00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

2022 թվականի ամենաաղմկահարույց քրեական գործերը Հայաստանում

© Sputnik / Aram NersesyanԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 03.01.2023
Բաժանորդագրվել
Անցնող տարին հարուստ էր քրեական գործերով։ Մեղադրյալի կարգավիճակում են հայտնվել ինչպես քաղաքական գործիչներ, այնպես էլ բարձրաստիճան զինվորականներ։
ԵՐԵՎԱՆ, 3 հունվարի - Sputnik։ Աղմկահարույց քրեական գործերում ներգրավվածերի թիվը 2022 թվականին զգալիորեն աճել է։ «Գործող անձանց» ցուցակը համալրվել է նոր բարձրաստիճան զինվորականներով, քաղաքական գործիչներով և դատավորներով։

Բորիս Բախշիյան

© Photo : official site of the President of RAԲորիս Բախշիյան
Դատավոր Բորիս Բախշիյան նախագահական նստավայրում երբդման արարողության ժամանակ (8 հուլիսի, 2020թ). Երևան - Sputnik Արմենիա, 1920, 30.12.2022
Բորիս Բախշիյան
2022 թվականի հունվարին ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ և գլխավոր դատախազության միջնորդության հիման վրա անձեռնմխելիությունից զրկվեց Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանը։ Գործը հարուցվել է քրեական օրենսգրքի 348-րդ հոդվածի 3-րդ մասով (ապօրինի կալանք, որն առաջացրել է ծանր հետևանքներ)։ Գործող օրենսդրության համաձայն՝ դատավորների դեմ քրեական գործերի մանրամասները չեն հրապարակվում։
Նշենք` Բախշիյանի գլխավորությամբ քննվել են Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանի, «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի և Գորիսի փոխքաղաքապետներ Մենուա Հովսեփյանի և Իրինա Յոլյանի գործերը։
Բախշիյանն ինքը հայտարարեց, որ «իր լիազորությունների նկատմամբ ոտնձգություն է տեղի ունենում»։
Այն ժամանակվա մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտարարեց, որ Բախշիյանի դեպքում խախտվել են արդար դատաքննության և անձնական ազատության երաշխիքները։
Սեպտեմբերին Բախշիյանին արդարացրին։

Ավետիք Չալաբյան

© Sputnik / Asatur YesayantsԱվետիք Չալաբյան
Аветик Чалабян на площади Республики во время мирной акции неповиновения (16 сентября 2022). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 30.12.2022
Ավետիք Չալաբյան
Հասարակական և քաղաքական գործիչ, «Արար» հիմնադրամի համահիմնադիր Ավետիք Չալաբյանը ձերբակալվեց մայիսին՝ «հանրահավաքներին, ինչպես նաև անօրինական հավաքներին, երթերին կամ ցույցերին ուժի կիրառման սպառնալիքով մասնակցելու հարկադրանքի» վերաբերյալ քրեական գործի շրջանակներում։
Հետաքննության համար առիթ էր դարձել լրատվամիջոցներից մեկում հրապարակված ձայնագրությունը։ Քննչական կոմիտեի տվյալներով՝ Չալաբյանը մոտ 4 հազար դոլար է առաջարկել համալսարանի ուսանողական խորհրդի նախագահին՝ ակցիաներին 2 հազար ուսանողի մասնակցությունն ապահովելու համար։
Հիմնադրամում հայտարարեցին, որ նա ձերբակալվել է քաղաքական դրդապատճառներով։ Ինքը՝ Չալաբյանը, հայտարարեց, որ իշխանությունները չարաչար սխալվում են, եթե հույս ունեն ձերբակալության միջոցով լռեցնել իրեն։

