Էրդողանը բացահայտել է Ուկրաինայից «հացահատիկային միջանցքով» մատակարարումների ծավալները

© Sputnik / Виктор ТолочкоՆավահանգիստ
Նավահանգիստ - Sputnik Արմենիա, 1920, 01.01.2023
Նավահանգիստ
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ավելի քան 16 միլիոն տոննա հացահատիկ և հացահատիկային արտադրանք է դուրս բերվել Ուկրաինայից։
ԵՐԵՎԱՆ, 1 հունվարի – Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը բացահայտել է Ուկրաինայից «հացահատիկային միջանցքով» ագրոարտադրանքի մատակարարումների ծավալների մասին տվյալները։ Նա Twitter-ի իր էջում է գրառում արել այդ մասին։
«Միջանցքի շնորհիվ, որը մենք բացեցինք, ավելի քան 16 միլիոն տոննա հացահատիկ և հացահատիկային արտադրանք դուրս բերվեց Ուկրաինայի նավահանգիստներից և հասավ ամբողջ աշխարհ»,–գրել է պետության ղեկավարը:
Հացահատիկային գործարքը, որն այս տարվա հուլիսի 22-ին ստորագրել էին Ռուսաստանի, Թուրքիայի, Ուկրաինայի և ՄԱԿ-ի ներկայացուցիչները, ենթադրում էր ուկրաինական հացահատիկի, պարենի և պարարտանյութերի արտահանում Սև ծովով երեք նավահանգիստներից, այդ թվում՝ Օդեսայից:
Պայմանագրի ժամկետը լրանում էր նոյեմբերի 18-ին, բայց կարող էր մեխանիկորեն երկարաձգվել 120 օրով, եթե կողմերից որևէ մեկն առարկություններ չներկայացներ։ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ որևէ առարկություն չի եղել, և ռուսական կողմը թույլ է տալիս ուկրաինական հացահատիկի արտահանման «Սևծովյան նախաձեռնության» տեխնիկական երկարաձգումը՝ առանց ժամկետների և ծավալի որևէ փոփոխության:
Լրահոս
0