00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վրաստանի տարածքում մնացած հայկական բեռնատարներ գրեթե չկան. ՀՀ էկոնոմիկայի նախարարության

© Sputnik / Gor MargaryanՀայ–վրացական անցակետ. արխիվային լուսանկար
Հայ–վրացական անցակետ. արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 05.01.2023
Բաժանորդագրվել
2022 թվականի դեկտեմբերին օրական մոտ 240 հայկական բեռնատար է անցել Վերին Լարսի անցակետով, և Վրաստանի տարածքում հայկական բեռնատարների մնալու տևողությունը ևս զգալի նվազել է։
ԵՐԵՎԱՆ, 5 հունվարի – Sputnik. Այս պահին Վրաստանի տարածքում մնացած հայկական բեռնատարներ գրեթե չկան։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունից։
Նշվում է, որ Վերին Լարսի հետ կապված իրավիճակը ներկա փուլում կայուն է։ Այս անցակետով Ռուսաստանի Դաշնություն մուտք գործող հայկական բեռնատարների կուտակումները, որոնք առաջացել են ՌԴ համապատասխան ծառայությունների կողմից բեռնատարների և ավտոմեքենաների խստացված զննման գործընթաց սկսելուց հետո, ներկայում նվազում են։
«2022 թ. դեկտեմբերի 1-ից 31-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանից դեպի ԵԱՏՄ երկրներ Վերին Լարսով անցնելու նպատակով դուրս է եկել 5501 բեռնատար մեքենա, իսկ Վրաստանից Վերին Լարսով անցել է այդպիսի 7374 բեռնատար, այսինքն` Վրաստանում գտնվող հայկական բեռնատարների քանակը նվազել է 1873–ով, և այժմ Վրաստանի տարածքում մնացած հայկական բեռնատարներ համարյա չկան»,–հայտնում են նախարարությունից։
Նշվում է, որ 2022 թվականի դեկտեմբերին օրական մոտ 240 հայկական բեռնատար է անցել Վերին Լարսի անցակետով, և Վրաստանի տարածքում հայկական բեռնատարների մնալու տևողությունը ևս զգալիորեննվազել է։
Ընդգծվում է, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը օպերատիվ աշխատում է ինչպես ռուսական, այնպես էլ վրացական կողմի գործընկերների հետ։ Ընդլայնման ուղղությամբ կատարվող աշխատանքների արդյունքում ներկայում Վերին Լարսի թողունակությունը մեծացել է, ռուսական կողմը նաև տեղադրել է ռենտգեն դարպաս։
Հիշեցնենք, որ Վրաստանն իրականացնում է Մցխեթա - Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի ամենաավտանգավոր հատվածի (Գուդաուրի-Կոբի) շրջանցիկ (Ռազմավիրական) ճանապարհի շինարարությունը։ Խոսքը Խաչի լեռնանցքի տակով անցնող 9–կիլոմետրանոց թունելի մասին է։
ՌԴ-Վրաստան Ռազմավիրական ճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Նախատեսվում է կառուցել 22,7 կմ երկարությամբ ճանապարհ, ինչպես նաև 6 կամուրջ և 5 թունել։ Շինարարությունը նախատեսվում է ավարտել 2024 թվականի վերջին։
Նշենք, որ 2022 թվականին մի քանի անգամ ի հայտ եկան Ռազմավիրական ճանապարհի հետ կապված բարդություններ։ Վրաստանի հետ ցամաքային սահմանը հատելու ռուսական սահմանափակումները վերացնելուց (որոնք սահմանվել էին 2020 թվականի մարտին COVID-19-ի համավարակի պատճառով,–խմբ.) և Ուկրաինայում տիրող իրավիճակի սրացումից հետո (2022–ի փետրվարից) բեռների մի մասը (այդ թվում՝ թուրքական և ադրբեջանական) սկսեցին ցամաքային ճանապարհով (Լարսով) տեղափոխել Ռուսաստան։ Դա բազմակիլոմետրանոց հերթեր գոյացրեց ոչ միայն մաքսակետում, այլև ճանապարհի վրացական հատվածում։
Իրավիճակն ավելի է սրում այն հանգամանքը, որ բեռնափոխադրողները չեն կարողանում հաշվարկել, թե բեռնատարները որքան ժամանակում կկարողանան հատել վրաց-ռուսական սահմանը։ Երբեմն վարորդները 10 օրում են անցնում չորսժամյա ճանապարհը։
2022–ի դեկտեմբերի 1–ին հայտնի դարձավ, որ Վերին Լարսի անցակետում ռուսական կողմից տրանսպորտային երթևեկությունը սկսել է իրականացվել 12 նոր գոտիներով։
Լրահոս
0