https://armeniasputnik.am/20230105/erablurum-petutjuny-evs-44-shirmaqar-kteghadri-septemberjan-agresiaji-zvoheri-shirimnerin-53492961.html
Եռաբլուրում պետությունը ևս 44 շիրմաքար կտեղադրի սեպտեմբերյան ագրեսիայի զոհերի շիրիմներին
Եռաբլուրում պետությունը ևս 44 շիրմաքար կտեղադրի սեպտեմբերյան ագրեսիայի զոհերի շիրիմներին
2021 թվականին պաշտպանության նախարարությունը պայմանագիր էր կնքել «ԼԻԲՐԱ-Ս» ՍՊԸ-ի հետ, որով նախատեսվել էր 950 շիրմաքար ձեռք բերել: 05.01.2023, Sputnik Արմենիա
2023-01-05T11:15+0400
2023-01-05T11:15+0400
2023-01-05T11:16+0400
հայաստան
եռաբլուր պանթեոն
շիրմաքար
հհ կառավարություն
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/01/1c/38063293_0:83:1600:983_1920x0_80_0_0_a733af8ac7dcec0efe8e66b4f4fb1cd0.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 հունվարի – Sputnik. Սեպտեմբերի 13-ի պատերազմական գործողությունների հետևանքով զոհված ու «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հուղարկավորված 44 զինծառայողների շիրմաքարերը կտրամադրի ՀՀ պաշտպանության նախարարարությանը։ Որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստում։Ըստ հիմնավորման` 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների գերեզմանների բարեկարգման ու շիրմաքարերի տեղադրման նպատակով պաշտպանության նախարարությունը 2021 թվականի նոյեմբերի 18-ին պայմանագիր էր կնքել «ԼԻԲՐԱ-Ս» ՍՊԸ-ի հետ, որով նախատեսվել էր ձեռք բերել 950 շիրմաքար:Սակայն 38 զինծառայողների հարազատները գերադասել էին իրենց նախընտրած ձևով կառուցել և տեղադրել շիրմաքարերը` դրանց դիմաց խնդրելով փոխհատուցում:Արդյունքում պայմանագրով նախատեսված շիրմաքարերի որոշ խմբաքանակ պահեստավորվել էր։Սույն թվականի սեպտեմբերի 13-ի պատերազմական գործողությունների հետևանքով զոհված զինծառայողների գերեզմանների բարեկարգման նպատակով կառավարությունը որոշել է նոր մրցույթ չանցկացնել ու տեղադրել արդեն պատրաստի շիրմաքարերը։Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ սահմանվեց, որը պարբերաբար խախտում է ադրբեջանական կողմը։Սեպտեմբերյան մարտերի ընթացքում հայկական կողմը 224 զոհ է տվել
եռաբլուր պանթեոն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/01/1c/38063293_90:0:1510:1065_1920x0_80_0_0_8f1a61ba29ce244b4b2b63520284c2a0.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, եռաբլուր պանթեոն, շիրմաքար, հհ կառավարություն
հայաստան, եռաբլուր պանթեոն, շիրմաքար, հհ կառավարություն
Եռաբլուրում պետությունը ևս 44 շիրմաքար կտեղադրի սեպտեմբերյան ագրեսիայի զոհերի շիրիմներին
11:15 05.01.2023 (Թարմացված է: 11:16 05.01.2023) 2021 թվականին պաշտպանության նախարարությունը պայմանագիր էր կնքել «ԼԻԲՐԱ-Ս» ՍՊԸ-ի հետ, որով նախատեսվել էր 950 շիրմաքար ձեռք բերել:
ԵՐԵՎԱՆ, 5 հունվարի – Sputnik. Սեպտեմբերի 13-ի պատերազմական գործողությունների հետևանքով զոհված ու «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հուղարկավորված 44 զինծառայողների շիրմաքարերը կտրամադրի ՀՀ պաշտպանության նախարարարությանը։ Որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստում։
Ըստ հիմնավորման` 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների գերեզմանների բարեկարգման ու շիրմաքարերի տեղադրման նպատակով պաշտպանության նախարարությունը 2021 թվականի նոյեմբերի 18-ին պայմանագիր էր կնքել «ԼԻԲՐԱ-Ս» ՍՊԸ-ի հետ, որով նախատեսվել էր ձեռք բերել 950 շիրմաքար:
Սակայն 38 զինծառայողների հարազատները գերադասել էին իրենց նախընտրած ձևով կառուցել և տեղադրել շիրմաքարերը` դրանց դիմաց խնդրելով փոխհատուցում:
Արդյունքում պայմանագրով նախատեսված շիրմաքարերի որոշ խմբաքանակ պահեստավորվել էր։
Սույն թվականի սեպտեմբերի 13-ի պատերազմական գործողությունների հետևանքով զոհված զինծառայողների գերեզմանների բարեկարգման նպատակով կառավարությունը որոշել է նոր մրցույթ չանցկացնել ու տեղադրել արդեն պատրաստի շիրմաքարերը։
Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ
ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:
Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով
հրադադարի ռեժիմ սահմանվեց, որը պարբերաբար խախտում է ադրբեջանական կողմը։