00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:21
6 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
49 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:30
7 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:09
7 ր
Աբովյան time
On air
18:22
38 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:18
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:53
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մակեևկայում զոհված ՌԴ զինվորականների թիվը հասել է 89-ի, մեղավորները կպատժվեն. ՌԴ ՊՆ

© Sputnik / РИА Новости / Անցնել մեդիապահոցՄակեևկա բնակավայրի շրջանում ՌԴ զինծառայողների ժամանակավոր տեղակայման կետին հարվածը հասցվել է HIMARS համազարկային կրակի ռեակտիվ 6 արկով
Մակեևկա բնակավայրի շրջանում ՌԴ զինծառայողների ժամանակավոր տեղակայման կետին հարվածը հասցվել է HIMARS համազարկային կրակի ռեակտիվ 6 արկով - Sputnik Արմենիա, 1920, 04.01.2023
Մակեևկա բնակավայրի շրջանում ՌԴ զինծառայողների ժամանակավոր տեղակայման կետին հարվածը հասցվել է HIMARS համազարկային կրակի ռեակտիվ 6 արկով
Բաժանորդագրվել
ՌԴ ՊՆ–ն հայտարարել է, որ Մակեևկայի ողբերգության համար մեղավոր պաշտոնատար անձինք պատասխանատվության կենթարկվեն հետաքննությունից հետո։
ԵՐԵՎԱՆ, 4 հունվարի – Sputnik. Հունվարի 1-ին ուկրաինական զորքի հասցված հարվածի հետևանքով Մակեևկայում զոհված ՌԴ զինվորականների թիվը հասել է 89-ի։ Այս մասին հայտնել է ՌԴ ԶՈՒ գլխավոր ռազմաքաղաքական վարչության առաջին տեղակալ, գեներալ–լեյտենանտ Սերգեյ Սևրյուկովը։
Մակեևկա բնակավայրի շրջանում ՌԴ զինծառայողների ժամանակավոր տեղակայման կետին հարվածը հասցվել էր HIMARS համազարկային կրակի ռեակտիվ 6 արկով։ Ռեակտիվ երկու արկ որսացել էին ՀՕՊ հերթապահ միջոցները։ 4 արկ ընկել էր ՌԴ զինծառայողների տեղակայման շենքի վրա։
Արկի պայթյունից փլուզվել է շենքի ծածկը։

«Ողբերգությունից անմիջապես հետո զորամասի հրամանատարությունն ու սպաները, կրտսեր հրամանատարական անձնակազմն ու այլ ստորաբաժանումների զինծառայողները հնարավոր միջոցներ են ձեռնարկել տուժածներին փրկելու համար։ Առաջին բուժօգնություն է ցուցաբերվել, վիրավորները տարհանվել են բուժհաստատություններ», – ասել է գեներալը։

Նա նշել է, որ տուժածներին և զոհվածների ընտանիքներին անհրաժեշտ աջակցություն է ցուցաբերվում։
Պատասխան կրակով ոչնչացվել է Մակեևկային ՈւԶՈւ–ի կողմից համազարկային կրակի ռեակտիվ համակարգով հարված հասցրած արձակիչ կայանը։ Բացի այդ, ԴԺՀ–ի Դրուժկովկա երկաթուղային կայարանի շրջանում խոցվել է HIMARS–ի ևս 4 արձակման կայան, RM-70 Vampire ՀԿՌՀ–ի 4 մարտական մեքենա, ավելի քան 800 ռեակտիվ արկ։ Իսկ Մասլյակովկայի շրջանում (Կրամատորսկ) ոչնչացվել է «օտարերկրյա լեգիոնի» ստորաբաժանման ժամանակավոր տեղակայման կետ։
Ռուս զինվորականները լրացուցիչ սոցիալական երաշխիքներ կստանան. Պուտինը հրաման է ստորագրել
Ներկայում Մակեևկայի դեպքերի հանգամանքները հետաքննող հանձնաժողով է աշխատում։ Սակայն, Սևրյուկովի խոսքով, տեղի ունեցածի հիմնական պատճառը, հակառակ արգելքի, անձնակազմի կողմից հեռախոսների միացումն ու զանգվածային կիրառումն էր։ Դա թույլ է տվել հակառակորդին պարզել ՌԴ զինծառայողների գտնվելու կոորդինատներն ու հրթիռային հարված հասցնել։
Ներկա պահին միջոցներ են ձեռնարկվում հետագայում նման ողբերգական դեպքերը բացառելու ուղղությամբ։ Հետաքննությունից հետո մեղավոր պաշտոնյաները պատասխանատվության կենթարկվեն։
Հիշեցնենք՝ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 313-րդ օրը։
Լրահոս
0