00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Գամարջոբա, Վրաստա՛ն». ինչու են Ամանորին հայերը Վրաստանը նախընտրել

© Sputnik / Armenuhi Mkhoyan Թբիլիսի
Թբիլիսի - Sputnik Արմենիա, 1920, 03.01.2023
Բաժանորդագրվել
Մարդիկ սկսել են խուսափել ամանորյա հայկական ճոխ սեղաներից ու հնարավորության դեպքում նախընտրում են Ամանորը դիմավորել որևէ հանգստավայրում: Ի՞նչ արժեր ամանորյա փաթեթը Հայաստանում, և ինչո՞ւ են հայերը Վրաստանը նախընտրում սեփական երկրից, կարդացեք Sputnik Արմենիայի նյութում։
ԵՐԵՎԱՆ, 3 հունվարի– Sputnik. Այս տարվա Ամանորը շատ հայաստանցիներ նախընտրել են դիմավորել Եգիպտոսում կամ Արաբական Միացյալ Էմիրություններում, սակայն նախընտրելի եռյակը գլխավորում է Վրաստանը: Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց «Գյումրի տուր» տուրիստական ընկերության տնօրեն Գոռ Թորոսյանը։
«Հայաստանից հասնել Թբիլիսի՝ ներառյալ ճանապարհածախսը, չորս-հինգ օրվա գիշերակացը չորսաստղանի հյուրանոցներում՝ ամանորյա շքեղ գալա համերգով ու գալա ընթրիքով, շոու ծրագրերով ու եռօրյա տուրերով, շատ ավելի մատչելի էին, քան Հայաստանում հյուրանոցների եռօրյա արժեքը, որի մեջ մտնում էր միայն գալա ընթրիքը»,-նշում է նա։
Նա նշեց, որ Վրաստանում 4–աստղանի հյուրանոցներում 5 օրվա ամանորյա հանգիստը մեկ անձի համար տատանվում էր 250-300, իսկ Հայաստանում՝ 600-800 ԱՄՆ դոլարի սահմաններում:
© Photo : provided by Gor Torosyan«Գյումրի տուր» տուրիստական ընկերության տնօրեն Գոռ Թորոսյան
Директор туроператора Гюмри-Тур Гор Торосян в Тбилиси - Sputnik Արմենիա, 1920, 03.01.2023
«Գյումրի տուր» տուրիստական ընկերության տնօրեն Գոռ Թորոսյան
Տուրիստական ընկերության տնօրենի խոսքով` դեպի Վրաստան առաջինը սպառվել են VIP փաթեթները։ Ի դեպ, Վրաստանում 600-800 դոլար են արժեցել լյուքս համարները հինգաստղանի հյուրանոցներում։ Այդպիսի տոմսերը վաճառվել են դեռ նոյեմբերի սկզբին` մի քանի օրում։ Դրանից հետո սպառվել են նաև էկոնոմ փաթեթները:
Վրաստանում Ամանորն անցկացնելու ցանկությունն, ըստ ոլորտի ներկայացուցչի, պայմանավորված է նաև նրանով, որ ամանօրյա տոնական օրերի թիվը կրճատվել է, և նրանց համար, ովքեր նախընտրում են տոները երկրից դուրս անցկացնել, մեր հարևան երկիրը հարմար է ոչ միայն գումարի, այլև ժամանակի խնայողության տեսանկյունից։
Զբոսաշրջիկների թիվն ավելացել է. 2019-ի տվյալները գերազանցել ենք
«Ու երբ արդեն առաջարկները սպառվեցին, մարդիկ փորձում էին Բաթում, Բորժոմ, Բակուրիան կամ Մցխեթա տարբերակներն ընդունել: Իսկ ովքեր ցանկություն հայտնեցին մեկնել դեկտեմբերի վերջին օրերին, չկարողացան գնալ փաթեթների սպառման պատճառով»,-նշում է Գոռ Թորոսյանը` հավելելով, որ միայն իրենց ընկերությունն ութսուն փաթեթ է մերժել:
© Sputnik / Armenuhi Mkhoyan Փողոց Թբիլիսիում
Улица в Тбилиси - Sputnik Արմենիա, 1920, 03.01.2023
Փողոց Թբիլիսիում
Թբիլիսիի Սայաթ–Նովա փողոցում գտնվող հյուրատան տնօրեն տիկին Մանանան Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ տարիներ առաջ ավելի շատ հյուրընկալում էին թուրքերի ու ադրբեջանցիների, Covid–ից հետո նրանց հոսքը համեմատաբար նվազել է ռուսների ու ուկրաինացիների հաշվին:
«Իսկ այս տարի հայերն են շատ: Ընդհանուր առմամբ` զբոսաշրջիկի պակաս երբեք չենք ունեցել, բայց այս տարի դեռ 1-2 ամիս առաջին էին հայ զբոսաշրջիկները տներ ամրագրում»,-ասաց տիկին Մանանը:
Հավելենք, որ մինչ Հայաստանի զբոսաշրջային կոմիտեն կուսումնասիրի տոնական օրերին տուրիստների հոսքը Թբիլիսի, տուրօպերատորներն արդեն վստահեցնում են՝ այս տարի, անցած չորս տարիների համեմատ, Վրաստանն ընտրած զբոսաշրջիկներրի թիվը 4–5 անգամ մեծ էր:
© Sputnik / Armenuhi Mkhoyan Թբիլիսի
Птицы на реке в Тбилиси - Sputnik Արմենիա, 1920, 03.01.2023
Թբիլիսի
Լրահոս
0