00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երեխան շատ չի լինում․ «7 որդով սեղան նստելու» օրհնանքը Մոսինյաններն իրականություն դարձրին

© Sputnik / Aram NersesyanՄոսինյանների ընտանիքը
Մոսինյանների ընտանիքը - Sputnik Արմենիա, 1920, 02.01.2023
Մոսինյանների ընտանիքը
Բաժանորդագրվել
Մոսինյանների բազմազավակ ընտանիքում երկու ռեկորդակիր է մեծանում, այստեղ յուրաքանչյուրը, անգամ հյուրերն իրենց գործն ու պարտականությունն ունեն։ Թեպետ բնակարանը փոքր է, բայց տանտերերի սիրտը՝ մեծ, սիրով հյուրեր են ընդունում, անգամ՝ գիշերակացով։
Մոսինյանների ընտանիքը օրական միջինը 8-10 հաց է գնում, տանտիկինն էլ կատակում է, թե ամենամեծ կաթսայով եփված ճաշն էլ, միևնույն է, միշտ քիչ է լինում։ Բարի գալուստ Վանաձոր՝ Մոսինյանների ընտանիք, որտեղ «7 որդով սեղան նստեք» պապենական օրհնանքն իրականություն է դարձել։ 3-ի վերափոխված 2-սենյականոց բնակարանում այսօր 7 տղա է մեծանում։
«Ես քիր եմ ուզում»։
«Ես` էլի ախպեր»։
Միջնեկները՝ Վաչեն ու Լեոն, ընտանիքի ավելացման իրենց «տեսությունն» են ներկայացնում։
© Sputnik / Aram NersesyanԱլենը, Վաչեն և Լեոն
Братья Ален, Ваче и Лео Мосиняны - Sputnik Արմենիա, 1920, 29.12.2022
Ալենը, Վաչեն և Լեոն
Լեոն ասում է՝ մի 25 եղբայր լինեն` արդեն լավ կլինի։ Թեպետ ցանկությունը հայրիկին՝ Արենին անակնկալի է բերում, բայց նա էլ իրեն չի կորցնում ու ավելացնում է՝ եղբայրն ավել չի լինում։
© Sputnik / Aram Nersesyan4 տարեկան Մենուան
Четырехлетний Менуа Мосинян - Sputnik Արմենիա, 1920, 29.12.2022
4 տարեկան Մենուան
«Մեծը Սարոն է՝ 14 տարեկան, հետո ես եմ՝ 12 տարեկան, Վաչեն՝ 9, Լեոն՝ 7, Մենուան՝ 4, Դավիթը՝ 2, ու Նոյն էլ մի քանի ամսական է»,- հերթով եղբայրներին է ներկայացնում դպրոցից նոր վերադարձած Ալենն ու շտապում մայրիկին օգնելու։
© Sputnik / Aram Nersesyan2 տարեկան Դավիթը
Двухлетний Давид Мосинян - Sputnik Արմենիա, 1920, 29.12.2022
2 տարեկան Դավիթը
Այստեղ յուրաքանչյուրն իր գործն ու պարտականությունն ունի՝ սովորում են, պարապմունքների հաճախում, մեծերը հոգ են տանում փոքրերի մասին, մեծ ու փոքր օգնում տան գործերում, պարապ մնալ չեն հասցնում անգամ հյուրերը, օրինակ` ինձ էլ բաժին հասավ ամենահաճելի հանձնարարությունը՝ գրկել և օրորել 3-ամսական Նոյին։
© Sputnik / Aram Nersesyan3 ամսական Նոյը
Трехмесячный Ной Мосинян - Sputnik Արմենիա, 1920, 29.12.2022
3 ամսական Նոյը
Այս ընտանիքի պատմությունը սկսվել է մոտ 20 տարի առաջ, երբ Արենն ու Լիլիթը սովորում էին Վանաձորի նախկին շինարարական տեխնիկումում։
«Ընտանիք կազմելու նուրբ արվեստին լուրջ մոտեցանք։ 21-ում արդեն ամուսնացած էի»,- ժպտում է Արենը։
© Sputnik / Aram NersesyanԱրեն Մոսինյան
