Հրաձգություն Մայամի Գարդենս քաղաքում. մոտ 10 մարդ է տուժել

© AP Photo / David ZalubowskiԱՄՆ ոստիկանություն
ԱՄՆ ոստիկանություն - Sputnik Արմենիա, 1920, 06.01.2023
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Միջադեպի պատճառը դեռ հայտնի չէ։ Ոստիկանությունը հետաքննություն է վարում։
ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի –Sputnik. Մոտ 10 մարդ վիրավորվել է երեկ երեկոյան ԱՄՆ–ի Մայամի Գարդենս քաղաքում (Ֆլորիդայի նահանգ) հայտնի ռեստորանի մոտ տեղի ունեցած հրաձգության հետևանքով: Տեղեկությունը հայտնում է Miami Herald թերթը՝ հղում անելով ոստիկանությանը։
ԱՄՆ Ինդիանապոլիս քաղաքում հրաձգության զոհ է դարձել մեկ անչափահաս
Հրաձգությունը տեղի է ունեցել տեղական ժամանակով 20:00-ին: Ոստիկանության տվյալներով՝ դեռ հայտնի չէ, թե ինչն է դարձել դրա պատճառ։ Տուժածների թիվը նույնպես չի ճշտվել, սակայն իրավապահ մարմիններում աղբյուրի տեղեկություններով՝ մինչև 10 մարդ կարող են վնասվածքներ ստացած լինել:
Մայամի Գարդենսի ոստիկանապետ Դելմա Նոել-Պրատը հայտարարել է, որ ստուգվում են ռեստորանից դուրս տեսանկարահանման տվյալները:
ԱՄՆ-ում տարեսկզբից ի վեր զանգվածային հրաձգության 400 դեպք է գրանցվել
Սոցցանցերում տեղեկություններ են տարածվել, որ միջադեպը տեղի է ունեցել երաժշտական տեսահոլովակի նկարահանումների ժամանակ, իսկ ի թիվս այլոց, իբր, վիրավորվել են ռեփեր Rob49-ը ու ռեփեր French Montana-ի թիկնապահը: Ոստիկանությունը դեռ չի հաստատել այդ տեղեկությունը։
Լրահոս
0