00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռեկորդային հաղթանակներ, բացառիկ ու աննախադեպ թվով մեդալներ. 2022-ի մարզական ամփոփումը

© Photo : European GymnasticsԱրթուր Դավթյան
Արթուր Դավթյան - Sputnik Արմենիա, 1920, 30.12.2022
Արթուր Դավթյան. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Տարին հայ մարզիկների համար բավական թեժ էր։ Միջազգային մրցաշարերում նրանք նվաճեցին ավելի քան 300 մեդալ ու աննախադեպ արդյունքներ գրանցեցին։ Sputnik Արմենիան ամփոփել է մարզական տարին ու զրուցել Հայաստանը պատվով ներկայացրած մի քանի մարզիկների հետ։
104 ոսկի, 70 արծաթ և 132 բրոնզ, ընդհանուր` 306 մեդալ։ Հայ մարզիկները 2022թ.–ին միջազգային մրցաշարերում աննախադեպ քանակի մեդալներ նվաճեցին, սահմանեցին մի շարք ռեկորդներ ու մեկընդմիշտ իրենց անունը գրեցին հայկական սպորտի պատմության մեջ։
Մինչ այս լավագույն արդյունքը եղել էր 2019–ին, երբ հայ մարզիկները նվաճել էին 222 մեդալ։
Ամենաշատ մեդալներ նվաճել են ծանրորդները` 14 ոսկի, 10 արծաթ ու 10 բրոնզ։ 12 ոսկի մեդալ են վաստակել ըմբշամարտիկները, 6-ական էլ՝ բռնցքամարտիկներն ու հրաձիգները։
Այս տարին բեկումնային էր գեղասահքի համար։ 16 տարվա դադարից հետո Հայաստանի ներկայացուցիչներ Թինա Կարապետյանն ու Սիմոն Սենեկալը մասնակցեցին Պեկինի օլիմպիական խաղերին։ Պարային զույգերի պայքարում նրանք զբաղեցրեցին 18–րդ հորիզոնականը։
© Sputnik / Asatur YesayantsՀայաստանցի գեղասահորդներ Թինա Կարապետյանն ու Սիմոն Սենեկալը 22-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի գեղասահքի ազատ ծրագրի ներկայացման ժամանակ (14 փետրվարի, 2022թ). Պեկին
Հայաստանցի գեղասահորդներ Թինա Կարապետյանն ու Սիմոն Սենեկալը 22-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի գեղասահքի ազատ ծրագրի ներկայացման ժամանակ (14 փետրվարի, 2022թ). Պեկին - Sputnik Արմենիա, 1920, 29.12.2022
Հայաստանցի գեղասահորդներ Թինա Կարապետյանն ու Սիմոն Սենեկալը 22-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի գեղասահքի ազատ ծրագրի ներկայացման ժամանակ (14 փետրվարի, 2022թ). Պեկին
Մարմնամարզությունում այս տարվա մեր հաղթանակներն իսկապես բացառիկ էին։ 2020 թվականի Տոկիոյի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, մարմնամարզիկ Արթուր Դավթյանը այս տարի էլ փայլուն ելույթներ ունեցավ միջազգային մրցաշարերում ու ավելացրեց իր մեդալների քանակը։ Նա նախ ամռանը Եվրոպայի առաջնությունում մի փոքր զիջելով բրիտանացի մարզիկին՝ նվաճեց փոխչեմպիոնի կոչումը, իսկ արդեն նոյեմբերին` աշխարհի առաջնությունում դարձավ չեմպիոն ու անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ մարմնամարզությունից բերեց աշխարհի առաջնության ոսկե մեդալ։
© Photo : European GymnasticsՄարմնամարզիկ Արթուր Դավթյանը
Гимнаст Артур Давтян во время опорного прыжка на чемпионате мира (6 ноября 2022). Ливерпуль - Sputnik Արմենիա, 1920, 29.12.2022
Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը
