Երևանում կներդրվի միասնական տոմսային համակարգ. մրցույթը կայացել է, հաղթողը հայտնի է

© Sputnik / Andranik GhazaryanԵրևանյան ավտոբուս
Երևանյան ավտոբուս - Sputnik Արմենիա, 1920, 30.12.2022
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Երևանի քաղաքապետարանը շուտով պայմանագիր կկնքի հաղթող կազմակերպության հետ։
ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի – Sputnik. Երևանում 2023 թվականին կներդրվի միասնական տոմսային համակարգ։ Ասուլիսում այս մասին հայտարարեց Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Երևան քաղաքում միասնական տոմսային համակարգի մրցույթը կայացել է մոտ մեկ շաբաթ առաջ, կա հաղթող։Այն փուլում ենք, որ քաղաքապետարանը պետք է պայմանագիր կնքի հաղթող կազմակերպության հետ»,–ասաց Ավինյանը։
Նա ընդգծեց, որ տրանսպորտային բարեփոխումները չեն ենթադրում միայն ավտոբուսների ձեռքբերում, այլ միասնական տրանսպորտային համակարգ, հարմարեցված կանգառներ, չվացուցակ, որը պետք է լինի կանգառներում, միգուցե նաև օնլայն` հավելվածի տեսքով , ինչ–որ մի փուլում ավտոբուսների համար առանձնացված գծեր,ինչն էականորեն կփոխի Երևան քաղաքի ճանապարհների ճարտարապետությունը։
Ոստիկանությունն առաջարկում է հանրային տրանսպորտում 24-ժամյա տեսաձայնագրություն իրականացնել
«Ես կարող եմ վստահաբար ասել, որ երկու տարվա ընթացքում տրանսպորտային բարեփոխումների գրեթե 90 տոկոսը կարող ենք համարել ավարտված»,–ասաց Ավինյանը։
Նա հույս հայտնեց, որ Երևանում կլինի որակյալ տրանսպորտային ցանց, որը կգոհացնի մարդկանց։
Լրահոս
0