Արմեն Գրիգորյան

© Sputnik / Aram NersesyanԱրմեն Գրիգորյան
Продюсер, сценарист Армен Григорян на акции призыва к армянам во всем мире для поддержки попавших в плен армянских военнослужащих (28 ноября 2020). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 30.12.2022
Արմեն Գրիգորյան
Մայիսին հայտնի բլոգեր և պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը ձերբակալվեց քաղաքացիների ազգային արժանապատվությունը հրապարակայնորեն վիրավորելու համար։ Հին հարցազրույցներից մեկում Գրիգորյանը հայտարարել էր, որ լեռնային շրջանների բնակիչները զտարյուն հայեր են, իսկ հովիտների բնակիչների «կեսը եթիմ են ու թուրք»։ Ավելի ուշ նրան կալանավորեցին։
Պաշտպանությունը պնդում էր, որ գործը սարքել են Գրիգորյանի ընդդիմադիր գործունեության պատճառով։
Հուլիսի կեսերին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կայացած դատական նիստի ժամանակ նա կորցրեց գիտակցությունը։ Դատարան եկած բժիշկները փորձեցին վերականգնել սրտի աշխատանքը, սակայն նրանց ջանքերն ապարդյուն եղան։
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում պրոդյուսերի մահվան դեպքի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ։

Էրիկ Ալեքսանյան և Արուսյակ Ալեքսանյան

© Sputnik / Zara MikaԷրիկ Ալեքսանյան
Адвокат Эрик Алексанян на пресс-конференции в мультимедийном пресс-центре Sputnik Армения (6 декабря 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 30.12.2022
Էրիկ Ալեքսանյան
2022 թվականի հոկտեմբերին ազգային անվտանգության ծառայությունը կալանավորեց դատավոր Արուսյակ Ալեքսանյանին (հատկանշական է, որ նա էր որոշում կայացրել կալանավորել պրոդյուսեր Արմեն Գրիգորյանին) և փաստաբան Էրիկ Ալեքսանյանին։ Ավելի ուշ նրանց կալանավորեցին։
© Photo : HelpcourtԱրուսյակ Ալեքսանյան
Судья Арусяк Алексанян - Sputnik Արմենիա, 1920, 30.12.2022
Արուսյակ Ալեքսանյան
Նրանց մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունների չարաշահման (Արուսյակ Ալեքսանյան) և դրան աջակցելու (Էրիկ Ալեքսանյան) համար։
Ալեքսանյանի փաստաբանը հայտարարեց, որ մեղադրանքը մտացածին է, դրանում ոչ մի փաստ չկա` միայն անհիմն հայտարարություններ են: Փաստաբանը համարում է, որ հետապնդումը քաղաքական դրդապատճառներ ունի։
ՀՀ փաստաբանների պալատը դատապարտեց փաստաբանների մասնագիտական գործունեությամբ պայմանավորված ցանկացած քրեական հետապնդում։
Էրիկ Ալեքսանյանին ազատ արձակելու համար երաշխավորություն ներկայացրին ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության 15 պատգամավորներ։
Դեկտեմբերին դատավորի կալանքը երկարաձգեցին, իսկ փաստաբանն ազատ արձակվեց։

Արմեն Աշոտյան

© Sputnik / Zara MikaԱրմեն Աշոտյան
Արմեն Աշոտյան - Sputnik Արմենիա, 1920, 30.12.2022
Արմեն Աշոտյան
Նոյեմբերի կեսերին հայտնի դարձավ, որ Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանին երկրից դուրս չեն թողել։ Արդեն օդանավակայանում նրան տեղեկացրել են, որ նա մեղադրյալի կարգավիճակ ունի։
Ավելի ուշ պարզվեց, որ Աշոտյանի դեմ գործը կապված է բժշկական համալսարանի կողմից անշարժ գույք ձեռքբերման հետ։ Նախկինում քաղաքական գործիչը ղեկավարել է բուհի հոգաբարձուների խորհուրդը, և, ըստ քննության վարկածի, առնչություն ունի չարաշահումների հետ։ Նույն գործով մեղադրանք է առաջադրվել նախկին ռեկտոր Միխայիլ Նարիմանյանին։
Ինքը` Աշոտյանը, համոզված է, որ իրեն արգելել են երկրից դուրս գալ քաղաքական պատճառներով։

