00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
43 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
Ապրիլի 24-ից առաջ 1.5 միլիոն ցեղասպանված հայերի անունների արձանագրման մասին հայտարարությունը հենց այնպես չէ․ Աննա Գրիգորյան
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
6 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Աբովյան time
Հույսներդ կտրեք. ոսկեպարցին չի հանձնվելու. «Աբովյան Time»–ի հյուրը Սուրեն Պետրոսյանն է
18:16
42 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՌԴ–ից գալիս էին, տուն գնում, վարձով տալիս. ինչպես թանկացավ անշարժ գույքն ու երբ կէժանանա

© Sputnik / Andranik GhazaryanՆորակառույց շենքը՝ պատմական, կիսաքանդ շենքի պատուհանից
Նորակառույց շենքը՝ պատմական, կիսաքանդ շենքի պատուհանից - Sputnik Արմենիա, 1920, 03.01.2023
Բաժանորդագրվել
Անշարժ գույքի գործակալ Անդրանիկ Հարությունովը Sputnik Արմենիայի հետ զրույցում մեկնաբանել է անշարժ գույքի շուկայում 2022-ին տեղի ունեցած փոփոխություններն ու 2023-ի հնարավոր զարգացումները։
Անշարժ գույքի շուկայում 2022թ–ի ընթացքում գրանցված աշխուժացումը տարեվերջին սկսել էր նվազել, բայց ոչ այնքան, որ ազդի անշարժ գույքի գների վրա։
Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց անշարժ գույքի գործակալ Անդրանիկ Հարությունովը։
Նրա խոսքով, բնակարանների գների վրա Հայաստանում ազդող հիմնական գործոնը եկամտահարկի վերադարձի օրենքն է, որի արդյունքում էլ հիմնական ակտիվությունը նկատվում է հատկապես առաջնային շուկայում։
«Առաջնային շուկայից հիմնականում մեր քաղաքացիները, տեղաբնակներն են բնակարաններ գնում, քանի որ հիպոտեկային վարկի որոշակի տոկոսադրույքներ մարվում են եկամտահարկի վերադարձի միջոցով։ Իսկ երկրորդային շուկայից բնակարաններ գնում են հիմնականում դրսից Հայաստան վերադարձած մեր հայրենակիցները։ Իրենք որոշակի թերահավատություն ունեն դեռ չկառուցված շենքում բնակարան գնելու հարցում` հաշվի առնելով 2008-2009թթ–ին Հայաստանում լայն տարածում ստացած խարդախության դեպքերը, երբ բազմաթիվ կառուցապատողներն այդպես էլ ավարտին չհասցրեցին իրենց շինարարությունները, կամ մի բնակարանը մի քանի հոգու էին վաճառում։ Հիմա սա կարգավորվել է, բայց շատերը դեռ շարունակում են չվստահել»,– ասաց Հարությունովը։
ՌԴ–ից Հայաստան վերադարձած հայերը նաև շտապում են բնակարան գնել, ուստի և չեն ցանկանում սպասել մինչև շենքը կկառուցվի։ Բացի այդ, ՌԴ–ից Հայաստան եկած հաճախորդների հետ աշխատանքի` այս տարվա ընթացքում ձեռք բերված փորձը ցույց է տալիս, որ շատերը բարդույթ ունեն բնակարան վարձակալելու նկատմամբ, ինչի պատճառով գերադասում են որքան հնարավոր է շուտ սեփական բնակարան գնել։
«Մեր մենթալիտետի մեջ կա՝ մարդիկ նեղվում են վարձակալ լինելուց։ Դրսում դա ընդունված է, նորմալ է, բայց մեզ մոտ մարդիկ մի քիչ այլ կերպ են դրան վերաբերվում։ Դրա համար գերադասում են այստեղ տուն գնել իրենց համար, վարձակալությամբ չապրել»,– ասաց Հարությունովը։
Հայաստան տեղափոխված՝ ազգությամբ ոչ հայ ՌԴ քաղաքացիները, հակառակը` նախընտրում են բնակարան վարձել։ Բնակարան գնում են միայն այն դեպքերում, եթե վստահ են, որ Հայաստանում երկար են մնալու։
Որքան էլ անշարժ գույքի շուկայում 2022–ին գրանցված ակտիվությունը ոլորտի մասնագետները կապում են Ռուսաստանից տեղափոխվածների աննախադեպ ներհոսքով, պաշտոնական վիճակագրության մեջ օտարերկրացիների մասնակցության մասնաբաժինը չափազանց փոքր է` շուկայի վրա լուրջ ազդեցություն ունենալու համար։
Այսպես` անշարժ գույքի կադաստրի տվյալներով, Հայաստանում 2022թ–ի հունվար–նոյեմբեր ամիսներին գրանցված անշարժ գույքի առքուվաճառքի 48 178 գործարքներից օտարերկրյա քաղաքացիները կատարել են ընդամենը 1 832–ը։ Դրանից 916–ը եղել են բնակարաններ, 320–ը` անհատական բնակելի տներ։
Բավական հետաքրքրական իրողություն է բացահայտվում նաև անշարժ գույքի շուկայի ընդհանուր վիճակագրությունն ուսումնասիրելիս։ Պարզվում է, որ 2022-ին Հայաստանում ավելի քան 2000–ով ավելի քիչ անշարժ գույքի առքուվաճառքի գործարքներ են գրանցվել, քան 2021–ին։
Պաշտոնական վիճակագրության համաձայն, 2021-ի 11 ամիսների ընթացքում գրանցվել է 50 340 գործարք, 2022–ին` 48 178։
Չնայած այս հակասականությանը, փաստ է, որ բնակարանների ու բնակելի տների գները Հայաստանում 2022–ին բարձրացել են 1 քմ–ի հաշվարկով ավելի քան 100 000 դրամով։
Պաշտոնական տվյալներով, 2022թ–ի սեպտեմբերի դրությամբ Երևանում բնակարանների միջին գները 2021թ–ի համեմատ թանկացել են ու դարձել.
