00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:29
5 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Արթուր Խաչատրյան
Սահմանազատումն իրականում ՀՀ-ն մաս-մաս կտրտելով թշնամուն տալու գործընթաց է․ Արթուր Խաչատրյան
13:06
3 ր
Ռուբեն Ռուբինյան
Ձեր տրամաբանությամբ՝ սա ջունգլի է, ով որտեղ ուզում, այնտեղ կանգնում է․ Ռուբեն Ռուբինյան
13:10
2 ր
Արծվիկ Մինասյան
Եթե մեր դաշնակիցները ՌԴ-ն ու Իրանն են, ձերն էլ Թուրքիան ու Ադրբեջանն են․ Արծվիկ Մինասյան
13:12
2 ր
Վարուժան Գեղամյան
Հայաստանը նստելու է իրեն պարտության մատնած երկու երկրների հետ դեմ առ դեմ. Վարուժան Գեղամյան
13:15
11 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռիքերը լքում է Կովկասում իր պաշտոնը, սակայն ԱՄՆ դիրքորոշումը դրանից չի փոխվում. Փրայս

© AFP 2024 / TOLGA AKMENՖիլիպ Ռիքեր
Ֆիլիպ Ռիքեր - Sputnik Արմենիա, 1920, 05.01.2023
Բաժանորդագրվել
ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսն ընդգծելէ դեսպան Ֆիլիպ Ռիքերի ներդրումը Երևանի ու Բաքվի միջև երկխոսության հաստատման գործում:
ԵՐԵՎԱՆ, 5 հունվարի — Sputnik. Ամերիկացի դիվանագետ Ֆիլիպ Ռիքերը լքում է Կովկասում բանակցությունների գծով ԱՄՆ Պետքարտուղարության ավագ խորհրդականի պաշտոնը: Տեղեկությունը ճեպազրույցի ժամանակ հայտնել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Նեդ Փրայսը։
«Այսօր մենք հայտարարում ենք հունվարի 5-ից Կովկասում բանակցությունների գծով ավագ խորհրդականի պաշտոնից դեսպան Ֆիլիպ Ռիքերի հեռանալու մասին։ Ավելի քան 30 տարի դեսպան Ռիքերը նվիրումով ծառայել է ԱՄՆ Պետդեպարտամենտին և ժողովրդին, այդ թվում՝ որպես պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական և Լոնդոնում մեր դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատար»,-նշել է Փրայսը։
Ռիքերը Երևանում է. հայ–ադրբեջանական հարաբերությունների հարցով հանդիպումներ են նախատեսված
Նրա խոսքով՝ Ռիքերի՝ որպես Կովկասի բանակցությունների գծով ավագ խորհրդականի աշխատանքն արագացրել է փոխգործակցությունը և օգնել է խաղաղության հաստատման գործընթաց կառուցել այնպիսի անհանգիստ տարածաշրջանում, ինչպիսին է Հարավային Կովկասը:

«Նրա ներդրումը հաստատում է, որ Միացյալ Նահանգների համար կարևոր է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կայուն խաղաղության շուրջ բանակցություններին օգնություն ցուցաբերելը»,-նշել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը:

Նա ընդգծել է, որ Ռիքերի հեռանալը ոչ մի կերպ չի խախտում Հարավային Կովկասում անվտանգ, կայուն, ժողովրդավարական, բարգավաճ ու խաղաղ ապագա ապահովելու` Միացյալ Նահանգների դիրքորոշումը:
«Միացյալ Նահանգները շարունակում է համագործակցել երկկողմանի հիմունքներով համախոհ գործընկերների հետ (ինչպես, օրինակ, Եվրամիությունը) և միջազգային կազմակերպությունների միջոցով (ինչպես, օրինակ, ԵԱՀԿ-ն) Ադրբեջանի ու Հայաստանի միջև ուղիղ երկխոսությանը նպաստելու և Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված կամ դրանից բխող բոլոր չլուծված հարցերի շուրջ լուծումներ գտնելու համար»,-հավաստիացրել է Փրայսը:
Պետդեպարտամենտի անունից Փրայսը շնորհակալություն է հայտնել Ռիքերին կատարած աշխատանքի համար և նրան ամենայն բարիք մաղթել իր հետագա կարիերայում:
Ադրբեջանի զինված ուժերը պետք է հետ քաշվեն մայիսի 11-ի դրությամբ զբաղեցրած դիրքեր. Ռիքեր
Հիշեցնենք, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը 2022 թվականի օգոստոսի վերջին դեսպան Ֆիլիպ Ռիքերին նշանակել էր Կովկասում բանակցությունների գծով ավագ խորհրդական։ Ռիքերը պետք է կատարեր նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահի գործառույթները։ Այդ պաշտոնում գտնվելու ընթացքում Ռիքերը որպես միջնորդ այցելել է տարածաշրջան՝ Երևանի ու Բաքվի միջև երկխոսություն հաստատելու համար։
Լրահոս
0