00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:14
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Դելիմիտացիայի շրջանակում քննարկվելու է նաև անկլավների հարցը. Փաշինյան

© Photo : Hayk Manukyan / Human Rights Defender of ArmeniaԱդրբեջանի դրոշը
Ադրբեջանի դրոշը - Sputnik Արմենիա, 1920, 10.01.2023
Ադրբեջանի դրոշը
Բաժանորդագրվել
Անդրադառնալով Ադրրբեջանի արտգործնախարարի` սահմանների ճշգրտման արդյունքում Հայաստանի 8 գյուղեր Ադրբեջանին հանձնելու վերաբերյալ հայտարարությանը` Նիկոլ Փաշինյանը նշեց, որ դրանց շուրջ խուճապի մթնոլորտ ստեղծելու կարիք չկա։
ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի – Sputnik. Ադրբեջանի տարածքում մնացած հայկական բնակավայրերի` անկլավների հարց Հայաստանն էլ ունի։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` մեկնաբանելով Ադրրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի` սահմանների ճշգրտման արդյունքում Հայաստանի 8 գյուղեր Ադրբեջանին հանձնելու վերաբերյալ հայտարարությունը։
Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը դեկտեմբերի վերջին էր հայտարարել, թե Հայաստանի հետ սահմանազատման գործընթացում 8 գյուղ պետք է վերադարձվի Ադրբեջանին: Ըստ նրա՝ այդ գյուղերում ադրբեջանցիներ են ապրել, և դրանք պետք է վերադարձվեն։
«Դելիմիտացիայի գործընթացում շատ հարցեր կան, որ պետք է կարգավորվեն։ Անկլավների թեման մենք էլ ունենք` Արծվաշենը կա, չէ՞, ի վերջո, որը ՀՀ ինքնիշխան մաս է ու որն այսօր Ադրբեջանի վերահսկողության ներքո է», – ասաց Փաշինյանը` հավելելով, որ նման թեմաներն Ադրբեջանն օգտագործում է հայ հանրության նկատմամբ հոգեբանական ճնշում գործադրելու համար։
Փաշինյանը նաև հիշեցրեց, որ 90-ականներից ի վեր Հայաստանում կան Ադրբեջանի կողմից օկուպացված բազմաթիվ տարածքներ։ «Օրինակ` Տավուշի մարզի Պառավաքար գյուղի տարածքների մեծ մասը օկուպացված է։ Օրինակ` Վազաշեն գյուղից, Բերքաբեր գյուղից, Այգեհովիտ գյուղից»,– ասաց Փաշինյանը` հայտարարելով, որ այդ խնդիրների լուծումը քննարկվելու է դելիմիտացիայի գործընթացի շրջանակում, ուստի դրանց շուրջ խուճապի մթնոլորտ ստեղծելու կարիք չկա։
Ադրբեջանը 30 տարում Հայաստանից ավելի քան 70 ք/կմ տարածք է օկուպացրել. Փաշինյան
Հարցին, թե արդյոք 2025թ–ին ՌԴ խաղաղապահները կփոխարինվեն միջազգային բազմազգ կոնտինգենտով, ՀՀ վարչապետը պատասխանեց, որ հայկական կողմի համար կարևոր նպատակը ԼՂ հայ բնակչության անվտանգության ապահովումն է, որի համար պետք է գործադրվեն ամենաարդյունավետ միջոցները։
Փաշինյանը նաև ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ Ադրբեջանը փորձում է համաձայնագրում տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման մասին կետ ամրագրել` առանց կոնկրետ տարածք նշելով։ Իսկ փաստաթղթի ստորագրումից հետո սահմանազատման ու սահմանանշման գործընթացում կսկսի տարածքային նոր պահանջներ ներկայացնել։ Ադրբջանն էլ, նրա խոսքով, իր հերթին մտավախություն ունի, որ Հայաստանը փաստաթուղթ կստորագրի և կապահովի իր 29,8 հազար քառակուսի մետր տարածքի անձեռնմխելիությունը, որից հետո ժամանակ կշահի ու հզորանալով կնախաձեռնի գործընթացներ, որոնք կսպառնան Ադրբեջանի պետականությանը։
Փաշինյանի դիտարկմամբ՝ կողմերի մտավախությունները հայելային են, վստահության մթնոլորտ չկա։ Նրանցից յուրաքանչյուրը կարծում է, որ հակառակ կողմը խաղաղություն է ուզում՝ ի վնաս մյուսի շահերի։ Եվ քանի դեռ այս բոլոր հարցերը չեն լուծվել, ՀՀ վարչապետի համոզմամբ, կայունություն ու խաղաղություն չի լինի։
Հայաստանը չի ստորագրի խաղաղության այնպիսի պայմանագիր, որը կհակասի ՀՀ շահերին. Փաշինյան
Լրահոս
0