00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ֆիննախ և վարչապետ
Շրջանառության հարկը կրկնակի կավելանա․ Վահե Հովհաննիսյան
13:10
7 ր
Ժաննա Անդրեասյան
Ավելի քան 150 մանկավարժ ցանկացել են բարձրագույն կրթություն ստանալ, 500-ը՝ վերապատրաստվել․ Ժաննա Անդրեասյան
13:17
1 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Մարիաննա Փայտյան
Անգամ Կիրանցի մատույցներ չենք կարողացել հասնել, Բերքաբերի խաչմերուկից ոտքով ենք եկել․ Մարիաննա Փայտյան
17:06
3 ր
Գառնիկ Դանիելյան
Մարդիկ կադաստրի վկայականները ձեռքներին կառավարությունից լացելով դուրս եկան․ Գառնիկ Դանիելյան
17:09
5 ր
Բագրատ Սրբազան
Տեռոր սեփական ժողովրդի նկատմամբ․Բագրատ Սրբազան
17:15
0 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
8 ր
Ավետիք Չալաբյան
Եկել են զգուշացնելու ոստիկաններին, որ չդառնան հանցակից ու հանցագործ․ Ավետիք Չալաբյան
18:21
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Լաչինի միջանցքը պետք է օգտագործվի միայն եռակողմ փաստաթղթում նշված նպատակներով. ՌԴ ԱԳՆ

© Sputnik / Aram NersesyanԼաչինի միջանցք
Լաչինի միջանցք - Sputnik Արմենիա, 1920, 30.12.2022
Լաչինի միջանցք
Բաժանորդագրվել
Ռուսաստանը կողմ է տարածաշրջանում կապերի ապաշրջափակմանը, սահմանազատմանը, Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստմանը։
ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի – Sputnik. ՌԴ խաղաղապահների դեմ ցանկացած հրապարակային հարձակում և սադրանք անընդունելի է և դիտարկվում է որպես կանխամտածված գործողություն, որը զգալի վնաս է հասցնում հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացին։ Այս հայտարարությունն արել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան` մեկնաբանելով Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը։
Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը մտահոգություն է հայտնում, որ միջանցքի լիարժեք գործունեության վերականգնման գործում առաջընթաց չկա։ Զախարովայի խոսքով` ռուսական կողմը, մասնավորապես՝ խաղաղապահ զորախմբի ղեկավարությունը, շարունակում է հետևողական քայլեր ձեռնարկել այս իրավիճակի կարգավորման ուղղությամբ:
«Ընդգծում ենք, որ հենց ՌԴ խաղաղապահներն են առանցքային ներդրում ունենում իրենց տեղակայման գոտում անվտանգության ապահովման գործում, ինչը նշել են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները հոկտեմբերի 31-ին Սոչիում կայացած գագաթնաժողովում»,– ասված է ՌԴ ԱԳՆ–ի տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ։
ՌԴ արտգործնախարարությունը կոչ է անում Բաքվին և Երևանին խստորեն պահպանել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության բոլոր դրույթները:
«Լաչինի միջանցքը պետք է օգտագործվի միայն սույն փաստաթղթում նշված նպատակների համար: Հուսով ենք, որ կողմերը համաձայնության կգան տարածաշրջանում հանքերի շահագործման հարցի շուրջ»,– նշել է Զախարովան։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը շեշտել է, որ Ռուսաստանը կողմ է տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակմանն ուղղված բարձր մակարդակի եռակողմ պայմանավորվածությունների լիարժեք իրականացմանը, սահմանազատմանը, խաղաղության պայմանագրի նախապատրաստմանը և երկու երկրների հասարակական գործիչների, փորձագետների և խորհրդարանականների միջև շփումների հաստատմանը:
Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն անջատել էր նաև Արցախի գազամատակարարումը։ Դեկտեմբերի 16–ի առավոտյան Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը հայտնեց, որ Արցախում գազամատակարարումը վերականգնվել է, և դա արվել է առանց որևէ նախապայմանի։
Լաչինի միջանցքը, սակայն, շարունակում է փակ մնալ։
Լրահոս
0