00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
43 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
Ապրիլի 24-ից առաջ 1.5 միլիոն ցեղասպանված հայերի անունների արձանագրման մասին հայտարարությունը հենց այնպես չէ․ Աննա Գրիգորյան
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
6 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Անկարգություններ Բրազիլիայում. դաշնային շրջանի ղեկավարին հեռացրել են պաշտոնից

Բաժանորդագրվել
Բրազիլիայի նախկին առաջնորդի համախոհները նախօրեին գրավել են կոնգրեսի շենքը, ներխուժել նախագահի նստավայր ու Բրազիլիայի գերագույն դատարանի շենք։
ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի – Sputnik. Բրազիլիայի դաշնային գերագույն դատարանի դատավոր Ալեքսանդր դե Մորեաշը որոշել է պաշտոնից ազատել Բրազիլիա դաշնային օկրուգի ղեկավար Իբանեյս Ռոչային այն բանից հետո, երբ նախկին նախագահ Ժաիր Բոլսոնարուի համախոհները ներխուժել են կոնգրեսի, Գերագույն դատարանի շենք ու Պլանալտու պալատ։
«Դաշնային գերագույն դատարանի դատավոր Ալեքսանդր դե Մորեաշը որոշել է աշխատանքից ազատել դաշնային օկրուգի ղեկավար Իբանեյս Ռոչային», – հայտնում է CNN Brasil–ը։
Բրազիլիայի նախկին նախագահ Ժաիր Բոլսոնարուի համախոհները, որոնք նախորդ տարվա վերջից բողոքում են նախագահական ընտրությունների արդյունքներից, հունվարի 8-ին Բրազիլիայի մայրաքաղաքում գրավել են կոնգրեսի շենքը, ներխուժել նախագահի նստավայր (Պլանալտու պալատ) ու Բրազիլիայի գերագույն դատարանի շենք։ Ոստիկանությանը միայն երեկոյան է հաջողվել կառավարական շենքերն ազատել ցուցարարներից։
Դաշնային օկրուգի ղեկավարի տվյալներով` անկարգություններից հետո ավելի քան 400 մարդ է բերման ենթարկվել։ Քաղաքացիական ոստիկանությունից հայտնել են, որ ընդհանուր առմամբ 300 մարդ է ձերբակալվել։
Ինքը` Ռոչան, իրադարձությունների թեժ պահին իր բլոգում ուղերձ է հրապարակել` ներողություն խնդրելով նախագահից, կոնգրեսականներից և գերագույն դատարանի դատավորներից։ Նախագահը ներողությունը չի ընդունել և հայտարարել է, որ տեղի ունեցածի համար պետք է պատասխան տան։
Լրահոս
0