00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՖԻՖԱ-ի նախագահը կոչ է արել բոլոր երկրներում գոնե մեկ մարզադաշտ անվանակոչել Պելեի պատվին

© Sputnik / Александр Кряжев / Անցնել մեդիապահոցՋանի Ինֆանտինո
Ջանի Ինֆանտինո - Sputnik Արմենիա, 1920, 02.01.2023
Ջանի Ինֆանտինո
Բաժանորդագրվել
Ջաննի Ինֆանտինոն շեշտել է, որ բոլոր երեխաները պետք է իմանան, թե որքան կարևոր ֆուտբոլիստ է եղել Պելեն։
ԵՐԵՎԱՆ, 2 հունվարի – Sputnik. ՖԻՖԱ–ի ղեկավար Ջանի Ինֆանտինոն աշխարհի բոլոր երկրներին կոչ է արել մեկական մարզադաշտ անվանակոչել աշխարհի եռակի չեմպիոն Պելեի պատվին։ Ինֆանտինոն այդ մասին հայտարարել է այսօր «Սանտոս» բրազիլական ակումբի մարզադաշտում Պելեին հրաժեշտ տալու արարողության ժամանակ։

«Շատ հույզեր եմ ապրում. տխուր եմ, բայց ժպտում եմ, քանի որ Պելեն մեզ բազում ժպիտներ է պարգևել։ ՖԻՖԱ–ում մենք հարգանքի տուրք կմատուցենք Արքային և ամբողջ աշխարհին կխնդրենք մեկ րոպե լռությամբ հարգել նրա հիշատակը։ Բացի այդ, մտադիր ենք աշխարհի բոլոր երկրներին կոչ անել ի պատիվ Պելեի անվանակոչել առնվազն մեկական մարզադաշտ, որպեսզի մեր երեխաներն իմանան` որքան կարևոր է նա», – Ինֆանտինոյի խոսքը մեջբերում է «Globo»–ն։

Հիշեցնենք` Պելեին հիվանդանոց էին տեղափոխել նոյեմբերի 30-ին։ 82-ամյա բրազիլացու մոտ ախտորոշվել էր մարմնի ընդհանուր այտուց, սրտի անբավարարություն, ինչպես նաև գիտակցության մթագնում։ Պելեին հոսպիտալացրել էին 2021 թվականի սեպտեմբերին ախտորոշված հաստաղիքի ուռուցքի քիմիաթերապիայի բուժման արդյունքները վերագնահատելու համար:
2022 թվականին Պելեն երկու անգամ հոսպիտալացվել էր երեք չարորակ ուռուցքների (աղիքներ, լյարդ և թոքեր) և միզուղիների վարակի բուժման համար։
ՀՖՖ–ն ցավակցություն է հայտնել լեգենդար Պելեի մահվան կապակցությամբ
Դեկտեմբերի 22-ին հայտնի դարձավ, որ Պելեի առողջական վիճակը վատացել է։ Բրազիլացու օրգանիզմում քաղցկեղ էր զարգանում, երիկամների և սրտի աշխատանքի խաթարման պատճառով նա նաև ինտենսիվ խնամքի կարիք ուներ։ ԶԼՄ-ները հայտնեցին, որ Պելեի օրգանիզմը դադարել է արձագանքել քիմիաթերապիային։
Բրազիլացի ֆուտբոլիստ, հարձակվող Էդսոն Արանտիս դու Նասիմենտոuն, որն ավելի հայտնի է որպես Պելե, ծնվել է 1940 թվականի հոկտեմբերի 23-ին։ Նա աշխարհի միակ ֆուտբոլիստն է, որը որպես խաղացող երեք անգամ աշխարհի չեմպիոն է դարձել (1958, 1962 և 1970 թվականներին): ՖԻՖԱ-ի ֆուտբոլային հանձնաժողովի վարկածով 20-րդ դարի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել:
Պելեն աշխարհի չորս առաջնությունների մասնակից է, Միջմայրցամաքային գավաթի և Լիբերտադորեսի գավաթի կրկնակի հաղթող, միջմայրցամաքային Չեմպիոնների Սուպերգավաթի հաղթող: Բրազիլիայի հավաքականի կազմում նա 92 հանդիպում է անցկացրել ու 77 գոլ է խփել։
Ֆուտբոլիստը մահվան մասին հայտնի դարձավ դեկտեմբերի 29-ին, նրա հուղարկավորությունը տեղի կունենա հունվարի 3-ին։
Լրահոս
0