականը ճակատագրական չէր Հարավային Կովկասի համար. հայացք Մոսկվայից

© Photo : Russian Peacekeepers missionՌԴ խաղաղապահ Արցախում
ՌԴ խաղաղապահ Արցախում - Sputnik Արմենիա, 1920, 30.12.2022
ՌԴ խաղաղապահ Արցախում. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Տարածաշրջանային անվտանգության ամենավտանգավոր մարտահրավերը շարունակում է մնալ հայ-ադրբեջանական չլուծված հակամարտությունը։
Սերգեյ Մարկեդոնով, ՌԴ ԱԳՆ Մոսկվայի Միջազգային Հարաբերությունների պետական ինստիտուտի առաջատար գիտաշխատող, «Международная аналитика» ամսագրի գլխավոր խմբագիր, Sputnik-ի համար
Հարավային Կովկասի պատմության մեջ 2022 թվականը որպես ճակատագրական տարի չի դիտարկվի։ Տարածաշրջանային ստատուս-քվոյի էական փոփոխություններ տեղի չեն ունեցել, թեև մոտալուտ փոփոխությունների վերաբերյալ հայտարարությունները քիչ չէին։ Հանրային տիրույթում բազմիցս ծագել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման թեման։
Ոչ պակաս ինտենսիվ քննարկվում էր նաև Վրաստանի հնարավոր ներգրավումը ուկրաինական ռազմաքաղաքական ճգնաժամում։ Որպես հետևանք՝ բանավեճի ակտիվացում Հարավային Օսիայի և Ռուսաստանի միավորման հարցով հանրաքվեի շուրջ։ Սակայն չեղավ ո՛չ բեկումնային համաձայնագիր, որը կավարտեր բազմամյա էթնոքաղաքական հակամարտությունը, ոչ էլ Մոսկվայի դեմ «Կովկասյան ճակատի» բացում։ Տեղեկատվական տիրույթում Հարավային Կովկասը հայտնվեց Ուկրաինայի ստվերում։ Այնուամենայնիվ հնարավոր չէ խոսել այն մասին, որ տարածաշրջանը «լճացման» վիճակում է հայտնվել։ Ամբողջ 2022 թվականի ընթացքում կովկասյան բարդ հավասարումների մեջ նոր փոփոխականներ էին առաջանում, ինչից դրանց լուծումներն ավելի էին բարդանում։

Ադրբեջան և Հայաստան․ կայուն անկայունություն

Տարածաշրջանային անվտանգության ամենավտանգավոր մարտահրավերը շարունակում է մնալ հայ-ադրբեջանական չլուծված հակամարտությունը։ Երկրորդ ղարաբաղյան պատերազմում Բաքվի հաղթանակը կոտրեց ստատուս-քվոն, որը պահպանվում էր քսանվեց տարի, սակայն սուր դիմակայությանը վերջնական լուծում չտվեց։
Նկատենք, որ այս հին հակամարտության կարգավորմանը նպաստելուն ձգտող միջնորդները շատ-շատ են։ Ռուսաստանի հետ միասին, որը չորս համատեղ հայտարարարությունների (2020-ի նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի, 2021-ի նոյեմբերի 26-ի և 2022-ի հոկտեմբերի 31-ի) համահեղինակ է դարձել, խաղաղապահության ոլորտում ակտիվ է նաև Եվրամիությունը։
Դեկտեմբերից մինչև օգոստոս Բրյուսելում չորս գագաթնաժողով է տեղի ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելի մասնակցությամբ, իսկ հոկտեմբերին Պրահայում Եվրոպական քաղաքական հանրության առաջին նիստի շրջանակներում նրանց միացել էր նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:
