00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

«Հայաստանն» արտագնա նիստ է անցկացրել. Խամոյանը` նիստի օրակարգի և ԱԺ–ում անելիքների մասին

Խամոյան. Հունվարի 16-ին կմեկնարկի քառօրյան և այդժամ կտեսնեք մեր գործունեությունն ԱԺ–ում
Բաժանորդագրվել
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է խորհրդարան վերադառնալու` ընդդիմադիր պատգամավորներին ուղղված կոչերին։
Գևորգ Պապոյանը կամ ՔՊ–ական որևէ այլ պատգամավոր չէ, որ պետք է կոչ անի «Հայաստան» խմբակցությանը, թե ինչպես կազմակերպի իր աշխատանքները. խմբակցությունն ինքն է որոշում` ինչ ձևաչափով և ծավալով մասնակցել ԱԺ աշխատանքներին։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։
Հայտնել էինք, որ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը կոչ է արել ընդդիմադիր պատգամավորներին 2023-ին ներկա լինել ԱԺ հանձնաժողովների նիստերին։ Նրա խոսքով` ընդդիմադիրները պետք է գան ԱԺ և իրենց սուր հարցերն ուղղեն կառավարությանը, որպեսզի հանրությունն էլ ամբողջապես տեղեկություն ունենա այս կամ այն միջոցների ծախսման վերաբերյալ։
«ԱԺ աշխատանքներին մասնակցելու վերաբերյալ նախկինում արած մեր հայտարարությունների մեջ մեծ հաշվով փոփոխություն տեղի չի ունեցել։ Իշխանական թևի պատգամավորների ամբողջ մտածմունքները ծավալվում են ընդդիմադիր պատգամավորների գործունեության շուրջ։ Հունվարի 16-ին կմեկնարկի քառօրյան, և այդ ժամանակ էլ կտեսնեք մեր գործունեությունն Ազգային ժողովում»,– ասաց Խամոյանը։
Նա անդրադարձավ նաև նախօրեին «Հայաստան» խմբակցության արտագնա նիստին` նշելով, որ իրենք դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ քննարկել են հարցերի լայն շրջանակ։
«Քննարկման հիմնական նյութը եղել է այն իրավիճակը, որն առկա է Լաչինի միջանցքում։ Քննարկվել են նաև խմբակցության անցյալ տարվա գործունեությունն ու այս տարվա անելիքները, մարտավարությունը և ռազմավարությունը»,– հայտնեց մեր զրուցակիցը։
Անդրադառնալով այն հարցին, թե կոնկրետ Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի կապակցությամբ «Հայաստան» խմբակցությունը կայացրե՞լ է արդյոք որևէ որոշում, Խամոյանն ասաց` նշված հարցի քննարկման հիմնական եզրահանգումն այն է, որ ՀՀ իշխանությունները պարտավոր են բոլոր հնարավորություններն ու քայլերն օգտագործել, որպեսզի հասնեն Լաչինի միջանցքի ապաշրջափակմանը։
Ընդդիմության գործողություններն այս տարի չեն հասել իրենց նպատակին. Աշոտյան
«Իշխանությունները մատնացույց են անում բացառապես ռուս խաղաղապահներին` ասելով, որ դա նրանց գործառույթն է։ Մատնանշում են նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ ամրագրված կետը, որ միջանցքը գտնվում է ռուս խաղաղապահների վերահսկողության գոտում։ Այո՛, նման հիշատակում կա, բայց նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, եթե հղում են անում դրան, ստորագրվել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից, հետևաբար հայ մարդն իր պահանջը պետք է ներկայացնի ոչ թե ռուս խաղաղապահներին, այլ ՀՀ իշխանություններին։ Վերջիններիս խնդիրն է աշխատանքային փոխարահաբերություններն այնպես կազմակերպել, որ մենք նման խնդիրների առջև չկանգնենք»,– ասաց Խամոյանը։
Կոնկրետ 2023 թվականին «Հայաստան» դաշինքի կողմից նախանշված գործողություններին վերաբերող հարցի կապակցությամբ Խամոյանն ասաց, որ այս պահին ձեռնպահ կմնա մանրամասներ հայտնելուց։
Լրահոս
0