00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Արցախում կառաջանա այն իրավիճակը, ինչ Հայաստանում 1992-93 թվականներին. էներգետիկ փորձագետ

Բադալյան. Արցախն այս պահին իր ուժերով ապահովում է էներգետիկ հզորության ընդամենը մեկ երրորդը
Բաժանորդագրվել
Էներգետիկ փորձագետ, Կայուն զարգացման ներդրումային հիմնադրամի գլխավոր տնօրեն Հայկ Բադալյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Արցախը սնուցող միակ բարձրավոլտ գծի վթարին և Արցախում ստեղծված էներգետիկ իրավիճակին։
Եթե Արցախը սնուցող բարձրավոլտ գծի վթարը շատ արագ չվերացվի, Արցախում անխուսափելիորեն առաջանալու է էներգետիկ ճգնաժամ, որովհետև այնտեղ այս պահին կա ընդամենը մեկ խոշոր հզորություն` Սարսանգի ՀԷԿ–ը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց էներգետիկ փորձագետ Հայկ Բադալյանը։
Հայտնել էինք, որ Արցախի տեղեկատվական շտաբի հաղորդագրության համաձայն` Արցախը Հայաստանից սնուցող միակ՝ Գորիս-Ստեփանակերտ բարձրավոլտ գծի 110 կՎ 33-րդ կմ-ում արձանագրվել է վթար։ Ըստ սարքավորումներով արձանագրված տվյալների` վթարը տեղի է ունեցել Աղավնո-Բերձոր հատվածում։ Տվյալ իրավիճակից ելնելով` Արցախում հունվարի 10-ից իրականացվում են հովհարային անջատումներ։
«Արցախում էներգետիկ ինքնաբավության մակարդակ ապահովելու համար անհրաժեշտ է իրականացնել առկա հզորությունների ավելացում, ինչը հնարավոր է վերականգնվող էներգետիկայի այլ աղբյուներ օգտագործելու շնորհիվ։ Մյուս տարբերակը Հայաստանի հետ էներգետիկ կապի հուսալիության մակարդակի բարձրացումն է և այդ ուղղությումբ հրատապ աշխատանքների իրականացումը»,– ասաց փորձագետը։
Բադալյանը մասնավորապես անդրադարձավ Արցախում գեներացիոն կայանների զարգացման տարբերակին` նշելով, որ այդ գեներացիան կարելի է ապահովել լոկալ էներգաարտադրությամբ, օրինակ` մոդուլյար պարագազային հիբրիդ կայանքների միջոցով, որոնց տեխնոլոգիաներն այնտեղ առկա են, և Հայաստանն էլ կարող է այդ հարցում օգնել։ Սակայն փորձագետը պնդեց, որ դա անմիջապես հնարավոր չէ իրականացնել, կպահանջվի նվազագույնը երկու ամիս, եթե ՀՀ–ի հետ էներգետիկ կապը շուտափույթ չվերականգնվի։
«Էլեկտրաէներգիայի ապահովման ողջ ծանրությունն այս պահին Արցախի էներգետիկ համակարգի վրա է։ Հովհարային անջատումների գրաֆիկ է սահմանվել բնականոն կյանքը հնարավորինս նորմալ ապահովելու համար, բայց այդպես երկար չի կարող շարունակվել։ Կենսապահովման օբյեկտների պարագայում դեռ հնարավոր է աշխատանքներն ինչ–որ կերպ կազմակերպել, սակայն նույնիսկ թեթև արդյունաբերության համար դա բավարար չի լինի»,– ասաց մեր զրուցակիցը։
Նրա գնահատմամբ` միայն Սարսանգի ՀԷԿ–ի 40 ՄգՎ հզորությունն Արցախի Հանրապետության համար բավարար չէ, մանավանդ ձմեռային ամիսներին։ Նա վկայակոչեց նաև 44-օրյա պատերազմի արդյունքում գրանցված էներգետիկբնագավառի կորուստները, որոնք կազմում են շուրջ 120 ՄգՎ։ Եթե ադրբեջանցիները միտումնավոր խոչընդոտեն Գորիս-Ստեփանակերտ բարձրավոլտ գծի վերականգման աշխատանքներին, ապա դա, մեր զրուցակցի համոզմամբ, պետք է ծայրահեղ դեպքում արվի ուժային ճանապարհով։
«Ձմռան ամիսներին Արցախի համար պահանջվող էներգետիկ հզորությունը կազմում է 80-100 ՄգՎ, մինչդեռ այս պահին սեփական ուժերով ապահովվում է ընդամենը մեկ երրորդը։ Նման պայմաններում անհնար է երկար դիմանալ։ Կստեղծվի նույն իրավիճակը, ինչ Հայաստանում 1992-93 թվականներին։ 30 տարեկանից բարձր տարիք ունեցող մարդիկ շատ լավ կհասկանան, թե ինչի մասին է խոսքը»,– ասաց Բադալյանը։
Նշենք, որ Արցախի տեղեկատվական շտաբից արցախցիներին հորդորում են հավանական լրացուցիչ անջատումներից խուսափելու նպատակով հնարավորինս խնայողաբար օգտագործել էլեկտրաէներգիան։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն անջատել էր նաև Արցախի գազամատակարարումը։ Դեկտեմբերի 16–ի առավոտյան Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը հայտնեց, որ Արցախում գազամատակարարումը վերականգնվել է, և դա արվել է առանց որևէ նախապայմանի։
Լաչինի միջանցքը, սակայն, շարունակում է փակ մնալ։
Լրահոս
0