Ադրբեջանական զինուժը Մարտունու շրջանում կրակահերթ է արձակել տրակտորի ուղղությամբ

© Photo : Facebook / ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունԱդրբեջանի զինուժը Ասկերանի շրջանում գնդակոծել է խաղաղ քաղաքացու տրակտորը (15 փետրվարի, 2022թ)․ Արցախ
Ադրբեջանի զինուժը Ասկերանի շրջանում գնդակոծել է խաղաղ քաղաքացու տրակտորը (15 փետրվարի, 2022թ)․ Արցախ - Sputnik Արմենիա, 1920, 06.01.2023
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ոստիկանության Մարտունու շրջանային բաժինը տվյալները փոխանցել է ՌԴ խաղաղապահներին։
ԵՐԵՎԱՆ, 6 հունվարի – Sputnik. Ադրբեջանական զինուժը Մարտունու շրջանում խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը: Տեղեկությունը հայտնում է Արցախի ՆԳՆ ոստիկանությունը։
«Հունվարի 6-ին` ժամը 13:35-ին, Մարտունու շրջանի Հացի գյուղի բնակիչ Ի. Աբրահամյանը ոստիկանությանը հայտնել է, որ ժամը 13:00-ի սահմաններում Հացի գյուղի վարչական տարածքի «Կաղնուն տակ» կոչվող տեղամասում իր կողմից շահագործվող «Բելառուս 82-1» տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս հարակից ադրբեջանական մարտական դիրքից հրաձգային զենքից կրակահերթ է արձակվել տրակտորի ուղղությամբ»,– ասված է հաղորդագրության մեջ։
Գյուղատնտեսական աշխատանքը դադարեցվել է։
Ոստիկանության Մարտունու շրջանային բաժինը տվյալները փոխանցել է ՌԴ խաղաղապահներին։
Կրակոցներ իրանա-ադրբեջանական սահմանին. վիրավոր կա
Լրահոս
0