00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վրաստան և Իրան. ի՞նչ ծրագրեր ունի Երևանի ՋԷԿ–ը 2023-ին

© Sputnik / Aram GareginyanԵրևանի ՋԷԿ
Երևանի ՋԷԿ - Sputnik Արմենիա, 1920, 02.01.2023
Երևանի ՋԷԿ
Բաժանորդագրվել
Համաձայնագիրը հստակեցնում է, թե համակարգում եղած վթարների ժամանակ հարևան երկրից ինչպես պետք է ստանալ կամ այնտեղ ուղարկել էլեկտրաէներգիա։
ԵՐԵՎԱՆ, 2 հունվարի – Sputnik. Վթարային փոխօգնության մասին հայ–վրացական համաձայնագիրն արդեն ցույց է տվել իր արդյունավետությունը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ՏԿԵՆ «Երևանի ջերմաէլեկտրակենտրոն» ՓԲԸ–ի (Երևանի ՋԷԿ) գործադիր տնօրեն Արսեն Գրիգորյանը։
Համաձայնագիրը, որը ստորագրվել է սեպտեմբերին, և որի հայկական կողմն է Երևանի ՋԷԿ–ը, հստակեցնում է կողմերի գործառույթները այն դեպքերի համար, երբ համակարգում եղած վթարի ժամանակ հարևան երկրից անհրաժեշտ է անհապաղ ստանալ էլեկտրաէներգիա։ Հստակեցվել է նաև մատակարարումների դիմաց գնային հաշվարկը։
«Նախկինում մենք, բնականաբար, ևս ունեցել ենք վթարային փոխհոսքեր, սակայն հիմա այդ գործառույթներն ավելի են հստակեցվել, ինչը թույլ կտա փոխօգնությունը կազմակերպել ավելի պարզ և արագ», – նշեց Գրիգորյանը։
Համաձայնագիրը մեկ անգամ արդեն իսկ գործել է. կարճատև վթարային իրավիճակի ընթացքում Հայաստանը անհրաժեշտ քանակի էլեկտրաէներգիա է ստացել։
Նշենք, որ, ըստ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի տվյալների, այս տարվա 9 ամիսների ընթացքում Վրաստանից ներմուծել ենք շուրջ 101 մլն կՎտ/ժ էլեկտրաէներգիա, իսկ արտահանել` մոտ 223 մլն։ Այս տարին առանձնանում է նախորդներից, երբ ներմուծումը գերակայում էր, իսկ 2021-ին, օրինակ, արտահանում ընդհանրապես չի իրականացվել։ Եկող տարի նախատեսվում է Վրաստան արտահանել հոսանքի էլ ավելի մեծ քանակություն` 416,3 մլն կՎտ/ժ։ Բնականաբար, արտահանվում է ոչ միայն Երևանի ՋԷԿ–ի, այլ համակարգում ավելցուկ եղած էներգիան։
Հավելենք` էլեկտրաէներգիայի շուկայի ազատականացման ծրագրի շրջանակում Երևանի ՋԷԿ–ը դարձել է Հայաստանի էներգահամակարգի հաշվեկշռող կայան, որը պիտի արտահանի հոսանքի ավելցուկը և լրացնի պակասուրդը։ Այդ կարգավորումը կայանը կիրականացնի ոչ միայն իր, այլև Հրազդանի ՋԷԿ–ի ու «Հրազդան–5»–ի համար։ Դրանք կգործեն որպես պահուստային կայաններ և կմիանան միայն էներգիայի պակասի դեպքում։ Դրանց միացումները ևս կկարգավորի Երևանի ՋԷԿ–ը («էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի» հրահանգներով)։
Այս երկու կայանները եկող տարի կավելացնեն առաքումը ցանցին։ Եթե, օրինակ, 2021-ին Հրազդանի ՋԷԿ–ը արտադրել է մոտ 115 մլն կՎտ/ժ, իսկ «Հրազդան 5»-ը չի աշխատել, ապա եկող տարի նրանք կարտադրեն համապատասխանաբար 223 և 278 միլիոն (ինչը և դառնում է դեպի Վրաստան արտահանման կարևոր ռեսուրս)։
2023-ին ՀՀ–ն կշարունակի իրանական ուղղությամբ 2 կարևոր ենթակայանների նորոգումը. փոխնախարար
Երևանի ՋԷԿ–ն անցնող տարում արտադրել է մոտ 1,6 միլիարդ կՎտ/ժ էլեկտրաէներգիա` նախատեսված 1,25 միլիարդի համեմատ։ Հիմնական պատճառը «ArmPower»-ի չնախատեսված կանգն էր (կայանը կանգնել էր ապրիլից մինչև սեպտեմբեր, և Երևանի ՋԷԿ–ն ու Հրազդանի ՋԷԿ–ը փոխարինում էին նրան)։ Եկող տարի կայանը նախատեսում է արտադրել մոտավորապես նույնքան (1 մլրդ 616 մլն կՎտ/ժ)։
Ինչ վերաբերում է իրանական ուղղությանը, ապա եկող տարվա համար արդեն հստակեցվել են մատակարարումների գրաֆիկները` ըստ սեզոնների։ 2023–ին դեպի Իրան նախատեսվում է արտահանել 1 մլրդ 100 մլն կՎտ/ժ (2022-ի 9 ամիսների արդյունքներով դեպի Իրան արտահանումները կազմել են 900 միլիոնից փոքր–ինչ ավել)։ Այդ էլեկտրաէներգիայի մի մասը ձեռք կբերվի «ArmPower» ՋԷԿ–ից, որը կառուցվել է Երևանի ՋԷԿ–ի հարևանությամբ և գործարկվել է 2021-ի նոյեմբերին (իտալական «Renco»-ի և գերմանական «Siemens»-ի ներդրումներով)։
Հավելենք` 2024-ին կայանը կանցնի հերթական կապիտալ նորոգումը։
Լրահոս
0