00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:42
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հրաժարականներ, հանրահավաքներ, պատերազմներ... Իրադարձությունները Հայաստանում՝ ֆոտոշարքով

Բաժանորդագրվել
Sputnik Արմենիայի թղթակիցները հետևում էին անցնող տարվա բոլոր նշանակալի իրադարձություններին։
Պաշտոնանկություններից և հանրահավաքներից մինչև սահմանային սրացումներ և փառատոներ. Sputnik Արմենիա գործակալությունը ներկայացնում է 2022 թվականի ամենանշանակալի դրվագների ֆոտոշարքը։ Տարին իրադարձություններով հարուստ էր սպորտի, մշակույթի, տնտեսության, արտակարգ իրավիճակների և, իհարկե, քաղաքականության աշխարհում։
Այդ իրադարձություններն ու դրանց հետևանքները այսպես թե այնպես չեն վրիպել մեր ֆոտոթղթակիցների՝ Ասատուր Եսայանցի, Արամ Ներսիսյանի և Անդրանիկ Ղազարյանի օբյեկտիվներից։
Հանրապետությունում քաղաքական և օրացուցային տարվա սկիզբը, թերևս, նշանավորվեց չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականով, որն իր որոշման մասին հայտարարեց հունվարի 23-ին։ Սարգսյանը պաշտոնը լքեց ընտրվելուց չորս տարի անց։ Նախագահի պաշտոնում նրան փոխարինեց Վահագն Խաչատուրյանը, որը մինչ ընտրվելը զբաղեցնում էր բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնը։
Փետրվարի սկզբին կյանքից հեռացավ հայտնի կոմպոզիտոր, երգիչ, երգերի հեղինակ, Հայաստանի ժողովրդական արտիստ Արթուր Գրիգորյանը: Հայկական էստրադան կորցրեց իր ամենավառ ներկայացուցիչներից մեկին, որի երգերով արդեն մի քանի սերունդ է մեծացել։
2022 թվականի ցնցող ու հիշարժան իրադարձությունները, որոնք մոռանալն անհնար է
Եղան նաև ներքաղաքական միջադեպեր։ Իշխանությունների հրաժարականի պահանջով ապրիլին սկսված ակցիաները շարունակվեցին մինչև հունիս։ Ամեն օր ոստիկանությունը տասնյակ ակտիվիստների և քաղաքական գործիչների էր ձերբակալում, բախումներից ևս չհաջողվեց խուսափել։ Սակայն բողոքի շարժմանը չհաջողվեց հասնել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռացմանը։
Օգոստոսին երկիրը ցնցվեց մայրաքաղաքի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգությունից։ Հզոր պայթյունն ու հրատեխնիկայի պահեստում բռնկված հրդեհը 16 մարդու կյանք խլեցին։ Փրկարարներն ավելի քան 10 օր աշխատում էին դեպքի վայրում՝ հեռացնելով փլատակները։ Ողբերգությունից հետո կառավարությունը խստացրեց հրավառության տեխնիկայի ներմուծումն ու վաճառքը կարգավորող օրենսդրությունը։
Գիտության և տեխնոլոգիաների ոլորտում առանցքային իրադարձություն էր սեպտեմբերի սկզբին Երևանում Գիտության և արվեստի Starmus փառատոնի անցկացումը։ Խոշոր միջոցառումը մեկ հարկի տակ հավաքեց մի շարք աշխարհահռչակ ռոք երաժիշտների, ինչպես նաև բնական գիտությունների ոլորտում Նոբելյան մրցանակակիրների:
Հազիվ էին փառատոնի հյուրերը հասցրել հեռանալ, երբ Ադրբեջանը սեպտեմբերի 13-ին լայնածավալ ագրեսիա սկսեց Հայաստանի դեմ՝ հրթիռահրետանային հարվածներ հասցնելով ոչ միայն հայկական դիրքերին, այլև սահմանամերձ բնակավայրերին։ Գնդակոծության տակ հայտնվեցին Ջերմուկը, Սոթքը, Կութը, Նորաբակը, Իշխանասարն ու այլ բնակավայրեր։ Վնասվեցին մեծ թվով քաղաքացիական ենթակառուցվածքների օբյեկտներ։ Ագրեսիայի զոհ դարձավ224 մարդ, մոտ 300-ը վիրավորվեց։ Մարտերի արդյունքում Հայաստանը կորցրեց մոտ 130 քառ. կմ տարածք։
Այս ֆոնին Հայաստանի վրա միջազգային ուշադրություն էր սևեռվել։ Սեպտեմբերին առաջին անգամ Հայաստան այցելեց ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին, հոկտեմբերին տեղի ունեցավ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը, իսկ նոյեմբերի վերջին ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստին մասնակցելու համար Հայաստան ժամանեցին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և կազմակերպության անդամ այլ երկրների ղեկավարներ:
Դեկտեմբերին Հայաստանի մայրաքաղաքն ընդունեց «Մանկական Եվրատեսիլ-2022» երաժշտական մրցույթի եզրափակիչը, իսկ Հայաստանը ներկայացնող Նարեն երկրորդ տեղը զբաղեցրեց։
Լրահոս
0