Արթուր Դավթյանի անվամբ այս տարի նոր տարր անվանվեց մարմնամարզությունում, իսկ տարեվերջին նա պարգևատրվեց «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով։
Մարմնամարզիկ Հարություն Մերդինյան էլ 2022–ին իր կարիերայիում երկրորդ անգամ դարձավ Եվրոպայի չեմպիոն, իսկ աշխարհի առաջնությունում՝ երկրորդ անգամ բրոնզ նվաճեց։ 38–ամյա մարմնամարզիկը ռեկորդ սահմանեց՝ դառնալով մարմնամարզության պատմության մեջ Եվրոպայի ամենատարեց չեմպիոնը։ Առհասարակ, այդ տարիքում դեռ ոչ մի մարմնամարզիկ մեդալ չէր նվաճել ո՛չ Եվրոպայի, ո՛չ էլ աշխարհի առաջնություններում։
© Sputnik / Asatur YesayantsՀարություն Մերդինյան
Гимнаст Арутюн Мердинян - Sputnik Արմենիա, 1920, 29.12.2022
Հարություն Մերդինյան
«Մի քանի տարի առաջ որոշեցի, որ ժամանակն է հեռանալ մեծ սպորտից, բայց հենց նորից մտա մարզադահլիճ, սկսեցի մարզվել, կատարել վարժությունները, հասկացա, որ ո՛չ, դեռ ժամանակը չէ, ու փաստորեն չսխալվեցի։ 38 տարեկանում գրանցեցի իմ կարիերայի լավագույն արդյունքները»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Հարություն Մերդինյանը։
Մարմնամարզիկը պատրաստվում է նույն եռանդով ու ոգևորվածությամբ շարունակել մարզումները նաև մյուս տարի, իր ուժերը կրկին փորձել միջազգային մրցաշարերում ու հստակ քայլերով գնալ դեպի օլիմպիական խաղեր։
2022–ում փայլուն արդյունքներ գրանցեցին հայ ըմբշամարտիկները։ Այս տարի միջազգային մրցաշարերում բոլոր տարիքային խմբերում Հայաստանը ունեցավ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր։
© Sputnik / Aram NersesyanԱրթուր Ալեքսանյան
Серебряный медалист XXXII летних Олимпийских игр Артур Алексанян в аэропорту Звартноц (7 августа 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 29.12.2022
Արթուր Ալեքսանյան
Իր չեմպիոնական տիտղոսները այս տարի կրկին պաշտպանեց Օլիմպիական չեմպիոն, հունահռոմիական ոճի ըմբշամարտիկ Արթուր Ալեքսանյանը։ Եվրոպայի 5– ակի չեմպիոնը 2022–ին 4–րդ անգամ դարձավ աշխարհի չեմպիոն։
Ըմբշամարտիկ Մալխաս Ամոյանն այս տարի մասնակցեց և՛ Մ23–ի, և՛ մեծահասակների առաջնություններին։ Բացառությամբ միայն մեծահասակների աշխարհի առաջնության` նա բոլոր մրցումներից վերադարձավ ոսկե մեդալով։ Շատ չի տխրում` մյուս տարի բացթողումը կլրացնի։
«Մյուս տարի շարունակելու եմ աշխատել, որ հետ բերեմ աշխարհի չեմպիոնի կոչումը (Ամոյանը 2021թ․-ի ԱԱ չեմպիոնն է-խմբ․)»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Մալխաս Ամոյանը։
© Photo : Facebook / Wrestling - ArmeniaՄալխաս Ամոյան
Борец Малхас Амоян - Sputnik Արմենիա, 1920, 29.12.2022
Մալխաս Ամոյան
Խոստովանում է՝ նախորդ տարի աշխարհի չեմպիոն դառնալու ցանկությունը մեծ էր, բայց կրկնակի չեմպիոն դառնալու ցանկությունն էլ ավելի մեծ է։
«Բոլոր մարզիկների երազանքն էլ օլիմպիական չեմպիոն դառնալն է, դրա համար անսահման աշխատասիրություն է հարկավոր։ Ամեն ինչ կանեմ, որ հասնեմ նաև դրան»,- ասաց մարզիկը։
