00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Աբովյան time
On air
18:21
38 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:19
4 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
On air
18:21
37 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Ինչպես կլուծվի ՀՀ–ում մնացած արցախցի երեխաների կրթության հարցը․ պարզաբանում է ՄԻՊ–ը

Արցախցի երեխաների կրթության հարցի համար միջոցներ կձեռնարկվեն․ Գեղամ Ստեփանյան
Բաժանորդագրվել
7-ից 15 տարեկան 270 երեխաներ չեն կարողանում վերադառնալ Արցախ, նրանցից 70–ն առանց ծնողական խնամքի են մնացել, որոնցից 20-ը Երևանում են, մյուսները՝ Գորիսում։
Եթե Լաչինի միջանցքում իրավիճակն անփոփոխ մնա, միջոցներ կձեռնարկվեն արցախցի երեխաների կրթության իրավունքի պատշաճ իրականցման համար։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։
Նրա խոսքով` որպես տարբերակ դիտարկվում է երեխաներին Գորիսում և Երևանում համապատասխան ուսումնական հաստատություններում տեղավորելը։

«Մեր դիրքորոշումն այն է, որ երեխայի լավագույն շահերից է բխում, որ օր առաջ վերադառնա իր ծնողի մոտ, բայց այս իրավիճակում, քանի որ չգիտենք` ինչքան կտևի այս շրջափակումը, երևի պետք է արդեն օպերատիվ լուծումներ տալ երեխաների տարբեր իրավունքներին վերաբերող հարցերին»,- ասաց Ստեփանյանը։

Արցախի ՄԻՊ-ն էլ մյուս արցախցիների նման չի կարողանում տուն վերադառնալ։ Այս ընթացքում նա այցելել է Երևանում գտնվող երեխաններին և նշում է, որ տեսանելիորեն հոգեբանորեն ընկճված են արցախցի փոքրիկները։ Նրա խոսքով` առաջիկայում ավելի ակտիվ աշխատանքներ պետք է ձեռնարկեն, որպեսզի ստեղծված իրավիճակը երեխաների վրա հնարավորինս քիչ ազդեցություն ունենա։
Ըստ Ստեփանյանի` խոսքը 270 երեխայի մասին է (7-ից 15 տարեկան), որոնք չեն կարողանում վերադառնալ Արցախ, իսկ նրանց մեջ 70 երեխաներ կան, որոնք առանց ծնողական խնամքի են մնացել, որոնցից 20-ը գտնվում են Երևանում, մյուսները՝ Գորիսում։
Ճանապարհին մնացած արցախցիների մեծ մասը տեղավորվել է Գորիսում, մի մասն էլ Երևանում է։ Արցախի ՄԻՊ–ը վստահեցնում է, որ բոլորի կեցության հետ կապված հարցերը կարգավորել են։
«Միակ բանը, որ մարդիկ ցանկանում են, շուտ տուն վերադառնալն է։ Այլ հարցերում որևէ խնդիր չունեն, խնդիր առաջանալու դեպքում էլ դրանք շատ օպերատիվ լուծվում են։ Նրանք, ովքեր ընդգրկված են Արցախի պետական համակարգում, տեղական կառավարման համակարգում, շարունակում են ստանալ իրենց աշխատավարձերը, իսկ մարդիկ, որոնք զրկվել են իրենց եկամտից, նաև նրանց համար են սոցիալական աջակցության ծրագրեր իրականացվում՝ թե՛ գումարի, թե՛ սննդի տրամադրման տեսքով»,-ասաց նա։
Ստեփանյանը տեղեկացրեց, որ առաջացած խնդիրներով և արցախցիների հարցերով հիմնականում զբաղվում է Արցախի օպերատիվ շտաբը, որը տեղակայված է Երևանում։
Անդրադառնալով միջազգային հանրության արձագանքին` նա նշեց, որ դրանք որոշիչ ազդեցություն չեն ունենում։
«Նրանց արձագանքները, որպես կանոն, կոչերի տեսքով են։ ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնաժողովը ևս կոչով է հանդես եկել, որի օգտագործած բառամթերքն ընդհանարապես իրավիճակին անհամապատասխան է: Եվ մենք տեսնում ենք, որ այդ կոչերը որոշիչ ազդեցություն չեն ունենում, և Ադրբեջանը շարունակում է անպատժելիության մթնոլորտում իր գործելաոճը»,– ասաց նա։
Այս իրավիճակում Ստեփանյանը խիստ անհրաժեշտ է համարում Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցների կիրառումը։
Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն անջատել էր նաև Արցախի գազամատակարարումը։ Դեկտեմբերի 16–ի առավոտյան Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը հայտնեց, որ Արցախում գազամատակարարումը վերականգնվել է, և դա արվել է առանց որևէ նախապայմանի։
Լաչինի միջանցքը, սակայն, շարունակում է փակ մնալ։
Լրահոս
0