Աննա Մկրտչյան

© Aram NersesyanԱննա Մկրտչյան
Депутат от оппозиционной фракции Честь имею Анна Мкртчян на очередном заседании Парламента Армении (27 октября 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 30.12.2022
Աննա Մկրտչյան
Նոյեմբերին Հայաստանի Հանրապետական կուսակցությունը հայտարարեց, որ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորի դեմ հարուցվել է քրեական գործ` ծննդյան վկայականում ծննդյան ամսաթիվը դիտավորությամբ սխալ նշելու մեղադրանքով։ Կուսակցությունում գործը քաղաքական անվանեցին։
Բայց ՔԿ-ն հայտարարեց, որ հարցը բոլորովին այլ է։ Ըստ գործի նյութերի` նա եղբոր` Հայկ Մկրտչյանի հետ, մոր կեղծ դիմումի հիման վրա ընդունվել է Մոսկվայի Լազարևի անվան դպրոց։ Նրանք Մոսկվա չեն մեկնել, հետևաբար դասերի չեն հաճախել և չեն մասնակցել կրթական ծրագրերին, սակայն ստացել են կեղծ ավարտական վկայականներ, որոնք հետագայում օգտագործվել են բուհ ընդունվելիս։
Իր հերթին Մկրտչյանը հաստատեց, որ գործը հարուցվել է իր ծննդյան ամսաթիվը կեղծելու կապակցությամբ։ Մկրտչյանի հրապարակած փաստաթղթում ասվում է, որ ԱԱԾ սահմանադրական կարգի պաշտպանության և ահաբեկչության դեմ պայքարի վարչությունում նրա ծննդյան ամսաթիվը կեղծելու ապացույցներ կան։ Քննության վարկածով` նրա ծնողներից մեկը, համապատասխան լիազորություններ ունենալով, դիտավորյալ ծննդյան սխալ ամսաթիվ է նշել, որպեսզի այն համապատասխանի տոնական օրվան` սեպտեմբերի 21-ին։

Վլադիմիր Գասպարյանն ու նրա ընտանիքը

© Sona Barseghyan Վլադիմիր Գասպարյան
Владимир Гаспарян  - Sputnik Արմենիա, 1920, 30.12.2022
Վլադիմիր Գասպարյան
Դեկտեմբերին պարզվեց, որ ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը ևս մեկ քրեական գործում է ներգրավված։ Մասնավորապես նախկին ոստիկանապետը, լինելով «Դինամո» ՀԿ-ի ղեկավարը, փորձել է «նվիրել» կազմակերպության փակ լողավազանը և դրան հարող շինությունները։
Մեկ այլ քրեական գործով ներգրավվել է նաև նրա կինը` Սուսաննա Գասպարյանը։ 2008 թվականից Ս. Գասպարյանը ռազմական ոստիկանությունում զբաղեցրել է զորամասն ինքնակամ լքելու և ծառայությունից խուսափելու դեմ պայքարի բաժնի կազմում ընդգրկված վերլուծական խմբի ղեկավարի պաշտոնը:
Ավելի քան 11 տարի (2000-2011թթ) Գասպարյանն աշխատանքի չի գնացել, չի կատարել իր պարտականությունները, սակայն այդ ընթացքում ստացել է ընդհանուր առմամբ շուրջ 17,3 մլն դրամ աշխատավարձ և այլ վճարումներ:
Ինքը` Գասպարյանը, իմանալով, որ կինն աշխատանքի չի գնում, ոչ մի քայլ չի ձեռնարկել իրավիճակը փոխելու համար։ Այսպիսով` ոստիկանապետն ու նրա կինը խմբի կազմում չարաշահել են պաշտոնեական լիազորությունները։
Քրեական վարույթ է սկսվել նաև Գասպարյանի դստեր նկատմամբ` պետական միջոցների վատնման և յուրացման հոդվածով։ Ինչպես կնոջ դեպքում, դուստրը աշխատանքի է ձևակերպվել ոստիկանությունում, բայց չի գնացել աշխատանքի, աշխատավարձ է ստացել և նույնիսկ «հասել է» փոխգնդապետի կոչման։