Պաշտոնական Փարիզը նախկինում ևս ներգրավված էր հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման մեջ՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ։ Սակայն 2022 թվականին կովկասյան ուղղությամբ ֆրանսիական դիվանագիտական և տեղեկատվական ակտիվությունը գերազանցեց նախկինում եղած բոլոր ցուցանիշները։
«Խաղաղության աղավնու» դերը փորձում է խաղալ նաև ԱՄՆ-ն. պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հովանավորում է եռակողմ նախարարական հանդիպումների ձևաչափով բանակցությունները։
Այսպիսով, խաղաղության պայմանների, միջպետական սահմանի սահմանագծման և սահմանազատման սկզբունքների, տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման մոդելների քննարկումների պակաս չկա։ Յուրաքանչյուր ճաշակին հարմար բանակցությունների հարթակներ կան։ Սակայն պարբերաբար տեղի են ունենում սրացումներ ինչպես Լեռնային Ղարաբաղում, այնպես էլ հայ-ադրբեջանական սահմանին։ 2022 թվականի ընթացքում կարելի է հաշվել առնվազն չորս մասշտաբային ռազմաքաղաքական ճգնաժամ։
Բաքուն ձգտում է թույլ չտալ հակամարտության նոր «սառեցումը» անորոշ ժամկետով՝ ամրապնդելով երկու տարի առաջվա իր ռազմական և դիվանագիտական հաջողությունները։ Երևանը, բավարար ռեսուրսներ չունենալով, փաստացի պատրաստ է հաշտվել Ղարաբաղի կորստի հետ։ Նիկոլ Փաշինյանի կողմից, այսպես կոչված, Ալմաթիի բանաձևի պաշտոնական ընդունումը, այսինքն՝ կովկասյան երկու պետությունների սահմանների փոխադարձ ճանաչումը ՀԽՍՀ և ԱԽՍՀ սահմաններում, այդ մասին է վկայում։
Նիկոլ Փաշինյանն ու Շառլ Միշելը կրկին հանդիպել են, այս անգամ` Ջերբայում
Բայց 2022 թվականին, ինչպես հեռավոր 1988-ին, քաղաքական ապագան որոշելու սեփական իրավունքների մասին փորձում է խոսել Ստեփանակերտը։ Եվ այդ տրամադրությունների խոսնակը Ռուբեն Վարդանյանն է դարձել։ Ոչ վաղ անցյալում Ռուսաստանի քաղաքացի (Ռուսաստանի քաղաքացիությունից հրաժարվելու նրա միջնորդությունը բավարարվել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից), միլիարդատեր, ձեռնարկատեր և բարերար:
2022թ․-ի սեպտեմբերին նա ներխուժեց ղարաբաղյան քաղաքականություն և փորձեց սանձել արցախահայերի դժգոհությունը Երևանի քաղաքականությունից։ Երկար տարիներ Կովկասի հարցերով փորձագետները մատնանշում էին Հայաստանում և չճանաչված ԼՂՀ-ում տրամադրությունների անհամապատասխանությունը։ Բայց հիմա, նոր պայմաններում, այն բավականին իրական գծեր է ձեռք բերել: Եվ Ստեփանակերտում բողոքի զանգվածային ակտիվությունը՝ Երևանում ընդդիմադիր ելույթների կանոնավոր ձախողումների ֆոնին, հաստատում է այս թեզը։
