00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ժաննա Անդրեասյան
Այս տարի Տավուշում, 2026-ին ՀՀ-ում ավարտական քննության միավորները կօգտագործվեն բուհ ընդունվելիս. Ժաննա Անդրեասյան
13:34
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ապագա կա, բայց ինչպիսի՞ն է լինելու այդ ապագան. 2023-ի կանխատեսումները

© ASATUR YESAYANTSՀանրապետության հրապարակ. արխիվային լուսանկար
Հանրապետության հրապարակ. արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 03.01.2023
Բաժանորդագրվել
Եկեք անկեղծ լինենք։ Այսօր՝ 2023 թվականի առաջին օրերին, իրավամբ կարող ենք կրկնել ավստրիացի գիտնական Ռոբերտ Յունգի խոսքը. «Ապագան արդեն սկսվել է»։
Եվ քանի որ ապագան սկսվել է, փորձենք հասկանալ, թե ինչպիսին է այն լինելու։ Կարելի է, իհարկե, երկարաժամկետ կանխատեսումներ հրապարակել, ինչպես անում էր, օրինակ, Վլադիմիր Ժիրինովսկին, որը պնդում էր, թե 2036 թվականին Ռուսաստանը հզոր միություն կկազմի Թուրքիայի, Իրանի, Սիրիայի և Իրաքի հետ, որտեղ ռուսերենը կընդունվի որպես երկրորդ լեզու։
ՆԱՏՕ-ն ու Եվրամիությունը կքանդվեն, քանզի միավորում են այնպիսի երկրներ, որոնք միանգամայն տարբեր շահեր ունեն։ Շանհայի համագործակցության կազմակերպությունը, որն ընդգրկում է մարդկության մոտ կեսը, իր այլընտրանքային օլիմպիադաները կանցկացնի, իսկ Հյուսիսային Ամերիկայի երեք երկրները՝ Կանադան, Միացյալ նահանգները և Մեքսիկան, կդառնան մեկ միասնական պետություն, կհրաժարվեն դոլարից և շրջանառության մեջ կդնեն նոր տարադրամը՝ ամերոն։
Ապագա, իհարկե, կա, բայց ինչպիսի՞ն է լինելու այդ ապագան. 2023-ի կանխատեսումները
Եթե ժպիտով եք ընդունում ռուսաստանցի հայտնի գործչի այս գուշակությունները, հիշեցնեմ, որ նրա որոշ կանխատեսումներ, որոնք ժամանակին անհավանական էին թվում, այժմ իրականություն են դարձել։ Օրինակ` Ուկրաինայում իրադարձությունները և գազի գնի աննախադեպ աճը Եվրոպայում։
Ի դեպ, գաղտնիք չէ, որ շատերը հեգնանքով են վերաբերվում նաև աշխարհի երևի թե ամենահայտնի գուշակի՝ Նոստրադամուսի կանխատեսումներին։ Մանավանդ որ, դրանք բավական անորոշ են և կարող են մեկնաբանվել ցանկացած ձևով։ Բայց տեսե′ք, 2006 թվականին լույս տեսավ անգլիացի հեղինակ Մարիո Ռեդինգի գիրքը, որում նա պնդում էր, թե ըստ Նոստրադամուսի` թագուհի Եղիսաբեթ Երկրորդը կյանքից հեռանալու է 2022 թվականի սեպտեմբերին։ Կրկին հիշեցնեմ, թե երբ է լույս տեսել Ռեդինգի գիրքը՝ Նոստրադամուսի գուշակություններով։ 17 տարի առաջ։
Ռուս զինվորականները լրացուցիչ սոցիալական երաշխիքներ կստանան. Պուտինը հրաման է ստորագրել
Այսքանից հետո՞ էլ չեք հավատում Նոստրադամուսին։ Շատ լավ, մի քիչ սպասենք, որովհետեւ, ըստ Ռեդինգի, Նոստրադամուսը մեկ այլ կանխատեսում էլ է արել՝ Եղիսաբեթ Երկրորդին փոխարինած մարդը գահը ստանձնելուց որոշ ժամանակ անց ինքնակամ հեռանալու է՝ զգալով, որ ամենևին չի վայելում բրիտանացիների համակրանքը։ Եթե Չարլզ Երրորդը մոտ ապագայում հայտարարի գահից հրաժարվելու մասին, վերջապես կհավատա՞ք Նոստրադամուսին։
