Վիտալի Բալասանյանն ազատվել է Արցախի ԱԽ քարտուղարի պաշտոնից. փոխարինողի անունը հայտնի է

© Sputnik / Aram NersesyanՎիտալի Բալասանյան
Վիտալի Բալասանյան - Sputnik Արմենիա, 1920, 07.01.2023
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Վիտալի Բալասանյանն անկուսակցական է, ունի Արցախի հերոսի կոչում։
ԵՐԵՎԱՆ, 7 հունվարի – Sputnik. Վիտալի Բալասանյանն ազատվել է ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից։
Համապատասխան հրամանագիրն Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ստորագրել է այսօր` հունվարի 7-ին։
Հարությունյանի մեկ այլ հրամանագրով գեներալ-մայոր Արարատ Մելքումյանն ազատվել է ԱՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալի պաշտոնից։ Հենց նա էլ նշանակվել է ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղար։
Հիշեցնենք, որ 2020-ի դեկտեմբերի 2-ին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով Բալասանյանը նշանակվել է ԼՂՀ անվտանգության խորհրդի քարտուղար։ Բալասանյանն անկուսակցական է, ունի Արցախի հերոսի կոչում։
Արցախի նախագահը 9 նախարարի ազատել է պաշտոնից. 4–ը նշանակվել են ԺՊ
Լրահոս
0