Բանակցությունների ժամանակ ԼՂ ճակատագիրը որոշելու հավակնություն չենք ցուցաբերում. Փաշինյան

© Photo / official site of the Prime minister of RAՆիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը
Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը - Sputnik Արմենիա, 1920, 10.01.2023
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ բանակցում են այն մասին, որ պետք է միջազգայնորեն տեսանելի խոսակցություն տեղի ունենա ԼՂ հայության և Ադրբեջանի միջև՝ Բաքվի և Ստեփանակերտի միջև։
ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի – Sputnik. Բանակցությունների ընթացքում մենք ԼՂ-ի, ԼՂ ժողովրդի ճակատագիրը որոշելու հավակնություն չենք ցուցաբերում։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ նման հայտարարություն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Դեռ 2018-ին եմ ասել, որ դա սխալ բանաձև է, քանի որ այդ ճակատագրի հարցում որոշիչ դեր պետք է ունենա Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը։ Մենք բանակցում ենք այն մասին, որ պետք է միջազգայնորեն տեսանելի խոսակցություն տեղի ունենա ԼՂ հայության և Ադրբեջանի միջև՝ Բաքվի և Ստեփանակերտի միջև։ Իմիջիայլոց, դա մեր բանակցությունների թեմաներից մեկն է»,-ասաց Փաշինյանը։
Ինչ վերաբերում է Հայաստանի` ԼՂ անվտանգության երաշխավոր լինելուն, ապա Փաշինյանը նշեց, որ ՀՀ-ի և իր ստորագրությամբ է Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը ԼՂ մտել։ ԼՂ–ում անվտանգության ապահովման միջոցների և մանդատների մասին Հայաստանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարները փաստաթուղթ են ստորագրել։ Ուստի, Փաշինյանի մեկնաբանմամբ, սրանով է ՀՀ–ն անվտանգության երաշխավորման իր դերը կատարում։
Միջազգային հանրությունը ԼՂ–ն ընկալել է որպես Ադրբեջանի մաս. Փաշինյանը` նշաձողի մասին
Վարչապետը նշեց, թե կա սիլլոգիզմ` ՀՀ–ն Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխավորն է, իսկ ՀՀ-ի անվտանգության երաշխավորը Ռուսաստանն է, և այս բանաձևով են առաջնորդվել։ Ուստի, Փաշինյանի խոսքով` եթե ՀՀ–ն կարողանար ինքն իր անվտանգությունն ապահովել, մեր անվտանգության հիմքում այն բանաձևը չէր լինի, որ ՌԴ–ն է Հայաստանի անվտանգության երաշխավորը։
«Մենք պետք է զբաղվենք Հայաստանի հարաբերությունների հարցերով, ԼՂ ժողովրդի ներկայացուցիչները պետք է զբաղվեն ԼՂ հարցով, մենք էլ պետք է նրանց աջակցենք».–ասաց Փաշինյանը։
Խոսելով պատերազմի մեջ իր մեղավորության մասին՝ Փաշինյանը նշեց, թե որը պետք է լիներ այն գործողությունը, որը պետք էր պատերազմից խուսափելու համար։
Արցախում հովհարային անջատումներ են սկսվել. պատճառը բարձրավոլտ գծում տեղի ունեցած վթարն է
Նրա խոսքով՝ ճիշտ ձևակերպումն այն է, որ «շրջանները պետք է հանձնվեին, ու ՀՀ-ի կողմից ընդունվեր ԼՂ կարգավիճակի անորոշությունը, և նրա՝ որպես Ադրբեջանի մասի դե ֆակտո արձանագրումն ու ԼՂ-ից հեռացած ադրբեջանցիներին վերադառնալու, ԼՂ կառավարմանը մասնակցելու հնարավորություն տալը»։
«Հիմա հետահայաց կարելի է ասել, որ դա գուցե ավելի լավ կլիներ, քան այն, ինչ մենք այսօր ունենք։ Բայց այն ժամանակ ով ում կհամոզեր, որ դա մի ճանապարհ է, որով կարելի է գնալ` մի պայմաններում, որ մենք գիտեինք, թե ունենք ուժեղ բանակ, հուսալի դաշնակիցներ, երբ պաշտոնական զեկույցներ էին դրված սեղանին, որ մենք ի վիճակի ենք ոչ մի քայլ հետ տրամաբանությամբ գործել»,–ասաց Փաշինյանը։
Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:
Լրահոս
0