Арен Мосинян - Sputnik Արմենիա, 1920, 29.12.2022
Արեն Մոսինյան
Ընտանեկան կյանքի ճանապարհը լի էր փորձություններով, որոնք միասին ու սիրով հաղթահարեցին․ 4 տարի բալիկներ ունենալ չէր հաջողվում, հետո ծնվեց առաջնեկը՝ Սարիբեկը, ու նրանից հետո 3-2 տարի ընդմիջումներով` կրտսեր եղբայրները։
«Առաջին երեխան ցանկանում էինք տղա ունենալ, դրանից հետո ասել ենք՝ ինչ լինի, ու էլի տղա, էլի տղա։ Այ հիմա ուզում եմ` աղջիկ ունենանք, որ մայրիկիս անունը դնեմ՝ Անահիտ։ Միշտ ուզել եմ մեծ ընտանիք ունենալ, քանի որ ես ո՛չ քույր եմ ունեցել, ո՛չ եղբայր, մենակ եմ մեծացել, հայ ընտանիքն էլ գեղեցիկ է, երբ երեխաները շատ են լինում, չնայած երեխան շատ չի լինում»,- ժպտում է Արենը։
Նա դժվարանում է ասել, որ տարիների հետ ու երեխաների շատանալով սերն ավելացավ։ Արենի խոսքով` սերն ավելանում է այն զույգերի մոտ, որոնց մոտ քիչ էր կամ բավարար չէր, իրենց սերը սկզբից էլ մեծ է եղել, ռոմանտիկան էլ տարիների ընթացքում չի պակասել։
Բազմազավակ լինելն Արենին ու Լիլիթին չի խանգարում, որ յուրաքանչյուր երեխային անհրաժեշտ ուշադրություն հատկացնեն, զբաղվեն նրանց դաստիարակությամբ, կրթությամբ, տաղանդների ու կարողությունների բացահայտմամբ։
© Sputnik / Aram NersesyanԱրենն ու Լիլիթը
Арен и Лилит Мосиняны - Sputnik Արմենիա, 1920, 29.12.2022
Արենն ու Լիլիթը
Հյուրասենյակի պատերից մեկուկեսն ամբողջովին ծածկված է պատվոգրերով, մեդալներով, իսկ պահարանն էլ գավաթներով ու մրցանակներով է ծանրաբեռնված։ Ընտանիքի ավագ 2 որդիների՝ Սարոյի ու Ալենի ձեռքբերումներն են։
«Սարոն անկախ Հայաստանի պատմության առաջին մանկահասակ համաշխարհային ռեկորդակիրն է եղել։ ՀՀ Դյուցազնագրքի 11 ռեկորդ ունի, կարող էր ավելի շատ էլ ունենալ՝ մինչև 30-40, ուղղակի ծանրաբեռնվածությունը շատ է, չենք հասցնում ամրագրել, ֆիքսել»։
© Sputnik / Aram NersesyanЧетырнадцатилетний Сарибек Мосинян
Четырнадцатилетний Сарибек Мосинян - Sputnik Արմենիա, 1920, 29.12.2022
Четырнадцатилетний Сарибек Мосинян
Սարոյի կարողությունները հայրն է բացահայտել, երբ տղան 5 տարեկան է եղել։ 32 րոպեի ընթացքում 1111 անգամ կքանստել է։ Հայրն ասում է՝ ավելի շատ էլ կաներ. ռեկորդն արձանագրող հանձնաժողովի անդամների հետ կանգնեցրել են։ Հետո նաև մեքենա է քաշել, ապա այլ ռեկորդներ էլ սահմանել։ Ալենն էլ 5 տարեկան չկար, երբ ռեկորդ սահմանեց։
© Sputnik / Aram NersesyanՍարիբեկ Մոսինյանի մրցանակը
Награда Сарибека Мосиняна - Sputnik Արմենիա, 1920, 29.12.2022
Սարիբեկ Մոսինյանի մրցանակը
«Մանկական կապրիզ արեց, Սարոյին նայեց, ոգևորվեց, թե ես էլ եմ ուզում, ինքն էլ մեքենա հրեց, ու ստացվեց»։
© Sputnik / Aram Nersesyan12-ամյա Ալենը
