00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչո՞ւ է Հանրային ՀԸ–ն կրճատել կաթողիկոսին երախտագիտություն հայտնելու հատվածը. պարզաբանում

© Sputnik / Andranik GhazaryanՀեռուստաաշտարակ
Հեռուստաաշտարակ - Sputnik Արմենիա, 1920, 08.01.2023
Հեռուստաաշտարակ
Բաժանորդագրվել
Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի տեղակալ, գլխավոր պրոդյուսեր Տիգրան Վիրաբյանը տեղեկացրել է, թե ինչու է հաղորդավարի խոսքը կրճատվել և ինչպես են որոշել հարթել խնդիրը։
ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի – Sputnik. Հանրային հեռուստաընկերությունը պարզաբանել է, թե ինչու է հունվար 6-ի տոնական համերգի հեռարձակումից հաղորդավարի խոսքից կրճատել կաթողիկոսին երախտագիտություն հայտնելու հատվածը։
Նշենք, որ երեկ Մայր աթոռ սուրբ էջմիածնի թանգարանների տնօրեն տեր Ասողիկ քահանա Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել էր իր վրդովմունքը։
«Համերգի ձայնագրության մեջ կրճատված էր հաղորդավարի խոսքը, որը նաև երախտիքի խոսք էր՝ ուղղված այն երախտավորներին, որոնց շնորհիվ կյանքի կոչվեց նախագիծը: Ցավալի է, մանավանդ անընդունելի ու դատապարտելի նման մոտեցումը, որ դրսևորեցին Հանրային հեռուստաընկերության պատկան անձերը»,- գրել էր նա։
Նշենք, որ ժամեր անց տեր Ասողիկը գրեց, որ թյուրիմացությունը շտկված է և Սուրբծննդյան տոնական մեծ համերգի տեսագրությունը կամբողջացվի և այդպես կտրվի Հանրային հեռուստաընկերությանը՝ հանրությանը ներկայացնելու համար:
Այնուհետև Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի տեղակալ, գլխավոր պրոդյուսեր Տիգրան Վիրաբյանը պարզաբանեց, որ «Հայոց Սուրբ Ծնունդ» հոգևոր-դասական համերգի այն հատվածը, որի մասին ավելի վաղ գրել էր Հայր Ասողիկը, ըստ համերգի կազմակերպիչների եղել է դահլիճում ներկա հանդիսատեսի համար նախատեսված, ոչ հեռուստատեսային նախապատրաստական հաղորդավարական խոսք, որը եթեր հեռարձակելը նրանք համարել են ոչ նպատակահարմար:
«Հայր Ասողիկի կողմից առաջարկ ենք ստացել ներառել խոսքի այդ հատվածն ամբողջական տեսագրության մեջ, որն ընդունել ենք»,–գրել է նա։
Հիշեցնենք` Սուրբծննդյան տոնի կապակցությամբ Երևանում` «Արամ Խաչատրյան» համերգասրահում առաջին անգամ անցկացվեց «Հայոց սուրբ ծնունդ» հոգևոր-դասական համերգ։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը և Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը կատարեցին հայկական հոգևոր երգեր, ինչպես նաև սուրբծննդյան ավանդական երգեր, հնչեցին աշխարհահռչակ դասականների` Բախի, Մոցարտի, Հենդելի, Ադամի, Շտրաուսի, Չայկովսկու, Գունոյի հայտնի ստեղծագործություններ: Դիրիժորներն էին Վահագն Պապյանը և Հովհաննես Չեքիջյանը։
Լրահոս
0