Հանգստի անցած Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդի հուղարկավորությունը տեղի կունենա հունվարի 5-ին

© Sputnik / Владимир РодионовՀռոմի պապ Բենեդիկտոս 16-րդի
Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդի - Sputnik Արմենիա, 1920, 31.12.2022
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հրաժեշտի արարողությունը տեղի կունենա Սուրբ Պետրոսի հրապարակում։ Պատարագը կգլխավորի Հռոմի պապ Ֆրանցիսկոսը։
ԵՐԵՎԱՆ, 31 դեկտեմբերի - Sputnik. Հանգստի անցած Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդի հուղարկավորությունը, որը մահացել է այսօր, տեղի կունենա հունվարի 5-ին, հայտնել է Սուրբ Աթոռի մամուլի ծառայության ղեկավար Մատթեո Բրունին:
Նրա խոսքով՝ արարողությունը կգլխավորի Հռոմի պապ Ֆրանցիսկոսը։
«Հինգշաբթի՝ հունվարի 5-ին, ժամը 09:30-ին (Երևանի ժամանակով 12:30-ին) տեղի կունենա հուղարկավորությունը Սուրբ Պետրոսի հրապարակում, պատարագը կգլխավորի Հռոմի պապ Ֆրանցիսկոսը»,-ճեպազրույցի ժամանակ ասել է Վատիկանի պաշտոնական ներկայացուցիչը:
Բենեդիկտոս XVI-ը (Յոզեֆ Ռատցինգեր) կաթոլիկ եկեղեցու հովվապետի գահը զբաղեցրել է 2005 թվականի ապրիլից մինչեւ 2013 թվականի փետրվարը։ 2013 թվականի փետրվարի 11-ին նա անսպասելիորեն հայտարարել է գահից հրաժարվելու որոշման մասին։ Այդ ժամանակից ի վեր նա ապրում էր Վատիկանի այգիներում գտնվող Mater Ecclesiae փոքրիկ վանքում:
Լրահոս
0