Բռնցքամարտում Հայաստանի այս տարվա ձեռքբերումները բացառիկ անվանելը քիչ է, դրանք նաև ռեկորդային են։ Այս սպորտաձևի կանանց միջազգային մրցաշարերում Հայաստանը երբեք մեդալ չէր ունեցել։ 2022թ.–ին առաջին անգամ մենք ունեցանք Եվրոպայի կին չեմպիոն։ Ոսկե մեդալը Չեռնոգորիայից հայրենիք բերեց Անի Հովսեփյանը։
© Photo : official site of MESCS of RA Անի Հովսեփյան
Новая чемпионка Европы по боксу Ани Овсепян с медалью - Sputnik Արմենիա, 1920, 29.12.2022
Անի Հովսեփյան
«Այս մրցաշարից առաջ ես անհաջողություն ունեցա ԱԱ-ում, դրանից հետո հիասթափությունը շատ մեծ էր։ Անգամ մտածում էի՝ շարունակե՞մ մրցելույթներս մեծ սպորտում, թե՞ ոչ։ Այս մրցմանը մի ուրիշ տրամադրվածությամբ էի պատրաստվում, հստակ որոշել էի` եթե չեմպիոն չդառնամ, այլևս մարզական կարիերայով չեմ զբաղվելու»,- պատմում է Անին։ Այժմ մի նպատակ ունի` դառնալ նաև առաջին աշխարհի չեմպիոն հայ կին բռնցքամարտիկը։
Անին մանկուց տարված էր ֆուտբոլով, բայց ամեն ինչ փոխվեց, երբ առաջին անգամ հեռուստացույցով տեսավ բռնցքամարտիկ Սյուզի Կենտիկյանի մենամարտը։ Ծնողներին համոզելը հեշտ չէր, բայց աղջիկը համառ գտնվեց։
«Ծնողներս ասում էին՝ ինչ սպորտի ուզում ես գնա, միայն ոչ բռնցքամարտ, միայն դեմքիդ չհարվածեն (ծիծաղում է- խմբ.)։ Ի վերջո համոզեցի, բայց նրանք հույս ունեին, որ ես կվախենամ, կհիասթափվեմ այս սպորտաձևից։ Եղավ ճիշտ հակառակը` ես պարզապես սիրահարվեցի բռնցքամարտին»,- պատմում է Անի Հովսեփյանը։
10 տարուց ավել Հայաստանը բռնցքամարտում չէր ունեցել աշխարհի ոսկե մեդալակիր։ Այս տարի առաջին անգամ էր նաև, որ մեկ տարում հայ բռնցքամարտիկը դարձավ և՛ Եվրոպայի, և՛ աշխարհի առաջնությունների հաղթող։
© Photo : press office of the Boxing Federation of Armenia Էրիկ Իսրայելյան
Эрик Исраелян - Sputnik Արմենիա, 1920, 29.12.2022
Էրիկ Իսրայելյան
Երկու ոսկե մեդալները` մեկը Եվրոպայի, մյուսը աշխարհի երիտասարդների առաջնություններից Հայաստան բերեց բռնցքամարտիկ Էրիկ Իսրայելյանը։
«Ես ամեն օր մարզվում եմ, ջանք ու եռանդ չեմ խնայում, որ հասնեմ օլիմպիական չեմպիոնի կոչմանը։ Ես դեռ նվաճելու եմ այնպիսի տիտղոսներ, որ հայկական բռնցքամարտում դեռ չի եղել»,- խոստանում է երիտասարդ բռնցքամարտիկը։
Հայկական ծանրամարտի համար այս տարին լավագույններից չէր։ Բայց անգամ այս դեպքում հայ մարզիկների նվաճած մեդալների զգալի մասը հենց այս մարզաձևից է։
Խոստումնալից մրցելույթներով այս տարի աչքի ընկավ գերծանր քաշային Վարազդատ Լալայանը։
Աշխարհի բրոնզե, Եվրոպայի արծաթե և Եվրոպայի Մ23 տարեկանների ոսկե մեդալակիր Վարազդատ Լալայանը երազում էր բռնցքամարտիկ դառնալ, բայց ծնողները թույլ չտվեցին։ Տղան ստիպված ընտրեց ծանրամարտը, բայց կարծես թե չսխալվեց։ Այսօր իր քաշային կարգում նա լավագույններից է։
© Sputnik / Владимир АстапковичՎարազդատ Լալայան
Тяжелоатлет Вараздат Лалаян во время соревнований в весовой категории свыше 109 кг среди мужчин на чемпионате Европы по тяжелой атлетике (11 апреля 2021). Москвa - Sputnik Արմենիա, 1920, 29.12.2022
Վարազդատ Լալայան
«Այս տարվա մրցելույթներս այդքան էլ լավ չստացվեցին, բայց ես հիասթափված չեմ, գիտեմ, որ ավելի լավ է լինելու։ Կարծում եմ՝ մյուս տարի կհասնեմ իմ նպատակին»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց մարզիկը։