Նոր բարդություններ ունի նաև Ռուսաստանը։ Եթե մինչև 2022 թվականը բացառիկ մոդերատորի նրա դերը ճանաչում էին (թեկուզև դժվարությամբ) Եվրոպայում, ապա այսօր մենք խաղաղ նախագծերի մրցակցություն ենք տեսնում։ Եվ եթե նույնիսկ հետևենք Շառլ Միշելի պաշտոնական մամուլի հաղորդագրություններին, որոնցում ոչ մի անգամ չի հիշատակվում ոչ ռուսական խաղաղապահ առաքելությունը Ղարաբաղում, ոչ չդադարող դիվանագիտական միջնորդությունը, ոչ էլ սահմանազատման աշխատանքը, ապա ակնհայտ է դառնում, որ Բրյուսելում և Վաշինգտոնում չեն ուզում Մոսկվային որպես միջնորդ տեսնել։
ԼՂ–ում խաղաղապահներին ՄԱԿ-ի մանդատ տալու համար 2 կողմերի համաձայնությունն է պետք. Պեսկով
Ընդ որում, Բաքուն ու Երևանը, որոնք ընդունում են Ռուսաստանի առանձնահատուկ դերը խաղաղ կարգավորման գործընթացում, նրա հետ չափազանց տրամագծորեն հակառակ ակնկալիքներ են կապում։ Հայկական կողմը Ղարաբաղի և նրա բնակչության անվտանգության պատասխանատվությունը փաստացի բարդել Է Մոսկվայի վրա (և բողոքում է ռուս խաղաղապահների անբավարար արդյունավետությունից)։ Միևնույն ժամանակ, նրանց ադրբեջանցի հակառակորդները շահագրգռված են արագացնել հակամարտության քաղաքական հանգուցալուծումը։ Արդյունքում՝ բախումներ են ծագում ՌԴ-ի նույն խաղաղապահ առաքելության հետ։

Վրաստան․ մարտավարական փոփոխություններ՝ ռազմավարական կայունության պայմաններում

«Այսօր Իվանիշվիլին վերածվել է վրացական Յանուկովիչի»։ «Վրացական երազանքի» և Վրաստանի այսօրվա քաղաքական համակարգի հիմնադիր հորը Ուկրաինայի Գերագույն Ռադայում նախագահամետ խմբակցության ղեկավար Դավիթ Արախամիայի տված գնահատականը լավագույնս փոխանցում է 2022 թվականի ընթացքում Կիևի և Թբիլիսիի միջև հարաբերությունների իմաստը։ Վրաստանի իշխանությունները իրենց հեռու են պահում Ուկրաինայից և պատժամիջոցների կոշտ հակառուսական քաղաքականությունից։
Ի դեպ, այստեղ պետք է վերապահում անել։ Ռուսաստանի դեմ «երկրորդ ճակատ» բացելուց հրաժարվելը և Կովկասի «ուկրաինացման» հետ փաստացի անհամաձայնությունը (այդ թեման բազմիցս հրապարակավ բարձրաձայնել են Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին և իշխող կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն) չի նշանակում, որ վրացական իշխանությունները պատրաստ են հրաժարվել եվրաատլանտյան և եվրոպական ինտեգրման ռազմավարությունից։
Ուկրաինայում ռուսական զինված ուժերի հատուկ գործողության մեկնարկը Վրաստանին լուրջ երկընտրանքի առաջ է կանգնեցրել։ Մի կողմից, Թբիլիսին Արևմուտքում ավանդաբար դիտարկվում էր որպես ՆԱՏՕ-ի «ասպիրանտ երկիր», Կովկասում Դաշինքի և ԱՄՆ-ի արտոնյալ գործընկեր, ՎՈՒԱՄ-ի գծով Ուկրաինայի դաշնակից և ԵՄ-ի «Արևելյան գործընկերության» մասնակից պետությունների շարքում «առաջատար եռյակի» անդամ։
Կշեռքի մյուս նժարին Ռուսաստանի հետ տնտեսական կապերի որոշակի մակարդակի պահպանումն էր՝ չլուծված վեճերից և դիվանագիտական հարաբերությունների բացակայությունից անդին։ 2013-2021 թվականների ընթացքում Վրաստանը Ռուսաստան է արտահանել 2 մլրդ ԱՄՆ դոլարի մթերք, ինչպես նաև 3 մլրդ ԱՄՆ դոլարի այլ ապրանքներ։
