Սիսիան-Երևան ճանապարհին մեքենաներ են բախվել. տուժածների վիճակը ծանր է

© Photo : official site of MES of RA Սիսիան-Երևան ճանապարհին մեքենաներ են բախվել
Սիսիան-Երևան ճանապարհին մեքենաներ են բախվել - Sputnik Արմենիա, 1920, 02.01.2023
Սիսիան-Երևան ճանապարհին մեքենաներ են բախվել
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Տուժածներից մեկը 25 տարեկան է, մյուսը` 26։ Նրանց Սիսիանի բժշկական կենտրոն են տեղափոխել։
ԵՐԵՎԱՆ, 2 հունվարի – Sputnik. Սիսիան-Երևան ավտոճանապարհի 10-րդ կմ-ին մեքենաներ են բախվել, ինչի հետևանքով երկու քաղաքացի է տուժել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։
© Photo : official site of MES of RA Բախման հետևանքով վնասված մեքենաներից մեկը
Дорожно-транспортное происшествие на трассе Сисиан - Еревaн (2 января 2023). Сюник - Sputnik Արմենիա, 1920, 02.01.2023
Բախման հետևանքով վնասված մեքենաներից մեկը
Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը ՃՏՊ–ի վերաբերյալ ահազանգը ստացել է հունվարի 2-ին` ժամը 09:34-ին։
Դեպքի վայրում պարզվել է, որ բախվել են «Mitsubishi Grandis» (վարորդ՝ Ա․ Պ․, ծնված 1987 թ․) և «Mercedes-Benz» (վարորդ՝ Մ․ Պ․, ծնված 1997 թ․) մակնիշների ավտոմեքենաները:
© Photo : official site of MES of RA Վնասված ավտոմեքենա
Дорожно-транспортное происшествие на трассе Сисиан - Еревaн (2 января 2023). Сюник - Sputnik Արմենիա, 1920, 02.01.2023
Վնասված ավտոմեքենա
«Փրկարարները «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել և շտապօգնության ավտոմեքենային մոտեցրել վարորդին և ուղևորին (Մ․ Մ․` ծնված 1996 թ․)։ Տուժածները հոսպիտալացվել են Սիսիանի ԲԿ»,- ասված է հաղորդագրությունում։
Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր։
Լրահոս
0