Իսկ Վարազդատի գլխավոր նպատակն այս պահին 2024 -ի օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճելն է։
Մեդալներից անմասն այս տարի չմնացին նաև հայ շախմատիստները։ Մեր հավաքականն առաջին անգամ առանց Լևոն Արոնյանի մեդալներ նվաճեց շախմատի համաշխարհային օլիմպիադայում՝ առաջին– երկրորդ տեղերը կիսելով Ուզբեկստանի հավաքականի հետ, բայց դարձավ փոխչեմպիոն լրացուցիչ ցուցանիշներով։
© Sputnik / Asatur YesayantsՀայաստանի շախմատի հավաքականը
Слева направо: Мануэль Петросян, Роберт Ованнисян, Самвел Тер-Саакян, Габриэл Саркисян и тренер сборной Арман Пашикян во время встречи армянских шахматистов а аэропорту Звартноц (10 июля 2022). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 29.12.2022
Հայաստանի շախմատի հավաքականը
Շախմատային նվաճումների շարունակությունը եղավ Մարիամ Մկրտչյանի բացառիկ հաջողությունը աշխարհի և Եվրոպայի Մ18 տարեկանների առաջնություններում։ Աշխարհի առաջնությունում Մարիամը ցույց տվեց 100 տոկոսանոց արդյունք՝ հաղթելով բոլոր 11 պարտիաներում։ Իսկ Եվրոպայի առաջնությունում մեր շախմատիստուհին կորցրեց ընդամեը կես միավոր՝ վաստակելով 8.5 9 հնարավոր միավորից։
© Photo : Facebook / Chess Academy of ArmeniaՄարիամ Մկրտչյան
Чемпионка мира (до 18 лет) по шахматам Мариам Мкртчян с кубком - Sputnik Արմենիա, 1920, 29.12.2022
Մարիամ Մկրտչյան
«Նախավերջին տուրում ես արդեն ապահովել էի չեմպիոնությունս, բայց չեմ թողել, որ էմոցիաներս ազդեն ինձ վրա։ Իսկ վերջին պարտիայից հետո արդեն չէի հավատում, որ հերիք չէ ոսկե մեդալակիր եմ դարձել,մի հատ էլ նման արդյունք եմ գրանցել»,– պատմեց Մարիամը Sputnik Արմենիայի հետ զրույցում։
Պլանների ու նպատակների մասին Մարիամը խոսել չի սիրում, նախընտրում է գործել ու ապացուցել, որ ավելիին է ընդունակ։
Հրաձիգների համար 2022–ը նույնպես բավական հաջող ստացվեց։ Գնդակային հրաձգության Եվրոպայի առաջնությունում թիմային հաշվարկում մեր մարզիկները զբաղեցրեցին առաջին հորիզոնականը, իսկ հրաձիգ Էլմիրա Կարապետյանը գնդակային հրաձգության աշխարհի առաջնությունում 5-րդ հորիզոնականը զբաղեցրեց և նվաճեց «Փարիզի -2024» Օլիմպիական խաղերի ուղեգիր։
© Sputnik / Asatur YesayantsԷլմիրա Կարապետյան
Стрелок из пневматического пистолета Эльмира Карапетян на XXXII летних Олимпийских играх в Токио - Sputnik Արմենիա, 1920, 29.12.2022
Էլմիրա Կարապետյան
Մրցանակաշատ տարին ամփոփվեց մարզիկների ու նրանց մարզիչների համար լավ լուրով։ Կառավարության որոշմամբ` սպորտին հատկացվող ֆինանսական միջոցները տարեվերջին ավելացան։ Մասնավորապես` օլիմպիական մարզաձևերի մեծահասակների Եվրոպայի և աշխարհի առաջնությունների հաղթողների և մրցանակակիրների պարգևատրումները կրկնապատկվեցին։
2022 թ–ի վերջին անցկացվեց «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթը, որի արդյունքում տարվա 10 լավագույն մարզիկները պարգևատրվեցին 5 մլն-ական դրամով։
Լրահոս
0