00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փոքր Մասրիկում 3 տղամարդ առևանգել են 14-ամյա աղջկա. քրգործը դատարան է ուղարկվել

© Sputnik / Табылды КадырбековԲռնություն
Բռնություն - Sputnik Արմենիա, 1920, 04.01.2023
Բաժանորդագրվել
Երիտասարդներից մեկի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը, իսկ մյուսների նկատմամբ` չբացակայելու արգելքը։
ԵՐԵՎԱՆ, 4 հունվարի – Sputnik. Գեղարքունիքի մարզում 3 անձի կողմից անչափահաս աղջկան տանից առևանգելու վերաբերյալ վարույթի նյութերն ուղարկվել են դատարան։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Ըստ հաղորդագրության` 2022 թվականի հուլիսի 31-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Փոքր Մասրիկ բնակավայրի 19, 21 և 34–ամյա բնակիչները գնացել են նույն համայնքում գտնվող տներից մեկը:
Նշվում է, որ ընտանիքի մայրն այդ պահին տանը չի եղել։ Երիտասարդները 14-ամյա աղջկան դուրս են հանել բնակարանից նրա կամքին հակառակ և նստեցրել «Օպել» մանկիշի ավտոմեքենա, որը վարել է 34-ամյա տղամարդը։ Տղամարդիկ ասել են, որ աղջկան բաց կթողնեն միայն մորը տեսնելու դեպքում։ Նրանք աղջկան տարել են Գեղարքունիքի մարզի Փոքր Մասրիկ գյուղում գտնվող հանդիսությունների սրահի մոտ։
Այստեղ 2 երիտասարդն իջել են մեքենայից, իսկ 34-ամյա տղամարդը, նկատելով անչափահաս աղջկա հուզված վիճակը, նրան հետ է տարել տուն:
19 և 21-ամյա երիտասարդներին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի (մարդուն առևանգելը) 2-րդ մասի 3-րդ, 5-րդ, 8-րդ կետերով և 207-րդ հոդվածի (բնակարանի անձեռնմխելիությունը խախտելը) 1-ին մասով։ 34-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի (մարդուն առևանգելը) 2-րդ մասի 3-րդ, 5-րդ, 8-րդ կետերով:
Նոր Հաճնի քաղաքապետարանից առևանգել են կնոջն ու գումար պահանջել ամուսնուց. տեսանյութ
19-ամյա երիտասարդի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, իսկ մյուս երկու մեղադրյալների նկատմամբ՝ բացակայելու արգելքը:
Նախաքննությունն ավարտվել է։ Հսկող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը։ Քրեական վարույթի նյութերն ուղարկվել են դատարան։
Լրահոս
0