https://armeniasputnik.am/20221230/53329264.html
Ռուսաստանից Վրաստան ճանապարհին բեռնատարների մեծ հերթ է առաջացել
Ռուսաստանից Վրաստան ճանապարհին բեռնատարների մեծ հերթ է առաջացել
«Վերին Լարսը» խնդրահարույց անցակետերից մեկն է, նշել է ռուս պաշտոնյան։ 30.12.2022, Sputnik Արմենիա
2022-12-30T09:16+0400
2022-12-30T09:16+0400
2022-12-30T09:16+0400
վերին լարս
ռուսաստան
վրաստանի հանրապետություն
անցակետ
բեռնատար
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/1672/18/16721849_0:161:3069:1887_1920x0_80_0_0_7b179bb65b1620a508102a97f5a1cf49.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի - Sputnik. Վերին Լարսի անցակետում Ռուսաստանից Վրաստան մեկնելու համար ավտոմոբիլային տրանսպորտի մեծ հերթ է գոյացել։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի Դաշնային մաքսային ծառայության ղեկավարի առաջին տեղակալ Ռուսլան Դավիդովը։Պաշտոնյան նշել է, որ ռուսական կողմն ամենօրյա ռեժիմով հետևում է բոլոր անցակետերի աշխատանքին։ Նրա խոսքով ՝ «Վերին Լարսը» խնդրահարույց կետերից մեկն է։Մաքսատան տվյալներով ՝ այս անցակետով ապրանքների հոսքերը զգալիորեն աճել են 2022 թվականին։«Առևտուր է ընթանում, «Վերին Լարսով» բոլոր տեսակի ապրանքներ են տանում։ Միայն դեկտեմբերի անցած օրերին այդ անցակետով 257 հազար տոննա ապրանք է անցել։ Դա 65 տոկոսով ավելի է, քան նախորդ տարվա դեկտեմբերին», - ասել Է Դավիդովը։Ընդ որում, նրա խոսքով, եթե մուտքի համար չկա բեռնատար տրանսպորտի թվի էական աճ, ապա ելքի դեպքում մեկ օրում անցնում է 600 և ավելի բեռնատար:Բացի այդ, այս սահմանային անցակետում դեռ չի ավարտվել վերակառուցման փուլը, թեև ուղևորատար տրանսպորտի համար գործում են մուտքի և ելքի լրացուցիչ գոտիներ։ Եվրասիական զարգացման բանկը մտադիր է ներդրում անել «Վերին Լարսի» ընդլայնման գործում«Դեռ պետք է հաշվի առնել, որ անցակետի հետևում թունել կա։ Եթե այդ թունելում ինչ-որ բան է տեղի ունենում, մենք արդեն ոչնչով օգնել չենք կարող», - հավելել է գերատեսչության ղեկավարի առաջին տեղակալը։Հիշեցնենք, որ Վրաստանն իրականացնում է Մցխեթա - Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի ամենաավտանգավոր հատվածի (Գուդաուրի-Կոբի) շրջանցիկ ճանապարհի շինարարությունը։ Խոսքը Խաչի լեռնանցքի տակով անցնող 9 կիլոմետրանոց թունելի մասին է։Նախատեսվում է կառուցել 22,7 կմ երկարությամբ ճանապարհ, ինչպես նաև 6 կամուրջ և 5 թունել ։ Շինարարությունը նախատեսվում է ավարտել 2024 թվականի վերջին։
վրաստանի հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/1672/18/16721849_168:0:2899:2048_1920x0_80_0_0_a2e374219c8d64a5f29bc2870e57d2be.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
վերին լարս, ռուսաստան, վրաստանի հանրապետություն, անցակետ, բեռնատար
վերին լարս, ռուսաստան, վրաստանի հանրապետություն, անցակետ, բեռնատար
Ռուսաստանից Վրաստան ճանապարհին բեռնատարների մեծ հերթ է առաջացել
«Վերին Լարսը» խնդրահարույց անցակետերից մեկն է, նշել է ռուս պաշտոնյան։
ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի - Sputnik. Վերին Լարսի անցակետում Ռուսաստանից Վրաստան մեկնելու համար ավտոմոբիլային տրանսպորտի մեծ հերթ է գոյացել։ Այս մասին
ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի Դաշնային մաքսային ծառայության ղեկավարի առաջին տեղակալ Ռուսլան Դավիդովը։
Պաշտոնյան նշել է, որ ռուսական կողմն ամենօրյա ռեժիմով հետևում է բոլոր անցակետերի աշխատանքին։ Նրա խոսքով ՝ «Վերին Լարսը» խնդրահարույց կետերից մեկն է։
«Այսօրվա դրությամբ «Վերին Լարսը» մուտքի համար աշխատում է անխափան, իսկ ռուսական կողմից ելքի համար նկատվում է բեռնատարների ներհոսք և, ցավոք, մեծ հերթ», – ասել է նա:
Մաքսատան տվյալներով ՝ այս անցակետով ապրանքների հոսքերը զգալիորեն աճել են 2022 թվականին։
«Առևտուր է ընթանում, «Վերին Լարսով» բոլոր տեսակի ապրանքներ են տանում։ Միայն դեկտեմբերի անցած օրերին այդ անցակետով 257 հազար տոննա ապրանք է անցել։ Դա 65 տոկոսով ավելի է, քան նախորդ տարվա դեկտեմբերին», - ասել Է Դավիդովը։
Ընդ որում, նրա խոսքով, եթե մուտքի համար չկա բեռնատար տրանսպորտի թվի էական աճ, ապա ելքի դեպքում մեկ օրում անցնում է 600 և ավելի բեռնատար:
Բացի այդ, այս սահմանային անցակետում դեռ չի ավարտվել վերակառուցման փուլը, թեև ուղևորատար տրանսպորտի համար գործում են մուտքի և ելքի լրացուցիչ գոտիներ։
«Դեռ պետք է հաշվի առնել, որ անցակետի հետևում թունել կա։ Եթե այդ թունելում ինչ-որ բան է տեղի ունենում, մենք արդեն ոչնչով օգնել չենք կարող», - հավելել է գերատեսչության ղեկավարի առաջին տեղակալը։
Հիշեցնենք, որ Վրաստանն իրականացնում է Մցխեթա - Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի ամենաավտանգավոր հատվածի (Գուդաուրի-Կոբի) շրջանցիկ ճանապարհի շինարարությունը։ Խոսքը Խաչի լեռնանցքի տակով անցնող 9 կիլոմետրանոց թունելի մասին է։
Նախատեսվում է կառուցել 22,7 կմ երկարությամբ ճանապարհ, ինչպես նաև 6 կամուրջ և 5 թունել ։ Շինարարությունը նախատեսվում է ավարտել 2024 թվականի վերջին։