00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:42
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կիևը շարունակում է հրետակոծությունը` անտեսելով հրադադարի ռեժիմը. ՌԴ ՊՆ ամփոփագիրը

© Наталья СеливерстоваՌԴ ՊՆ
ՌԴ ՊՆ  - Sputnik Արմենիա, 1920, 07.01.2023
Բաժանորդագրվել
ՌԴ ԶՈւ–ն ճնշել է Ուկրաինայի բոլոր այն դիրքերը, որտեղից հրադադարի ժամանակ հրետակոծություն է իրականացվել։
ԵՐԵՎԱՆ, 7 հունվարի – Sputnik. Ուկրաինական զորքը շարունակում է հրետակոծությունը` անտեսելով հրադադարի ռեժիմը։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ–ն։
ՊՆ–ն հիշեցրել է, որ հունվարի 6-ին Մոսկվայի ժամանակով ժամը 12:00–ից սկսած ՌԴ զորքերի միացյալ խմբավորումը հատուկ գործողությունների անցկացման շրջանում պահպանում է հրադադարի ռեժիմը շփման գծի ողջ երկայնքով։
«Միևնույն ժամանակ կիևյան ռեժիմը նախորդ մեկ օրվա ընթացքում շարունակել է հրետակոծել բնակավայրերն ու ռուսական դիրքերը», – նշել են գերատեսչությունում։
Մասնավորապես` ՊՆ–ի տվյալներով` Ուկրաինայի զինվորականները Կրասնոլիմանի ուղղությամբ 11 ականանետային կրակահերթ է արձակել ռուսական դիրքերի ուղղությամբ։ Սոլեդարի, Ավդեևկայի և Մարյինսկի ուղղություններով հակառակորդը 51 հրետանային հարված է հասցրել ՌԴ զորքերի ստորաբաժանումներին։
ՌԴ ՊՆ ամփոփագրից տեղեկանում ենք նաև, որ ՌԴ ԶՈւ–ն ճնշել է Ուկրաինայի բոլոր այն դիրքերը, որտեղից հրադադարի ժամանակ հրետակոծություն է իրականացվել։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հանձնարարականի և Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հրամանների համաձայն՝ հունվարի 6-ին ժամը 12: 00-ից մինչև հունվարի 7-ի ժամը 24:00-ն ընկած ժամանակահատվածում ռազմական հատուկ գործողության շրջանում ռուսական զորքերի (ուժերի) միացյալ խմբավորումում հրադադարի ռեժիմ է հայտարարվել մարտական շփման գծի ողջ երկայնքով։
Հիշեցնենք՝ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 316-րդ օրը։
Լրահոս
0