00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գորիսից շտապօգնությունը մոտ 1 ժամում է հասնում. ինչ իրավիճակ է Որոտան սահմանամերձ գյուղում

© Sputnik / David GalstyanՈրոտան գյուղը
Որոտան գյուղը - Sputnik Արմենիա, 1920, 08.01.2023
Որոտան գյուղը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Ճանապարհի և տրանսպորտի հետ կապված խնդիրներն էլ ավելի են սրում իրավիճակը գյուղում, որը մասնակի մեկուսացման մեջ է հայտնվել Ադրբեջանի կողմից Գորիս–Կապան ավտոմայրուղու փակումից հետո։
ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի – Sputnik, Դավիթ Գալստյան. ՀՀ Սյունիքի մարզի Որոտան գյուղը նոր խնդիրների առաջ է կանգնել Խոտ գյուղ տանող ճանապարհի կառուցման ժամանակ տեղի ունեցած փլուզման հետևանքով։
Sputnik Արմենիան արդեն գրել է, որ 2022 թվականի հոկտեմբերին Խոտ–Որոտան ճանապարհին երկրորդ փլուզումն է տեղի ունեցել, դրա հետևանքով գյուղ հասնելը բավական դժվարացել է։
Գյուղացիների խոսքով` բոլորովին վերջերս շրջանցիկ ճանապարհը (որը շահագործվում էր փլուզումից հետո) սարսափելի վիճակում էր։ Տրակտորների օգնությամբ այն մի փոքր հարթեցրել են, սակայն շարունակում է մնալ նեղ և դժվարանցանելի։
«Երբ անձրև է գալիս, ճամփեն ցեխի մեջ կորում է, չենք կարողանում էդ ճանապարհով անցնել։ Եթե եղանակը ցրտի, ճամփեն կսառչի, էլի չենք կարողանա անցնել», – ասում է Որոտանի բնակիչներից մեկը։
Կնոջ խոսքով` շտապօգնության մեքենան Որոտան շատ ուշ է հասնում։ Եթե մինչև Ադրբեջանի կողմից Գորիս–Կապան ճանապարհի փակումը այն Գորիսից Որոտան էր հասնում 10 րոպեում, ապա այսօր դրա գալը 50-60 րոպեում է տևում։
Գյուղում բուժկետ կա, որն ապահովված է առաջին անհրաժեշտության դեղորայքով, սակայն եթե ավելի լուրջ խնդիր է, Գորիս գնալու անհրաժեշտություն է առաջանում։
Գյուղի բնակիչների մեծ մասը քրոնիկ հիվանդություններ ունեն։ Բարեբախտաբար նրանք սովորել են իրենց մասին ինքնուրույն հոգ տանել։
Գյուղի բնակիչներից Գևորգը, որն աշխատում է Խոտ տանող ճանապարհի շինարարության վրա, պատմում է, որ դեպի Որոտան մշտական տրանսպորտ չկա։ Ամեն օր Որոտան, Շուռնուխ և Բարձրավան «Ուրալ» է մեկնում, որը ուսուցիչներին է տեղափոխում։ Շաբաթը մեկ կամ երկու անգամ, ուսուցիչներին տեղափոխելու արանքում, այն գնում է Գորիս և հետ գալիս` սպասարկելով գյուղացիներին։
© Sputnik / Aram NersesyanՈրոտանցի Գևորգը
Строитель Геворг на дороге Хот - Воротан Сюникской области - Sputnik Արմենիա, 1920, 08.01.2023
Որոտանցի Գևորգը
Վերջերս Գորիսում երեխաների համար ամանորյա միջոցառում էին կազմակերպել։ Խոտ–Որոտան ճանապարհի վատ վիճակի պատճառով, վարորդը ստիպված էր մեծ պտույտ կատարել ու Բարձրավանով հասնել Գորիս։
«Վարորդը հրաժարվել էր Խոտով գնալ։ Մարդը վախենում է, ու դա հասկանալի է», – ասում է Գևորգը։
Ճանապարհի հետ կապված դժվարությունները էլ ավելի են սրում գյուղի սոցիալ–տնտեսական իրավիճակը, գյուղի, որը խոցելի վիճակում է հայտնվել Գորիս–Կապան ճանապարհի փակումից հետո։
© Sputnik / Aram NersesyanԽոտ–Որոտան ճանապարհը
Строительство дороги Хот - Воротан Сюникской области - Sputnik Արմենիա, 1920, 08.01.2023
Խոտ–Որոտան ճանապարհը
Գյուղում գրեթե աշխատանք չկա։ Թեև հիմա Գևորգն աշխատում է շինարարությունում, բայց չգիտի` ինչով է զբաղվելու դրանից հետո։
Նրա խոսքով` իշխանությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն սահմանամերձ գյուղերին, բնակիչների զբաղվածության խնդիրներին։
«Ես հողամաս ունեմ, եթե պետությունը գումար տա, կկարողանամ 10 կով պահել կամ ջերմոց սարքել, ընտանիք պահել։ Մի քանի անգամ դիմել եմ աջակցման ծրագրերին, բայց մի շարք թղթեր են հարկավոր, 150 հազար դրամ` կադաստրի կոմիտեի չափագրումներն անելու և այլնի համար», – ասում է տղամարդը։
Արդեն երկար տարիներ է` Գևորգը տան վարկ է վճարում, բայց մինչ օրս չի կարողացել այն փակել։ Ասում է, որ երիտասարդները դեռ Որոտանում մնում են. օրինակ` իր որդիները մոտիկ գյուղերում են գումար վաստակում։ Բայց քանի որ Գորիս աշխատանքի գնալը խնդիր է, իսկ Որոտանում այլ հնարավորություններ չկան, երիտասարդները ստիպված են լինելու հեռանալ։
Նշենք, որ տրանսպորտի խնդիր ունեն նաև Սյունիքի Բարձրավան և Շուռնուխ գյուղի բնակիչները։
Լրահոս
0