00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Աբովյան time
On air
18:21
38 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:37
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:51
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ ներքին գործերի նախարար է նշանակվել Վահե Ղազարյանը

© Photo / official site of the Prime minister of RAՎահե Ղազարյանն ու Նիկոլ Փաշինյանը
Վահե Ղազարյանն ու Նիկոլ Փաշինյանը - Sputnik Արմենիա, 1920, 09.01.2023
Վահե Ղազարյանն ու Նիկոլ Փաշինյանը
Բաժանորդագրվել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ ասել էր, որ ներքին գործերի նախարարությունը դե յուրե արդեն ստեղծվել է, և այժմ ընթանում են դե ֆակտո կազմավորման գործընթացները։
ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի - Sputnik. ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանը ՀՀ ներքին գործերի նախարար է նշանակվել։ Համապատասխան հրամանագիրը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկով ստորագրել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։

Վահե Ղազարյանը ՀՀ ոստիկանության պետի պարտականությունները ստանձնել էր 2020 թվականի հունիսի 8–ից։ Մինչ այդ, 2019–ի մայիսի 22-ից, զբաղեցնում էր ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի, ոստիկանության պետի տեղակալի պաշտոնը։

Նա ծնվել է 1974թ. հունիսի 15-ին Իջևան քաղաքում: 1995թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը: 2009թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը: 1995-96 թվականներին ծառայել է Զինված ուժերում:
2003-ից աշխատանքի է անցել իրավական համակարգում` ստանձնելով Տավուշի մարզային ՆԳ վարչության շտաբի տեսուչի պաշտոնը։
Այնուհետև տարբեր տարիների եղել է ոստիկանության Տավուշի մարզային վարչության Իջևանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ, բաժնի պետի տեղակալ օպերատիվ գծով, ոստիկանության Տավուշի մարզային վարչության Դիլիջանի բաժնի պետ, ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ:
Ամուսնացած է, ունի մեկ դուստր, երկու որդի:
ՀՀ նախագահի երկու այլ հրամանագրերով էլ Կամո Ցուցուլյանն ու Արամ Հովհաննիսյանն ազատվել են ոստիկանության պետի տեղակալի ԺՊ-ի պաշտոններից։
Հիշեցնենք, որ ԱԺ–ն ՆԳՆ ստեղծելու օրենքի նախագիծը հաստատեց դեկտեմբերի 16-ին։ Նոր օրենքով նախատեսվում է, որ ոստիկանապետը կլինի ներքին գործերի նախարարի տեղակալը, միևնույն ժամանակ անվտանգության խորհրդի անդամ, իսկ ոստիկանության զորքերը կդառանան ոստիկանական գվարդիա՝ ավելի ընդլայնված գործառույթներով։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 5-ին կառավարության նիստում հայտարարեց, որ ներքին գործերի նախարարությունը դե յուրե արդեն ստեղծվել է, և այժմ ընթանում են դե ֆակտո կազմավորման գործընթացները։
Լրահոս
0