00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:05
8 ր
Աբովյան time
On air
18:23
34 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Ե՞րբ կարելի է ասել, որ ծախսերն իրականացվում են նպատակային. սոցիալական ոլորտն ու բյուջեն

ՀՀ–ում սոցիալական ոլորտի սպասումները բազմապատիկ գերազանցում են բյուջետային հնարավորությունները
Բաժանորդագրվել
Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոնի փորձագետ, տնտեսագետ Արմեն Քթոյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է սոցիալական բնույթի հիմնախնդիրներին և սոցիալական ծրագրերի արդյունավետության հարցին։
2020 թվականի համավարակից ու պատերազմից հետո սոցիալական ոլորտը համալրվել է ոչ պակաս սուր խնդիրներով, մինչդեռ բյուջետային հնարավորություններն էապես չեն ընդլայնվել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց տնտեսագետ Արմեն Քթոյանը։
ՀՀ կառավարությունն ընդունել է աշխատանքի և սոցիալական պաշտպանության 2022-2026 ռազմավարությունը, որի կարևորագույն ուղերձներն են աշխատանքի ու սոցիալական երաշխիքների միջոցով անձի ներուժի իրացումը, ընտանիքի բարեկեցության ապահովումն ու հանրային բարիքի ստեղծումը, հետևաբար առաջիկա հինգ տարիներին ռազմավարությունն ուղենշային է լինելու սոցիալական ոլորտում իրականացվելիք բոլոր ծրագրերի համար։
«Թեև մեր բյուջետային ծախսերի կառուցվածքում ամենամեծ մասնաբաժինը կազմում են հենց սոցիալական ոլորտի հատկացումները, բայցևայնպես հանրության մեջ կա զգալի հատված, որը սոցիալական անբավարար աջակցություն է ստանում։ Մյուս կողմից էլ պետք է հասկանալ, որ սոցիալական պահանջմունքների բավարարումը հնարավոր է միայն տնտեսական ցուցանիշների բարելավման միջոցով»,– ասաց տնտեսագետը։
Քթոյանի դիտարկմամբ` գալիք տարում անորոշություններից մեկը կապված է լինելու գնաճի դրսևորումների հետ, որի սրացումները հետհամավարակային իրողությունների արտացոլումն են։ Ճգնաժամից հետո համաշխարհային տնտեսությունը թևակոխել է բարձր գնաճի տևական փուլ։ Ուստի տվյալ իրողությունը գալիք տասնամյակի համար դառնալու է հիմնական բնութագրիչ գործոններից մեկը։
Պակաս կարևոր չեն աշխարհաքաղաքական լուրջ զարգացումները, որոնք նույնպես էական ազդեցություն են գործում տնտեսական պրոցեսների վրա։
«Բայց եթե համեմատության մեջ դիտարկենք, ապա Հայաստանում գնաճը հաջողվել է որոշակի շրջանակներում զսպել ավելի շատ, քան առևտրային գործընկեր երկրներում։ Գնաճը կենսամակարդակի նվազման հիմնական գործոններից է, բայց եթե մեզ հաջողվի առաջանցիկ տնտեսական աճ ապահովել, ապա դա թույլ կտա բնակչության եկամուտներն ավելացնել իրական արտահայտությամբ, այդ թվում էականորեն բարելավելով մարդկանց գնողունակությունը»,– նշեց մեր զրուցակիցը։
Անդրադառնալով պետության կողմից սոցիալական ոլորտում իրականացվող ծրագրերի արդյունավետության հարցին` տնտեսագետն ընդգծեց, որ այդ ծրագրերի կատարողականն անհրաժեշտ է դիտարկել ավելի լայն համատեքստում։
«Եթե բյուջեով նախատեսված գումարները 100 տոկոսով ծախսվել են, արդյո՞ք դա կարելի է համարել լավ գործընթաց կամ ճիշտ ծախսում։ Իսկ ինչ արդյունք պետք է դրանք ապահովեին։ Կամ եթե աջակցություն է տրամադրվել առանձին ոլորտներին, որտեղ գործառույթներն ամբողջությամբ ֆինանսավորվել են, արդյո՞ք դա խոսում է արդյունավետության մասին։ Այստեղ կա լուրջ խնդիր, այն է, թե որն ենք համարում սոցիալական ծախսի արդյունք։ Արդյունքն այն է, որ բոլոր ծախսերը կատարվե՞ն և մարդիկ փողերը ստանա՞ն, թե՞ ծախսերի արդյունքում ունենանք ավելի բարձր մակարդակի, զարգացվածության ավելի բարձր աստիճանով օժտված մարդկային կապիտալ»,– ասաց Քթոյանը։
Նրա կարծիքով` շատ կարևոր է այն, թե պետության կողմից իրականացվող ծախսերը որքանով են բարձրացնում տնտեսության դիմակայունությունը կամ մրցունակությունը։
Ըստ այդմ` մենք ունենք մեթոդաբանական խնդիրներ, որոնց լուծումն այդքան էլ հեշտ չէ, մինչդեռ միայն դրանց ամբողջական լուծման պարագայում հնարավոր կլինի գնահատել սոցիալական ծրագրերի արդյունավետությունը կամ թիրախայնությունն ու նպատակայնությունը։
«Այն, թե որքան մարդ է սոցիալական աջակցություն ստանում, այնքան էլ ճշգրիտ ցուցիչ չի համարվում։ Եթե հաջորդ տարի ավելի քիչ մարդ ստանա ֆինանսավորում, ապա արդյոք դա կվկայի այն մասին, որ ֆինանսավորման ծավալներն են կրճատվել, թե պարզապես սոցիալական աջակցության կարիք ունեցող անձանց թիվն է կրճատվել»,– ասաց մեր զրուցակիցը։
Քթոյանի խոսքով` ի վերջո կա գլոբալ ցուցիչ, որը երկրի տնտեսության մրցունակությունն է, այսինքն` եթե սոցիալական և այլ բնույթի ծախսերը նպաստում են այդ մրցունակության բարձրացմանը, ապա կարելի է ասել, որ ծախսերն իրականացվում են նպատակային։
Լրահոս
0