Այդ դեպքում վկայակոչեմ նրա բարենպաստ կանխատեսումներից մեկը, քանզի հոռետեսական գուշակությունների պակաս ո′չ Հայաստանում, ո′չ էլ աշխարհում չի զգացվում։ Ըստ Նոստրադամուսի` 2023 թվականին կձևավորվի նոր, ավելի ապահով ու արդարացի աշխարհակարգ։
Մեջբերեմ ֆրանսիացու գուշակությունների մեկնաբաններից մեկին. «Նոստրադամուսի համաձայն` 2023 թվականին մի տղամարդ և մի կին կմիավորեն իրենց ջանքերը՝ ստեղծելու համար նոր հասարակություն, որը կընթանա դեպի համընդհանուր բարօրություն»։
Մի′ հարցրեք, թե ովքեր են այդ կինն ու այդ տղամարդը. էլ ի՞նչ Նոստրադամուս, եթե ենթադրությունների ու գուշակությունների տեղիք չտա։
Վատ լուրերի պակաս այս տարի չի եղել, եկեք գոնե Ամանորի նախօրեին հիշենք լավ լուրերը
Ողջ աշխարհին, իհարկե, ավելի շատ են հետաքրքրում այս սկսվող տարվա հետ կապված բազմաթիվ կոնկրետ հարցերի պատասխանները։ Ու թեև մասնագետներն իրավացիորեն փաստում են, որ ամենադժվարը հենց կոնկրետ կանխատեսումներ անելն է, բրիտանական «Ֆայնենշլ թայմս» օրաթերթը հայտնի մասնագետների օգնությամբ փորձել է տալ հենց շատ հստակ ձևակերպված հարցերի պատասխանները, որոնք էլ զետեղել է 2023-ի առաջին օրը՝ հունվարի 1-ին լույս տեսած իր համարում։ Փորձեմ հնարավորինս հակիրճ ներկայացնել այդ հարցուպատասխանները։
Կհաջողվի՞ 2023-ին հրադադար հաստատել Ուկրաինայում։ Ո′չ։ Հնարավո՞ր է, որ Եվրոպայում սկսվեն հովհարային անջատումներ։ Այո′։ Ռիշի Սունակը 2023-ի վերջին կմնա՞ Մեծ Բրիտանիայի վարչապետ։ Այո′, կմնա։ Ջո Բայդենը պաշտոնապես կհայտարարի՞, որ մասնակցելու է նախագահի հաջորդ տարվա ընտրություններին։ Այո′, կհայտարարի։ Դոնալդ Թրամփին մեղադրանք կներկայացվի՞։ Այո′, կներկայացվի։ Կկարողանա՞ Չինաստանը կրկին ապահովել 5 տոկոսը գերազանցող տնտեսական աճ։ Այո′, համավարակի հետևանքները հաղթահարելուց հետո Չինաստանը կվերականգնի տնտեսությունը։ Կներխուժի՞ արդյոք Չինաստանը Թայվան, թե՞ կնախընտրի կղզին շրջափակման ենթարկելու տարբերակը։ Չինաստանը ո′չ կհարձակվի Թայվանի վրա, ո′չ էլ բլոկադայի կենթարկի այն՝ քաջ գիտակցելով, որ երկու դեպքում էլ չի բացառվում լայնածավալ պատերազմը Արևմուտքի դեմ։
Աշխարհը` «անաչառ» դիտորդի դերում. Արցախը մնացել է Կոսովոյի, Թայվանի և Կորեաների ստվերում
Եվ վերջում՝ «Ֆայնենշլ թայմս»-ում հրապարակված երկու մասնագիտական կանխատեսումներ, որոնք անմիջականորեն կապված են մեր տարածաշրջանի հետ։ Թուրքիայում հունիսյան ընտրություններով կավարտվի՞ Էրդողանի դարաշրջանը։ Չի′ ավարտվի, որովհետև բազմազան հնարքներ բանեցնելով` այդ մարդը, որի վարկանիշն ընկնում է, այնուամենայնիվ կհաղթի, բայց դա ոչ մի լավ բան չի խոստանում իր երկրին։ Կավարտվե՞ն բողոքներն Իրանում։ Ո′չ, չեն ավարտվի՝ ինչպես էլ դրանց դեմ պայքարեն իշխանությունները։
Հայ-ադրբեջանական հարաբերություններին և Արցախի ճակատագրին վերաբերող որևէ կանխատեսում բրիտանական պարբերականը չի հրապարակել։ Եվ դա, համաձայնե′ք, լրիվ հասկանալի է՝ կատարյալ անորոշության պայմաններում ենք թևակոխել 2023 թվականը։ Սակայն ինչպես ասում են՝ միայն հույսով ապրել չի կարելի, բայց առանց հույսի ապրելն էլ անհնար է։
Երևան - Sputnik Արմենիա, 1920, 30.12.2022
Վատ լուրերի պակաս այս տարի չի եղել, եկեք գոնե Ամանորի նախօրեին հիշենք լավ լուրերը
Լրահոս
0