00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հնարավոր է` Քերոբյանը հրաժեշտ տա նախարարի աթոռին․ ԶԼՄ

© Sputnik / Aram NersesyanՎահան Քերոբյան
Վահան Քերոբյան - Sputnik Արմենիա, 1920, 06.01.2023
Բաժանորդագրվել
Լրատվամիջոցի տեղեկություններով` թիրախում նաև ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն է։
ԵՐԵՎԱՆ, 6 հունվարի - Sputnik. Առաջիկայում հնարավոր է` իր պաշտոնին հրաժեշտ տա ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։
«Կառավարության ղեկավարը դժգոհ է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի աշխատանքից, որը նաև իր հայտարարությունների պատճառով հաճախ է զավեշտալի իրավիճակում հայտնվում»,-նշում է լրատվամիջոցը:
Ինքը՝ Վահան Քերոբյանը լրատվականի հարցին՝ արդյոք իր աշխատանքից դժգոհություն ստացել է, թե ոչ, հստակ պատասխան չի տվել։
«Նախարարը սկզբում հետաքրքրվեց` կատակում ենք, թե ոչ, ապա, երբ կրկնեցինք հարցը, նա այդպես էլ որևէ պատասխան չտվեց՝ հորդորելով դիմել նախարարության լրատվական բաժին»,-գրում է թերթը:
Այս պահին աշխատում է. դատախազությունը` ՀՀ զինդատախազի պաշտոնանկության լուրերի մասին
«Ժողովուրդ»–ի տեղեկություններով` թիրախում նաև ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն է։
Նշենք, որ 2022 թվականի վերջին իրենց պաշտոններին հրաժեշտ տվեցին ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն ու ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը:
Լրահոս
0