Իրանի ԿԲ-ն ու տեղական մեսենջերները հաքերային հարձակման են ենթարկվել

© Pixabay / tookapicՀամակարգչի դիմաց նստած տղամարդ
Համակարգչի դիմաց նստած տղամարդ - Sputnik Արմենիա, 1920, 06.01.2023
Համակարգչի դիմաց նստած տղամարդ
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Իշխանությունն ասում է, որ օտարերկրյա ցանցահենների հիմնական թիրախը իրանական ֆինանսական հաստատություններն ուինտերնետ-պրովայդերներն են:
ԵՐԵՎԱՆ, 6 հունվարի — Sputnik. Իրանի կենտրոնական բանկը և տեղական 2 մեսենջերները հաքերային հզոր հարձակման են ենթարկվել։ Տեղեկությունը հայտնում է երկրի կապերի ու տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Ամիր Լաջևարդին:
«Անցած գիշեր ԿԲ–ն, «Բալե» և «Ռուբիկա» հարթակները ենթարկվել են DDoS հարձակումների։ Սակայն հետևանքներն արագ վերացվել են», - պաշտոնյայի խոսքը մեջբերում է IRNA գործակալությունը։
Նրա խոսքով՝ վերջին շրջանում դրսից իրականացվող հարձակումների մեծ մասն ուղղված է բանկերի ու ֆինանսական հաստատությունների, ինտերնետ-պրովայդերների և կապի ենթակառուցվածքների դեմ:
Լրահոս
0