00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:28
6 ր
Ուղիղ եթեր
12:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Ռոսատոմն» ակնկալում է հայկական ընկերությունների մասնակցությունը առանցքային նախագծերին

© Sputnik / Евгений Биятов / Անցնել մեդիապահոցСтенд государственной корпорации по атомной энергии "Росатом"
Стенд государственной корпорации по атомной энергии Росатом - Sputnik Արմենիա, 1920, 30.12.2022
Բաժանորդագրվել
Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման գծով գլխավոր կապալառու «Ռուսատոմ Սերվիսը» գոհ է հայկական կազմակերպությունների աշխատանքի մակարդակից և ակնկալում է նրանց ընդլայնված մասնակցությունը «Ռոսատոմի» նախագծերին, այդ թվում՝ հանրապետությունում նոր ԱԷԿ-ի կառուցմանը:
ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի – Sputnik. «Ռոսատոմը» պատրաստ է քննարկել Հայաստանում իր նախագծերում հայկական ընկերություններին առավելագույնս ներգրավելու հնարավորությունները։ Սա առաջին հերթին Հայկական ԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի ծառայության երկարաձգման նախագիծն է, որը մեկնարկում է մոտ ապագայում։ Բացի այդ, առաջիկայում հայ ատոմագետները կներգրավվեն նոր ատոմակայանի կառուցման մեջ։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել է «Ռուսատոմ Սերվիս» ընկերության (մտնում է «Ռոսատոմ» պետական կորպորացիայի կազմի մեջ) գլխավոր տնօրեն Եվգենի Սալկովը։
Այժմ Հայաստանի կառավարությունն ու «Ռոսատոմը» քննարկում են երկու հիմնարար նախագիծ՝ գործող ԱԷԿ-ի ժամկետի երկարաձգումը մինչև 2036 թվականը և նոր ԱԷԿ-ի կառուցումը։ Երկու նախագծերում էլ «Ռոսատոմը» պատրաստ է առավելագույնս ներգրավել տեղական ընկերություններին։
Սալկովը նշել է, որ հայկական ընկերությունների մասնակցությունն այդ նախագծերին թույլ կտա ոչ միայն գումար վաստակել, այլև մեծ բարդության աշխատանքի եզակի փորձ ձեռք բերել։
Նա նշել է, որ իհարկե, մի շարք բարդ կառույցների, ինչպես նաև պատասխանատու սարքավորումների (ռեակտորի տեղադրում և հարակից համակարգեր) վրա շինարարական և տեղադրման աշխատանքները կարող են իրականացվել միայն մասնագիտացված կազմակերպությունների կողմից: Սակայն այլ աշխատանքներում տեղական շինարարական ընկերությունները, բավարար որակավորում ունենալու դեպքում, կարող են առավել ակտիվ մասնակցություն ունենալ։
Բացի այդ, նա ավելացրել է, որ Հայաստանի որակյալ շինարարներին կարելի է ու պետք է ներգրավել «Ռոսատոմի» նախագծերում ինչպես Ռուսաստանում, այնպես էլ այլ երկրներում: Այդ նպատակով «Ռուսատոմ Սերվիս» ԲԸ-ն դիտարկում է Հայկական ԱԷԿ-ի հետ համատեղ ձեռնարկության հնարավորությունը ՝ այնտեղ հավաքելով հայ և ռուս մասնագետների ոչ միայն ատոմային, այլև ջերմային և հիդրոէներգետիկայի նախագծերի համար։
Հայաստանի համար նոր ատոմային էներգաբլոկի կառուցումն առաջնահերթ է. էներգետիկ փորձագետ
Նշենք, որ «Ռոսատոմն» արդեն ընկերությունների միջև նման փոխգործակցության հաջողված օրինակներ ունի։ Օրինակ՝ «Ռուսատոմ Սերվիսը» և հունգարական MVM ընկերությունը ստեղծել են համատեղ ձեռնարկություն, որն աշխատում է ինչպես Հունգարիայի «Պակշ» ատոմակայանում, այնպես էլ այլ երկրների էներգետիկ օբյեկտներում։
Ավելի վաղ լրագրողների հետ զրույցում Հայկական ԱԷԿ-ի գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը հաստատել էր, որ ռուսական կողմը պարբերաբար հայկական ընկերություններին հրավիրում է մասնակցելու բոլոր հնարավոր աշխատանքներին։
Հիշեցնենք, որ Հայաստանի կառավարությունը շարունակում է կանոնավոր հանդիպումները ռուսական «Ռոսատոմ» պետական կորպորացիայի հետ՝ համաձայնեցնելու կայանի ծառայության ժամկետի երկարաձգման, ինչպես նաև դրա համար նոր էներգաբլոկի (փաստացի՝ նոր կայանի) կառուցման ծրագրերը: Կառավարությունը նախատեսում է միացնել ցանցին այն 2036 թվականին, իսկ մինչ այդ երկարաձգել գործող ցանցի շահագործումը։
Լրահոս
0