5 մլն ռուսաստանցի զբոսաշրջիկները Վրաստանին 3 մլրդ ամերիկյան դոլարի շահույթ են բերել։ Ռուսաստանից Վրաստան դրամական փոխանցումների ընդհանուր ծավալը, ըստ վարչապետ Ղարիբաշվիլիի, 2021 թվականին հասել է 500 միլիոն դոլարի, իսկ ներդրումների գումարը 2019-2021 թվականներին՝ 3 միլիարդ ԱՄՆ դոլարի։ Թբիլիսին դեռ 2021 թվականի գարնանն էր ճանաչել ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութը։
Ընդ որում, ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը Վրաստանի համար չի ապահովում նրա գլխավոր հարցի՝ «տարածքային ամբողջականության» ապահովումը։ Դաշինքը արդյունավետ չէ նաև ծայրահեղ իսլամիզմը զսպելու համար, որը տարածվել Է Վրաստանի մի շարք շրջաններում (Պանկիսի, Քվեմո Քարթլի, Աջարիա և նույնիսկ Թբիլիսի)։ Այն չի օգնում նաև Մերձավոր Արևելքից և Կենտրոնական Ասիայից միգրացիայի վերահսկման հարցում։ 2021 թվականի օգոստոսին ամերիկյան զորքերի շտապ տարհանումը Աֆղանստանից նույնպես նպաստեց վրացական հասարակության մեջ անվտանգության հեռանկարների հետ կապված վախերի աճին:
Այդ կապակցությամբ պաշտոնական Թբիլիսին կա՛մ պետք է խաղադրույք կատարեր պրագմատիկ քաղաքականության վրա, կա՛մ էլ ցույց տար իր համերաշխությունը Կիևի և եվրաատլանտյան հանրության հետ։ Վրաստանի իշխանությունները նախընտրեցին առաջին տարբերակը։ Բայց պետք է հաշվի առնել, որ Ուկրաինայի հարցը շատ առումներով երկրի ներքին, այլ ոչ թե արտաքին քաղաքական խնդիրն է։ Արտաքին ասպարեզում Թբիլիսիի մոտեցումների արմատականացման օգտին ակտիվորեն խոսում են են ընդդիմադիրները՝ նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կողմնակիցները։
 Միխեիլ Սաակաշվիլիին - Sputnik Արմենիա, 1920, 21.12.2022
Պառակտված Վրաստան. նախկին նախագահի ազատ արձակումը կմեղմի՞ բևեռացումը
Նրանք ուղղակիորեն դիմում են ազդեցիկ սենատորներին և կոնգրեսականներին, եվրապատգամավորներին, ԱՄՆ և ԵՄ երկրների հետախուզական և ռազմական հանրության պաշտոնաթող (բայց ազդեցությունը պահպանող) ներկայացուցիչներին։ Եվ նրանց շրջանում որոշակի համակրանք ունեն։ Հենց որ Վրաստանի կառավարությունը որոշ փոփոխություններ հայտարարի արտաքին ուրվագծերում, վրացական ընդդիմությունը հարձակման կանցնի ՝ դրսից աջակցություն ստանալով։ Ի դեպ, ինքնին աջակցությունը չէ, որ նման տրամադրություններ է ձևավորում Վրաստանի ներսում։ Դրանք այստեղ գոյություն ունեն վաղուց՝ սնվելով Աբխազիայի և Հարավային Օսիայի կորստի հետ կապված ֆրուստրացիայով։
Այսպիսով, 2022 թվականին Կովկասը չշրջեց և չխախտեց ուժերի միջազգային դասավորությունը։ Բուն տարածաշրջանում ստատուս քվոն զգալիորեն չի փոխվել։ Սակայն բարդ խնդիրները չեն անհետացել։ Հին հակամարտությունների չլուծված լինելը մի շարք նոր բախումներ ստեղծեց, իսկ ֆոնային գործոնները (նույն ռազմական էսկալացիան Ուկրաինայում) դրանց մի տեսակ «ավելացված արժեքը» դարձան։
Լրահոս
0