«Զվարթնոցում» Լյուքսեմբուրգի Ինտերպոլի կողմից հետախուզվող է հայտնաբերվել

© Sputnik / Asatur Yesayants«Զվարթնոց» օդանավակայան
«Զվարթնոց» օդանավակայան - Sputnik Արմենիա, 1920, 09.01.2023
«Զվարթնոց» օդանավակայան. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ալեքսեյ Գ.-ն հետախուզվում էր գողությունների և հանցավոր խմբավորմանն անդամակցելու մեղադրանքով։
ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի – Sputnik. «Զվարթնոց» օդանավակայանում Լյուքսեմբուրգի Ինտերպոլի կողմից հետախուզվող է հայտնաբերվել, հայտնում է ՀՀ ոստիկանությունը։
Նշվում է, որ հունվարի 8-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել, ձերբակալվել և գծային բաժին է տարվել Բելառուսի քաղաքացի Ալեքսեյ Գ.-ն: Նա 2022 թ. դեկտեմբերի 22-ից Լյուքսեմբուրգի Ինտերպոլի կողմից հետախուզվում էր գողությունների և հանցավոր խմբավորմանն անդամակցելու մեղադրանքով:
Տղամարդուն հայտնաբերելու մասին հայտնել են ՀՀ-ում Ինտերպոլի ազգային բյուրոյին և դատախազությանը:
Լրահոս
0