Երևանի Կենտրոն վարչական շրջանում` 633 000 դրամից՝ 750 000 դրամ,
Արաբկիրում` 455 200–ից` 534 500 դրամ,
Քանաքեռ-Զեյթունում` 327 500–ից` 388 600 դրամ,
Դավթաշենում` 325 600–ից` 393 500 դրամ,
Աջափնյակում` 314 800-ից` 360 500 դրամ։
Արձանագրենք, որ ներկայացված գները միջին գներն են։ Նորակառույցներում գները սկսվում են 1 քմ–ը 1000 դոլարից կամ շուրջ 400 000 դրամից։
Նման կտրուկ գնաճը անշարժ գույքի գործակալ Անդրանիկ Հարությունովը բացատրում է մի քանի գործոնով՝ տարվա ընթացքում արտարժույթի կտրուկ արժեզրկմամբ, բնակարանների նկատմամբ պահանջարկի աճով ու եկամտահարկի վերադարձի մասին օրենքում դրված ժամկետային սահմանափակմամբ։
«Եթե դոլարով դիտարկենք գները, գնաճը շատ ավելի բարձր է դրամային գնաճի համեմատ։ Բացի այդ, շատ մարդիկ տարադրամի տատանումների ռիսկերից իրենց ապահովագրելու համար ունեցած կապիտալը օգտագործեցին բնակարաններ ձեռք բերելու համար։ Բացի այդ, դա նաև եկամտի աղբյուր էր, քանի որ բարձրացել էին նաև վարձակալության գները։ Գնեցին բնակարաններ ու սկսեցին վարձով տալ։ Օրինակ` ունեինք հաճախորդներ, որոնք ՌԴ–ից գալիս էին այստեղ բնակարաններ գնում, վարձով տալիս իրենց հայրենակիցներին ու վերադառնում ՌԴ»,– պատմում է Հարությունովը։
Վարձակալության գործարքների դեպքում, սակայն, պաշտոնական վիճակագրությունը դարձյալ չի արտացոլում իրականությունը։
Ըստ Կադաստրի կոմիտեի հրապարակումների՝ 2022թ–ին վարձակալության գործարքները Հայաստանում ոչ միայն չեն ավելացել, այլև շուրջ 1000–ով նվազել են` նախորդ տարվա համեմատ. 2021թ–ին գրանցված վարձակալության 10 494 գործարքների դիմաց 2022–ին գրանցվել է 9561-ը։
Այս ֆենոմենը տարվա ընթացքում արդեն առիթ ունեցել ենք բացահայտելու` մարդիկ խուսափում են գրանցել իրենց վարձակալության գործարքները դրանից ստացած եկամտից պետությանը հարկ չվճարելու համար։
Մինչդեռ այս շուկայում գրանցված գնաճը ևս վկայում է` վարձակալության պահանջարկը 2022–ին բավական լուրջ է եղել, որոշ տեղեկություններով` ինչ–որ ժամանակահատվածում անգամ դեֆիցիտ է գրանցվել։
Վիճակագրական կոմիտեի տվյալներով, 2022թ–ի հունվար– հոկտեմբերի ընթացքում բնակարանների վարձակալության գները բարձրացել են 39.4 տոկոսով։
Եթե մեկ տարի առաջ Երևանում նորմալ պայմաններով բնակարան հնարավոր էր վարձակալել ամսական 200 000 դրամով, ապա հիմա նույն բնակարանի գինը 300-400 հազարից ավելի է։
Անդրանիկ Հարությունովը, սակայն, վստահեցնում է, որ վարձակալության պահանջարկով պայմանավորված՝ բարձր գներն առաջիկայում աստիճանաբար կկարգավորվեն։
«Վարձակալության շուկան բավական նվազել է` համեմատած մարտ–սեպտեմբեր ամիսների հետ, քանի որ Հայաստան եկողների մի մասը Հայաստանը որպես տրանզիտ երկիր օգտագործեց ու չմնաց այստեղ։ Բայց մի մասը շարունակեց ապրել Հայաստանում։ Կարծում եմ, որ վարձակալության գների արդեն թեթևակի նկատվող նվազումը հաջորդ տարի ևս կշարունակվի` մինչև հունիս։ Գները էլի կիջնեն, այսքան բարձր չեն մնա, բայց հին գների մակարդակին էլ չեն գա»,– կարծում է գործակալը։
Ինչ վերաբերում է բնակարանների առքուվաճառքին, այստեղ Հարությունովը դժվարանում է կանխատեսումներ անել` նշելով, որ վերջին 2-3 տարիներին շուկայում կատարված փոփոխությունները հիմնականում անկանխատեսելի են եղել։
Հայաստանյան անշարժ գույքի շուկայի վրա էապես ազդել են ինչպես Արցախում ու Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները, ռազմական հարձակումները, պատերազմը, այնպես էլ համաշխարհային ճգնաժամերը` կորոնավիրուսի համավարակը, ռուս–ուկրաինական կոնֆլիկտը և դրանց տնտեսական հետևանքները։ Այնպես որ, անշարժ գույքի շուկայի վաղվա օրը ևս միայն հայաստանյան իրողություններով պայմանավորված չի լինելու։
Լրահոս
0