00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Առողջապահության նախարարությունը 2024 թվականի կեսերին «բեյբի բում» է ակնկալում․ Փաշայան

Նորածիններ - Sputnik Արմենիա, 1920, 09.01.2023
Նորածիններ
Բաժանորդագրվել
Փաշայանի խոսքով` իրենց նպատակն է Հայաստանում հաղթահարել առաջնային անպտղությունը, որպեսզի յուրաքանչյուր ընտանիք ունենա առնվազն մեկ երեխա։
ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի - Sputnik. Հայաստանում անպտղության հաղթահարման ծրագրի շրջանակում առողջապահության նախարարությունը 2024 թվականի կեսերին ակնկալում է «բեյբի բում»։ Այսօր հրավիրված ասուլիսում այս հայտարարությունն արեց ՀՀ առողջապահության նախարարության Մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ Նունե Փաշայանը։
Նա կարևոր փոփոխություն համարեց այն, որ ծրագրից կարող են օգտվել Հայաստանում ապրող, ծրագրի չափորոշիչներին համապատասխանող բոլոր կանայք՝ անկախ նրանց թվից։
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հունվարի 5-ին կառավարության նիստում հայտնեց, որ պետբյուջեի միջոցներով արհեստական բեղմնավորման ծրագիրն այսուհետ բաց է լինելու ՀՀ բոլոր քաղաքացիների համար` անկախ բնակության վայրից, սոցիալական վիճակից, ամուսնական կարգավիճակից։
«Մեր ֆինանսական միջոցները բավարար են։ Հնարավոր է, որ պետպատվերի շրջանակում ծառայություններ մատուցող բժշկական կենտրոնների թիվը ավելանա»,- ասաց Փաշայանը։
Ծրագրում ներգրավվելու համար շահառուները, ըստ ընթացակարգի, իրենց ընտրությամբ կարող են դիմել անպտղության ծրագիրն իրականացնող, վերարտադրողականության գծով լիցենզիա ունեցող բժշկական 5 կազմակերպությունից որևէ մեկին («Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ, «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» ՓԲԸ, «Շենգավիթ բժշկական կենտրոն» ՓԲԸ, «Նատալի ֆարմ» ՍՊԸ-ի «Աստղիկ» բժշկական կենտրոն, «Ֆերթիլիթի սենթր» ՍՊԸ):
«Մեր նպատակն է հաղթահարել առաջնային անպտղությունը (եթե կինը երբեք հղի չի եղել), որպեսզի յուրաքանչյուր ընտանիք ունենա առնվազն մեկ երեխա»,- ասաց Փաշայանը։
ՀՀ–ում տղամարդկանց անպտղության ցուցանիշները մտահոգիչ են․ ինչպես օգնել երեխա ցանկացողներին
Նշենք, որ ըստ պետական ծրագրի` 20-35 տարեկան (ներառյալ) 2 և ավելի տարեկան երեխա չունեցող ընտանիքներին (կամ միայնակ կանանց) կտրամադրվի աջակցության ամբողջական փաթեթ (ներարգանդային բեղմնավորման 6 փորձ և արտարգանդային բեղմնավորման 2 փորձ, որից երկրորդը ՝ պետության 50 տոկոս մասնակցությամբ)։ 36-42 տարեկան (ներառյալ) կանանց համար աջակցության փաթեթը կկազմի ներարգանդային բեղմնավորման 6 փորձ: Սահմանամերձ գյուղերում բնակվող (պաշտոնապես գրանցված) 2 տարի և ավելի երկրորդային անպտղություն ունեցող ընտանիքների համար աջակցություն կտրամադրվի համապատասխանաբար ներարգանդային և արտարգանդային բեղմնավորման 6 և 1 փորձերի տեսքով: Այդ ծրագրերի համար պետբյուջեից հատկացվել է ավելի քան 2,6 մլրդ դրամ (մոտ 6,6 մլն դոլար)։
Լրահոս
0