00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ–ում տղամարդկանց անպտղության ցուցանիշները մտահոգիչ են․ ինչպես օգնել երեխա ցանկացողներին

© Sputnik / Асатур Есаянц Տղամարդ և կին
Տղամարդ և կին - Sputnik Արմենիա, 1920, 07.01.2023
Տղամարդ և կին
Բաժանորդագրվել
Փորձագետի խոսքով՝ Հայաստանում մեծ ներուժ կա դեմոգրաֆիկ խնդրի կարգավորման համար, քանի որ մեծ քանակ են կազմում երեխա ունենալ ցանկացողները, որոնք ֆինանսական և այլ պատճառներով չեն կարողանում ծնող դառնալ։
ԵՐԵՎԱՆ, 7 հունվարի – Sputnik. Անպտղության հաղթահարման ծրագրի ընդլայնումը Հայաստանում ժողովրդագրական իրավիճակի բարելավման ուղղությամբ շատ կարևոր գործողություն է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց Միջազգային և անվտանգության հայկական հարցերի ինստիտուտի փորձագետ Արտակ Մարկոսյանը։
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հունվարի 5-ին կառավարության նիստում հայտնեց, որ պետբյուջեի միջոցներով արհեստական բեղմնավորման ծրագիրն այսուհետ բաց է լինելու ՀՀ բոլոր քաղաքացիների համար` անկախ բնակության վայրից, սոցիալական վիճակից, ամուսնական կարգավիճակից։
Փորձագետն ընդգծեց` Հայաստանում մտահոգիչ է ժողովրդագրական իրավիճակը. ԱՀԿ–ի վերջին տվյալների համաձայն` Հայաստանում անպտղությունը 16.8 տոկոս է, հետևաբար պետք է մեծ ուշադրություն դարձնել ժողովրդագրական ուղղությանը և ավելի մեծ գումարներ հատկացնել։
«Շատ գովելի է, որ գումար է հատկացվում։ Բնականաբար, այդ գումարը շատ չէ, բայց նախորդ տարիների համեմատ դրական տեղաշարժ է։ Խնդիրը կա, և դա պետք է լուծել այս ուղղությամբ։ Կարծում եմ` եթե ցուցանիշները լավ լինեն, պետք է նաև տարեցտարի աջակցության գումարները մեծացնել` նույնիսկ մի քիչ կտրելով այլ ծրագրերից»,–ասաց նա։
Մարկոսյանը նշեց, որ վերջին շրջանում տղամարդկանց անպտղության աճի մտահոգիչ ցուցանիշ է նկատվում։ Ըստ նրա` խնդրի լուծման համար պետք է առաջին հերթին կոտրել կարծրատիպը, որ զույգերի անպտղության հարցում «մեղավոր» են միայն կանայք։
«Քարոզչական առումով պետք է շատ լուրջ աշխատանք տանել, որպեսզի նաև տղամարդիկ սկսեն իրենց վերարտադրողական առողջությանը շատ լուրջ մոտեցում ցուցաբերել»,–ասաց նա։
Փորձագետի խոսքով՝ Հայաստանում մեծ ներուժ կա դեմոգրաֆիկ խնդրի կարգավորման համար, քանի որ մեծ քանակ են կազմում երեխա ունենալ ցանկացողները, որոնք ֆինանսական և այլ պատճառներով չեն կարողանում ծնող դառնալ։ Հետևաբար պետության կողմից պետք է տարբեր ծրագրեր իրականացվեն այդ մարդկանց երեխա ունենալու իրավունքի իրացմանն օժանդակելու և ժողովրդագրության խնդրի լուծման համար «քնած պոտենցիալն» արթնացնելու ուղղությամբ։
Իսկ հիմնական խնդիրը մեր երկում սեռերի հարաբերակցության աղավաղումն է, որը, ըստ փորձագետի, արտագաղթի հետևանքն է։
«Արտագաղթն իր սև գործն արել է։ Փաստացի ֆիզիկապես տղամարդիկ շատ չկան, որպեսզի տեղի ունենան ամուսնություններ, ծնելիության աճ գրանցվի»,- ասաց նա։
Հետևաբար, Մարկոսյանի կարծիքով, բոլոր հնարավոր մեթոդներով պետք է խրախուսել այն կանանց, որոնք ցանկանում են արհեստական ճանապարհով երեխա ունենալ, զուգահեռ նաև ֆինանսական աջակցության հստակ ծրագրեր իրականացնել միայնակ մայրերի համար։
Ըստ փորձագետի` պետք է մոնիտորինգ իրականացվի պարզելու համար` որքանով է անպտղության հաղթահարման ծրագիրը նպաստում ծնունդների բացարձակ թվի ավելացմանը, ըստ դրա հետագայում բարձրացնել նաև աջակցության ֆինանսները, քանի որ սա ծնելիության մակարդակի բարձրացման իրական քայլ է։
Նշենք, որ ըստ պետական ծրագրի` 20-35 տարեկան (ներառյալ) 2 և ավելի տարեկան երեխա չունեցող ընտանիքներին (կամ միայնակ կանանց) կտրամադրվի աջակցության ամբողջական փաթեթ (ներարգանդային բեղմնավորման 6 փորձ և արտարգանդային բեղմնավորման 2 փորձ, որից երկրորդը ՝ պետության 50 տոկոս մասնակցությամբ)։ 36-42 տարեկան (ներառյալ) կանանց համար աջակցության փաթեթը կկազմի ներարգանդային բեղմնավորման 6 փորձ: Սահմանամերձ գյուղերում բնակվող (պաշտոնապես գրանցված) 2 տարի և ավելի երկրորդային անպտղություն ունեցող ընտանիքների համար աջակցություն կտրամադրվի համապատասխանաբար ներարգանդային և արտարգանդային բեղմնավորման 6 և 1 փորձերի տեսքով: Այդ ծրագրերի համար պետբյուջեից հատկացվել է ավելի քան 2,6 մլրդ դրամ (մոտ 6,6 մլն դոլար)։
Լրահոս
0