Двенадцатилетний Ален Мосинян - Sputnik Արմենիա, 1920, 29.12.2022
12-ամյա Ալենը
Այս մեծ ընտանիքում թեպետ հոգսերն էլ են մեծ, բայց բողոքել չեն սիրում։
«Մեր շքեղությունն ու հարստությունը տան ներսում է՝ մեր էրեխեքն են»,- ասում է Արենը։
© Sputnik / Aram NersesyanԼեոն ցույց է տալիս ավագ եղբոր՝ Սարիբեկի պատվոգրերը
Семилетний Лео Мосинян показывает грамоты и сертификаты старшего брата Сарибека - Sputnik Արմենիա, 1920, 29.12.2022
Լեոն ցույց է տալիս ավագ եղբոր՝ Սարիբեկի պատվոգրերը
Իրենց փոքրիկ ընտանեկան բիզնեսն ունեն՝ սառը սուրճ և թեյ են արտադրում, որը Վանաձորում հասցրել է հայտնի դառնալ։ Բիզնեսն ընդլայնելու ցանկություն, իհարկե, կա, բայց․․․ Վերջերս կառավարության հայտարարած դրամաշնորհային ծրագրում Մոսինյանները 1,5 միլիոն դրամ շահեցին, սակայն այն ստանալ այդպես էլ չկարողացան՝ բանկերում ունեցած մոտ 1 միլիոն պարտքի պատճառով։ Արենն ասում է՝ ինչպես բոլոր ընտանիքներում, իրենց դեպքում էլ լավ ու վատ օրեր են լինում, իրենք միշտ ամեն ինչ արել են, որ երեխաները ոչ մի բանի կարիք չունենան, ոչնչից հետ չմնան։ Հիմա ուզում է երեխաների համար ավելի ընդարձակ տուն կառուցել։ Այս պահին բոլորն իրենց մահճակալներն ունեն, Դավիթն ու Նոյն էլ դեռ փոքր են՝ օրորոցներով են բավարարվում, իսկ այդ արդեն ընտանիքի 8-րդ երեխային տեղ է պետք։ Տնամերձ հողամաս ունեն, որտեղ էլ իրենց նոր տունն են կառուցելու։ Արենը ծնունդով Սանահինից է, այնտեղ ուզում է ազնվամորու դաշտ հիմնել և մեղվի փեթակներ պահել՝ էկո պրոդուկտներ արտադրելու համար։ Ծրագրերը շատ են, ցանկությունները՝ մեծ, հնարավորությունները՝ դեռ սահմանափակ, բայց էլի չեն դժգոհում։
«Որ ասեմ՝ չունեմ, ունեմ, ուղղակի չեմ հասցնում ունեցածս կոմպլեկտավորել։ Օրվաս ծախսն էլ ոնց որ 5X5-մատորանոց X5 պահեմ»,- կատակում է ընտանիքի հայրը։
Միայն մի քիչ նեղսրտած ու զարմացած են, որ բազմազավակ, մեծ ներուժ ունեցող, արդեն իսկ հաջողություններ գրանցած ընտանիքին այդպես էլ ոչ մի պետական այր չշնորհավորեց 7-րդ որդու լույս աշխարհ գալու առիթով։
Այն, որ փխրուն խաղաղությամբ երկրում իր տանիքի տակ 7 ապագա զինվորներ են մեծանում, Արենին չի վախեցնում, միայն ցավ է ապրում, որ անավարտ կռիվն իր որդիներին բաժին հասավ։ Իսկ սահման պահելն էլ ոչ միայն տղամարդու, այլև յուրաքանչյուր կնոջ գործն է, որովհետև վստահ է՝ Հայաստանի սահմանների ամրությունն ամեն հայ ընտանիքից է սկսվում։
Ամանորին ընդառաջ Մոսինյանների ընտանիքը մաղթում է, որ խաղաղություն լինի, շատ երեխաներ ծնվեն, իսկ լրագրողներն էլ միայն լուսավոր ու բարի պատմություններ գրելու առիթներ ունենան։
© Sputnik / Aram NersesyanՄոսինյան եղբայրները
Братья Мосиняны - Sputnik Արմենիա, 1920, 29.12.2022
Մոսինյան եղբայրները
Լրահոս
0