Միքայել Արզումանյան

© Photo : Facebook / Վահրամ Պողոսյան/Vahram PoghosyanՄիքայել Արզումանյան
Генерал-майор Микаел Арзуманян на передовой - Sputnik Արմենիա, 1920, 30.12.2022
Միքայել Արզումանյան
ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Արզումանյանին ձերբակալեցին 2022 թվականի օգոստոսի վերջին։
Քննությունը պնդում է, որ գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանը 44-օրյա պատերազմի ժամանակ անփութորեն է կատարել իր ծառայողական պարտականությունները։
Դա ծանր հետևանքների է հանգեցրել. հակառակորդի զինված ուժերն ամբողջությամբ իրենց վերահսկողության տակ են վերցրել Շուշին և դրա հարակից տարածքները, իսկ հայկական ստորաբաժանումները կորուստներ են կրել։
Սեպտեմբերի 1-ին Արզումանյանը կալանավորվեց։
Նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 375–րդ հոդվածով (ռազմական պաշտոնեական անփութություն)։
Նրա փաստաբան Երեմ Սարգսյանը ԼՂՀ պաշտպանության նախկին նախարարի ձերբակալությունը «շոու» է անվանել։

Ջալալ Հարությունյան

© Photo : official site of MoD of RAՋալալ Հարությունյան
Начальник службы военного контроля МО, генерал-лейтенант Джалал Арутюнян во время доклада министру обороны о проделанных в 2020 году работах (26 марта 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 30.12.2022
Ջալալ Հարությունյան
Քրեական գործից չի խուսափել նաև ԱՀ պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնում Արզումանյանին նախորդած Ջալալ Հարությունյանը։
Արզումանյանի ձերբակալությունից ընդամենը մի քանի օր անց մեղադրանք առաջադրվեց նաև Հարությունյանին, որն այդ ժամանակ ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետն էր։
Քննչական կոմիտեի տվյալներով` Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում Հարությունյանը դրսևորել է անփութություն, որը հանգեցրել է ծանր հետևանքների, մասնավորապես կենդանի ուժի և զրահատեխնիկայի մեծ կորուստների, պահեստային ուժերը դարձել են անգործունակ, իսկ կրակային դիրքերն անցել են հակառակորդի վերահսկողության տակ։ Նրան մեղադրանք է առաջադրվել երկու հիմնական դրվագով։
Պաշտպանության բանակի նախկին հրամանատարի փաստաբանն անհիմն է անվանել իր պաշտպանյալի մեղադրանքները։

Արայիկ Հարությունյան

© Photo : official site of MoD of RAԱրայիկ Հարությունյան
Заместитель начальника Генштаба ВС Армении Араик Арутюнян - Sputnik Արմենիա, 1920, 30.12.2022
Արայիկ Հարությունյան
Երկրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, ՀՀ գլխավոր շտաբի հետախուզության վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Արայիկ Հարությունյանի նկատմամբ քրեական գործի մասին հաղորդումը հայտնվեց դեկտեմբերի 17-ին:
Քրեական գործի մասին հաղորդվել էր դեռևս դեկտեմբերի 14-ին, սակայն մեղադրյալի անունը, ինչպես նաև նրա պաշտոնը դատախազության պաշտոնական հաղորդագրության մեջ չէին նշված։
Գործը հարուցվել է անփութության հատկանիշներով։
Քննության տվյալներով` ՀՀ զինված ուժերը զրկվել են հակառակորդի հարձակումը կասեցնելու հնարավորությունից, և ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները 2021 թվականի մայիսի 12-ին անարգել մուտք են գործել Գեղարքունիքի մարզ Վերին Շորժա, Կութ և Նորաբակ գյուղերի ուղղությամբ` վերահսկողություն սահմանելով Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա։
Լրահոս
0