Մոսկվայից Գոա թռչող ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել ռումբի մասին ահազանգի պատճառով

Ինքնաթիռ - Sputnik Արմենիա, 1920, 09.01.2023
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ինժեներասակրավորական խմբերը զննություն են իրականացնում ինքնաթիռում։
ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի – Sputnik. Մոսկվա–Գոա (Հնդկաստան) չվերթն իրականացնող ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Հնդկաստանի Գուջարատ նահանգում։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։ Գործակալության տեղեկություններով` պատճառն ինքնաթիռում պայթուցիկ սարքի առկայության մասին ահազանգն է։
«Ինքնաթիռը վայրէջք է կատարել Գուջարատում։ Այս պահին զննություն է իրականացվում»,– գրում է գործակալությունը։
Նշվում է, որ Մոսկվայից Գոա թռիչքն իրականացնող ինքնաթիռը պատկանում է Azur Air ավիաընկերությանը։
Հնդկաստանը կործանիչներ է օդ բարձրացրել իրանական ինքնաթիռում ռումբի մասին ահազանգի պատճառով
Լրահոս
0