Ավտովթար-վրաերթ Երևանում. տուժածներին հիվանդանոց են տեղափոխել

© Sputnik / Andranik GhazaryanՇտապօգնության ավտոմեքենա
Շտապօգնության ավտոմեքենա - Sputnik Արմենիա, 1920, 30.12.2022
Շտապօգնության ավտոմեքենա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ըստ նախնական տվյալների՝ վարորդի ինքնազգացողությունը վատացել է, ինչն է դարձել է վթար-վրաերթի պատճառ։
ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի – Sputnik. Երևանում խոշոր ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել, որի հետևանքով երկու մարդ է տուժել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

Այսօր` ժամը 12։20-ի սահմանում, «BMW 528» մակնիշի ավտոմեքենան Ազատության պողոտայից դեպի Զաքարիա Քանաքեռցու փողոց ընթանալիս դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել բազալտե հենասյանը և, հետ ընթանելով, վրաերթի ենթարկել փողոցով անցնող տղամարդուն։

Հրշեջ-փրկարարները վարորդին մեծ դժվարությամբ դուրս են բերել ավտոմեքենայից և վրաերթի ենթարկված տղամարդու հետ մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Նրանց տեղափոխել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Վթար-վրաերթի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։
Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և վրաերթի ենթարկվածի ինքնությունը։
Ըստ նախնական տվյալների՝ վարորդի ինքնազգացողությունը վատացել է, ինչն է դարձել է վթար-վրաերթի պատճառ։
Երևանում մեքենան բախվել է սյանը և բռնկվել. ներսում հայտնաբերվել է վարորդի այրված դին
Լրահոս
0